Սարգսյանի սենսացիոն բացահայտումը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՈստիկանության կոլեգիայի նիստում խոսելով հանցավորության բացահայտման, հետախուզվողների, ինչպես նաև անվտանգ երկրների սանդղակում հետընթացի մասին, Սերժ Սարգսյանը մի հետաքրքիր դիտարկում արեց: Նա նշեց, որ միջազգային կազմակերպությունները ստանում են պատկերը, ինչքան էլ որ այն թաքցվի Հայաստանում: Առաջին հայացքից նման հայտարարություն անելը անընդունելի է, որովհետև եթե միջազգային կառույցները ունեն նման փխրուն թեմաներից տեղեկություն քաղելու սեփական աղբյուրները, ապա Հայյաստանում գործում է գործակալական ցանց:
Մյուս կողմից Սարգսյանի այս հայտարարություն անկեղծ է: Բնական է, որ արևմտյան ուժային կենտրոնները տեղյակ են Հայաստանում տիրող իրավիճակից: Ավելին, եթե Հայաստանում կա ակտիվ ռուսական գործակալական ցանց, կա նաև արևմտյան ցանց: Սարգսյանը, սակայն, նկատի ունի հենց արևմտյան գործակալական համակարգի առկայությունը: Նա նաև այդ ամենը մեջբերում է ուրախությամբ:
Իսկ պատճառն այն է, որ արևմտյան գործակալական ցանցը տարբեր առիթներով փրկել է Հայաստանին, մասնավորապես Սարգսյանին սաբոտաժներից: Վերջին դեպքը ՝ Խոսրովի հրդեհը, որը ուսումնասիրել, այնուհետ վերականգնելու պատրատասկամություն էին հայտնել ամերիկացի մասնագետները:
Սարգիս Մեսրոպյան