Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երբ ուշադրության կենտրոնում ուսանողն է

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանում անցնող տարի գիտությանն հատկացվել է ընդամենը 14 միլիարդ դրամ: Իսկ կրթության ոլորտին հատկացվող խղճուկ դրամների մասին չենք էլ ուզում խոսել: Երբ ասում են, թե Հայաստանում գիտություն չկա կամ կրթությունը չի զարգանում, բնական է, որ առաջին իսկ մտորումը գալիս է այն եզրակետին, թե արդյո՞ք ուզում ենք, որ կրթությունը և գիտությունը զարգանա:

Կրթությունը և գիտությունը համարվում են հեռանկարային ներդրումային ոլորտներ: Եթե դու այսօր այդ համակարգում ներդրումներ չես անում, ապա մոտակա 10-15 տարում անպայման կզգաս դրա ծանր հետևանքները: Փոխարենը, մեր գիտնականները և ուսանողները բերում են տարբեր միջազգային ծրագրեր ու գրանտներ, որոնց համար, ուշադրություն, 20 տոկոս ԱԱՀ են տալիս պետությանը: Թերևս խորհրդային սանատորիա գնալու պատմությունն այստեղ խիստ տեղին է: Տրամաբանորեն հակառակ կերպ է վարվում Գագիկ Ծառուկյանն իր ստեղծած հիմնադրամի միջոցով: Նա արդեն 17 տարի անընդմեջ պարգևատրում է լավագույն ուսանողներին: Փոխարենը գիտենք, թե ինչ խղճուկ թոշակներ են այսօր ստանում գերազանց սովորող ուսանողները: Բնական է, որ այդ գերազանց սովորող ուսանողը մեր ապագան է: Նա է ստեղծելու ու կայացնելու գիտության ոլորտը Հայաստանում: Նա է ձևավորելու առաջընթացը: Իսկ դրա համար միայն գաղափարական հենքը շատ քիչ է: Անհրաժեշտ է խրախուսում և նյութական հենքը, ինչը և անում է Ծառուկյանը:

Երբ խոսում են կրթության մեջ ներդրումներ անելու մասին, մարդիկ, չգիտես ինչու, դա պատկերացնում են բարդ ու պատկերավոր գործընթաց: Իրականում Ծառուկյանն իր օրինակով ցույց է տալիս, որ դա շատ պարզ ու ուղղորդված երևույթ է, եթե ունես հնարավորություն, միջոցներ և քաղաքական կամք՝ խոստումներդ կյանքի կոչելու համար: Իսկ այս հատկությունները Ծառուկյանը միանշանակ ունի: Ամփոփելով՝ կուզեինք անդրադառնալ մի ցավոտ թեմայի: Եղան բազմաթիվ հրապարակումներ այն մասին, որ Ապրիլյան քառօրյայի մասնակից տղաների Զինվորական գրքույկներից ջնջում են մասնակցության մասին գրառումները, որպեսզի նրանց սոցիալական որոշակի արտոնություններ չտան: Ճիշտ հակառակ կերպ է վարվում Ծառուկյանը: Պարգևատրման արարողության ժամանակ նա իր խոսքում արդարացիորեն փաստեց, որ հանձնարարել է մասնակից բոլոր տղաներին պարգևատրել մրցույթից դուրս: Սա նշանակում է հոգածություն և իրական վաստակի գնահատում: Մնացած Ազգ-Բանակ, հայրենիք և այլ ճոռոմ խոսակցությունները պարզապես դատարկաբանություններ են, երբ չկա գործողություն: Գործողություն կա այս դեպքում՝ խիստ որոշակի և խիստ երևացող:

Ռուբեն Հակոբյան

Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ