Վտանգավոր հիստերիա. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քա­վոր-սա­նի­կա­կան կա­պե­րով եր­կի­րը ջրազր­կում էին. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Մի­ան­շա­նակ պետք է լի­նի մրցակ­ցու­թյուն, բայց այդ մրցակ­ց... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Պետք է զին­վել համ­բե­րու­թյամբ և տես­նել, թե ինչ զար­գա­ցո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Սխալ­ներ և սկան­դալ­ներ հրահ­րող նա­խա­րար­նե­րը խնդիր­ներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 16.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը Հրդեհ Այգեպատ գյուղում. մեկնել է 2 մարտական հաշվարկ Վարչապետը հանդիպել է Ռոբերտ Աբաջյանի հորը, նրանք չեն արտագաղթել արտերկիր՝ աշխատելու այնտեղ Սյունիքի մարզի տներից մեկում նկատվել է շահմար տեսակի օձ Ամուլսարում որևէ գործողություն չենք կարող իրականացնել, եթե չունենք դրա համար դե յուրե հիմնավորում, այլապես կսկսվի ամենաթողություն. Նիկոլ Փաշինյան Կան մարդիկ, ովքեր ասում են՝ 1-2 ամիս կանցնի, և կմոռանան, կսկսեն կոռուպցիոն սխեմաներ գործել. ՀՀ վարչապետ Մոսկվայի հանձնումը բավարար փոխհատուցում չէ Ռուսաստանի գործած մեղքերի համար. Թրամփ Իրենց փողի պատճառով զինգրքույկներում գրառում չեն անում. «Դիրքապահ» ՀԿ-ն հանրահավաք եւ երթ կանցկացնի Ցավալի է, երբ կասկածի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի անձնազոհությունը. Լեւոն Մնացականյան Քաբուլում մահապարտի մասնակցությամբ ահաբեկչական հարձակման հետեւանքով յոթ մարդ է զոհվել Ֆրանսիայի հավաքականն` աշխարհի չեմպիոն (տեսանյութ, լուսանկարներ) Արմեն Սարգսյանը և Կատարի էմիրը քննարկել են ՀՀ-ում ներդրումային ծրագրեր իրագործելու հնարավորությունները Վրաերթ Երեւանում. հետիոտնը չթույլատրված հատվածով է փողոցն անցել Մի շարք ավիափոխադրողներ ժամանակավորապես չեղարկել են չվերթներն Իրաքի հարավ Փորձ է արվում շահարկումներով ինձ կապել այս եկեղեցաքանդ և մոլեռանդ շարժմանը. Շիրակի թեմի առաջնորդը՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության մասին Ադրբեջանում Սիրիայում ռազմական գործողությունների մասնակիցներ են ձերբակալվել Գյանջայի իրադարձությունների առնչությամբ. ՌԻԱ Նովոստի Ամասիա գյուղի «Սուրիկի աղբյուր» կոչվող տարածքում երեխա է կորել Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետին խորհուրդ է տվել դատի տալ ԵՄ-ին Երևանյան տներից մեկում շահմար տեսակի օձ է հայտնաբերվել Լուսիկ Ագուլեցուն վերջին հրաժեշտը կտան հուլիսի 16-ին

Կայացավ Աննա Մանուկյանի և Ուտուրվիդես Վիլչեսի համերգը (լուսանկարներ)

Հայպետֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ հայ-իսպանական դասական երաժշտության համերգը: Վենեսուելայից Հայաստան ժամանած հայտնի շեփորահար Ուտուրվիդես Վիլչեսը և դաշնակահարուհի, կոմպոզիտոր Աննա Մանուկյանը կատարեցին իրենց հեղինակային ստեղծագործությունները՝ ներկայացնելով նաև լատինաամերիկյան և հայկական երաժշտության միքսեր:

Լրագրողների հետ զրույցում Ուտուրվիդես Վիլչեսը նշեց, որ այս համերգը սկիզբն է հայ դաշնակահարուհու հետ իր համագործակցության: «Ես պատրաստվում եմ շրջագայել աշխարհի 50 երկրներում, և Աննա Մանուկյանի հետ մեր համատեղ ստեղծագործությունները ներկայացնելու ենք աշխարհի տարբեր բեմերից: Կարծում եմ՝ հիանալի են համադրվում լատինաամերիկյան ռիթմերը հայկականի հետ»,-ասաց Ուտուրվիդես Վիլչեսը:

Աննա Մանուկյանն էլ, խոսելով իր դաշնամուրային ստեղծագործությունները շեփորի հնչյունների հետ համադրելու փորձի մասին, նշեց, որ իրենք այսկերպ փորձել են ներկայանալ նոր ոճով, ինչը ստեղծագործական երկարատև աշխատանքի արդյունք է. «Որպես երիտասարդ ստեղծագործողներ՝ փորձել ենք նոր ասելիքով ներկայանալ հանրությանը: Սա նոր խոսք է, կատարման նոր ձև, որտեղ խաչվում են հայկական ու լատինաամերիկյան երաշտությունները: Նշեմ, որ մենք նաև նկարահանել ենք տեսահոլովակ: Այն նկարահանվել է Գառնու տաճարում և շուտով կհանձնենք հանրության դատին»:

Դաշնակահարուհին նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանին՝ իր և Ուտուրվիդես Վիլչեսի համերգի կայացմանն աջակցելու համար. «Շնորհակալ եմ Հայպետֆիլհարմոնիայի «Դեբյուտ» նախագծի հեղինակներին: Այս նախագծի շնորհիվ է, որ հասարակությանը հայտնի դարձավ իմ «Տերևների պար» ստեղծագործությունը, որն էլ հիմք դարձավ իմ և լատինամերիկյան հայտնի շեփորահարի համագործակցության»:

Հավելենք, որ համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում, իսկ չընդհատվող ծափահարություններն էլ փաստեցին՝ Աննա Մանուկյան-Ուտուրվիդես Վիլչես համագործակցությունն իսկապես ստացված է:

Լուսանկարները՝ Անն Սուքիասյանի

website by Sargssyan