Ռուզաննա Խաչատրյանի նուրբ ակնարկը. ի՞նչ է պատրաստում Սեյրան Օհանյանը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը ՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքի էջում հանդես է եկել մի գրառմամբ, որից մի հատված ներկայացնում ենք ստորև:
«...Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից... Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին։ »
Բնականաբար այս հայտարարությունը պատահական չէ, այն չէր կարող հրապարակվել առանց Սեյրան Օհանյանի իմացության: Սա նաև նշանակում է, որ Սեյրան Օհանյանը շատ բան գիդի և շատ բան կարող է խոսել: Պատահական չէ նաև Վահան Շիրխանյանի մասով արվող ակնարկը, ով հիմա Նորքի զինված խմբի գործով է անցնում:
Հետաքրքրական է, արդյոք Օհանյանի կողմից այս ակնարկները նախապատրաստություն են նոր դեմարշի, թե պարզապես հիշեցումներ են ներկա իշխանավորներին:
Արտակ Ասլանյան