Երևան, 10.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուբեն Հայրապետյանը Դադիվանքում հյուրանոցային համալիր կկառուցի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Դադիվանք համայնքում հաջորդ տարվա սկզբին կսկսվի մի քանի հյուրանոցների շինարարություն, ինչի մասին «Փաստ»–ին հայտնեց համայնքի ղեկավար Ալվարդ Օհանյանը:

Օհանյանի տեղեկացմամբ՝ այդ երեք հյուրանոցներից մեկը պատրաստվում է կառուցել իր ընտանիքը: Խոսքը գնում է հյուրատան կառուցման մասին: Հյուրանոցներից երկրորդի կառուցման հայտ ներկայացրել է Ստեփանակերտի բնակիչ, իսկ երրորդն էլ՝ «Իսաբուլաղ» ՍՊԸ–ն է, որը ոչ թե հյուրանոց է կառուցելու, այլ հյուրանոցային համալիր:

Այս երրորդ հյուրանոցի սեփականատիրոջ վերաբերյալ գյուղում խոսակցություններ են գնում, որ Ռուբեն Հայրապետյանն է (Նեմեց Ռուբո): Դեռ ավելին՝ դադիվանքցիները նշում են, որ նա բացի հյուրանոցից, ռեստորան ու սուպերմարկետ էլ է պատրաստվում կառուցել:

Համայնքապետ Ալվարդ Օհանյանը մեզ հետ զրույցում, սակայն, նշեց, որ ռեստորանի և սուպերմարկետի շինարարությունների վերաբերյալ տեղեկություններ չունի, առավելևս՝ նման հայտեր չկան իր սեղանին: Մեր հարցին, թե ինչ փուլում են Ռուբեն Հայրապետյանի կողմից գյուղում կառուցվելիք հյուրանոցի աշխատանքները, պատասխանեց, որ այս պահին գյուղում առհասարակ բոլոր շինաշխատանքները դադարեցված են, քանի որ առջևում ձմեռ է և շինարարությունը կվերսկսվի գարնանը: Բայց կոնկրետ Ռուբեն Հայրապետյանի անունով գյուղապետը ոչ մի փաստաթուղթ չունի՝ ոչ հայտ և ոչ էլ հողի պահանջ: Նշեց, որ հիմա Դադիվանքի տարածքին վերաբերող շինարարությունների համար նոր թղթաբանություններ են պատրաստվում:

«ՍՊԸ–ով ներկայացված հայտ կա: Գուցե Ռուբեն Հայրապետյանը ՍՊԸ–ով է ներկայացել: Բայց ինձ մոտ նման անուն ազգանուն չկա, ՍՊԸ–ով է գործը կատարվում: Խոսքը «Իսաբուլաղ» ՍՊԸ–ի մասին է, որի հայտը վերաբերում է հողատարածքի ձեռքբերմանը հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով»,– ասաց նա՝ հավելելով, թե դիմումը նոր են տվել, և հողի տրամադրման դեպքում գարնանը կսկսվի շինարարությունը:
Ըստ Օհանյանի՝ հողատարածքը տրամադրելու համար անհրաժեշտ է նախ կառավարության համաձայնությունը. «Պետք է պետական կառույց ներկայացնենք, եթե համապատասխանի, նոր կդնենք ավագանու քննարկմանը: Կառավարությունը պիտի հավանություն տա, այն ճանապարհի կողքին կառուցվող շինություն է և պետք է եվրոստանդարտներին համապատասխան լինի: Դրանից հետո միայն ավագանին իր որոշումը կկայացնի»:

Գյուղացիներից մեկը մեզ նաև տեղեկացրեց, որ Ռուբեն Հայրապետյանի աշխատողներն այդ տարածքում, որն այսպես կոչված Կուսանանց եկեղեցու հարևանությամբ է, գետի վրա կամուրջ են կառուցել ու տաղավարներ տեղադրել: Գյուղապետը մեզ հետ զրույցում նույնպես նշեց, որ «Իսաբուլաղ» ՍՊԸ–ն այդ հատվածում կամուրջ է կառուցել՝ հավելելով. «Ստույգ չգիտեմ, կարող է ձեր ասած ազգանունը հենց էդ տիրոջ ազգանունն է»:
Հավելենք միայն, որ Ռուբեն Հայրապետյանը, ով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, իր վերջին ֆուտբոլային ասուլիսներից մեկում նշել էր, որ վերջին տարիներին բնակվում է Շուշիում:

Past.am 

Գողության դեպք՝ Երևանում․ շինանյութի խանութի սեղանից գողացել են խողովակներ «ԶՊՄԿ-ում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել» Հովհաննես Բաչկովը ապահովում է Հայաստանի 2-րդ կիսաեզրափակիչի ուղեգիրը 1990-ականների «Շագիվալեևսկիե» հանցախմբի առաջնորդները Կոմիում կկանգնեն դատարանի առջև Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Սահմանագոտու տարբեր հատվածներում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԵվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում․ ՄելոյանԳորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է Տարոն Չախոյան, դուք որևիցե հայանպաստ բան կառուցած կա՞ք․ Ալիկ Ալեքսանյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարումը. Համահայկական ճակատը բողոքի ակցիա է իրականացրելԺամանակին գեներալի սենյակում լացում էիք. հիմա գործ եք կարում այդ նույն գեներալի վրա. Ն. ԳևորգյանԱլիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմաԿարապետյանական ոճը սա է․ անդրադարձ Լոռու մարզի ամենամեծ ծննդատանը Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին Քննիչի և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձի գործով նախաքննությունն ավարտվել է Դեկտեմբերի 11-ին 3 ժամով փակ կլինի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը ՉԼ 6-րդ խաղային շաբաթ․ ինչ հանդիպումներ կլինեն «Վերին Լարս» անցակետ տանող թունելի կառուցման ավարտի ժամկետը հետաձգվել է Հայտնի է, թե Արման Ծառուկյանն ում հետ է մենամարտելու Հայաստանում Ողբերգական վթար՝ Արարատում, բախվել են ՊՆ-ում հաշվառված «Կամազ» ու «ՎԱԶ 2106», 1 մարդ մահացել էՍպիտակի ոստիկանները 38-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Կեղծ քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց օտար տերերին են ծառայում․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանն իր պահանջների ճնշող մեծամասնությունը ստացել է, օգտագործել է ՀՀ կառավարչին` իր իմիջային և հավակնոտ ծրագրերի իրացման համար․ Աբրահամյան Այսօր եկեղեցու դեմ Բերիայի մեթոդներն են կիրառվում․ Ավետիք Չալաբյան Հոգեբանական թեստ. ընտրեք ըմպելիքը և պարզեք ձեր անհանգստության մակարդակըԾնվել է 2023-ի պատերազմում անհետ կորած Ալբերտ Ավետիսյանի դուստրը՝ ԱլբերտինանԱղցաններ, որոնք պարտադիր են 2026 թվականի սեղանինԻ՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՉկա գործ` կա կալանք, կա քաղաքական հետապնդում. Արամ Վարդևանյան Բաքուն գնալով լկտիանում է Մանկավարժականի պրոռեկտորն ընդունել է մեղքը, ցուցմունք է տվել ռեկտորի դեմ. ի՞նչ է բացահայտվելՄերձիշխանական Արարատ նյուզը հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել. Մարիաննա ՂահրամանյանԻնչո՞ւ է ուռուցք ձևավորվում երիտասարդների օրգանիզմումԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկՆոր ապտակ Նիկոլ Փաշինյանին՝ Արևմուտքից Վրաստանը կկառուցի ամենամեծ արևային էլեկտրակայանը 2026 թվականին մոտենում ենք Ucom-ի արագությամբ․ ամանորյա առաջարկներն արդեն մեկնարկել են ԱՄՆ-ը 10% մաքսավճար է սահմանել Հայաստանից առաքանու համարԳարեգին Երկրորդը պետության պաշտոնյա չէ, նա Ամենայն Հայոց Կաթողիկոսն է․ Մենուա ՍողոմոնյանՄենք ունենք պետություն հայ-ռուսական հարաբերությունների շնորհիվ. Մհեր ԱվետիսյանԻրավական տեսանկյունից անհերքելի փաստ է, որ Սամվել Կարապետյանը ենթարկվում է ամենաինտենսիվ քաղաքական հետապնդման․ Արամ ՎարդևանյանՇենքեր են փլուզվել, մաhացել է առնվազն 19 մարդ, 16-ը՝ վիրավnրվել․ (լուսանկար, տեսանյութ) Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքների․ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները հայտարարություն են տարածել Մենք աշխատում ենք խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե հրադադարի. Պեսկովը՝ Զելենսկու էներգետիկ հրադադարի պատրաստակամության մասին Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ արշավ. Էդմոն Մարուքյան Հայաստանում գիտությունը լիարժեք չի ֆինանսավորվում․ Ատոմ ՄխիթարյանՆոստրադամուսի 2026 թվականի կանխատեսումները հայտնվել են համացանցում