Վիգեն Սարգսյանը փախավ
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՊաշտոնական այցով ՄԱԿ-ում գտնվող Վիգեն Սարգսյանի բացակայությունն ԱԺ-ի այսօրվա քննարկմանը առանձնացրեց Նիկոլ Փաշինյանը, ով Վիգեն Սարգսյանի գործունեության հետ կապված բավական էմոցիոնալ ելույթ ունեցավ: Չենք կարող ասել ՝ Վիգեն Սարգսյանը միտումնավոր է անձամբ մեկնել ՄԱԿ, թե այդ այցը նախատեսած էր նախապես, բայց այն, որ նրա բացակայությունն ԱԺ-ում խոսուն էր, փաստ է:
Առաջին ընթերցման ժամանակ և դրանից հետո Վիգեն Սարգսյանի շուրջ հանրային ֆոնը բավական բացասական է: Փաստացի ՝ սկզբում որոշելով անձամբ զբաղվել իր իսկ ներկայացրած օրինագծի լոբինգով, Սարգսյանը երկրորդ ընթերցմամբ այն վստահեց փոխնախարար Արտակ Զաքարյանին: Իսկ Վիգեն Սարգսյանի կողմ արձակված կրակոցները տեղ չհասան, որովհետև Սարգսյանը ներկա չէր:
Վիգեն Սարգսյանն այժմ գտնվում է իր կարիերայի պիկին: Ավելին, եթե հավատանք նրա վարչապետության հեռանկարի մասին խոսակցություններին ՝ սա դեռ ամենը չէ: Բայց փաստացի նա տապալել է իր առաջին լուրջ բեմելը: Եվ այս իմաստով նրա այսօրվա բացակայությունն առաջին իսկ լուրջ մենամարտում կրած պարտությունից հետո շատ խոսուն է:
Սարգիս Մեսրոպյան