Ստատուս-քվոն մտնում է սառեցման փուլ
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԵս չափազանց լավատեսություն չեմ արտահայտի, սա դժվար խնդիր է, և մեր բանակցությունների ամբողջ փորձը գալիս է ապացուցելու, որ դրանք արագ չեն ավարտվի՝ այսօր Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս հայտարարությունը բավական տարօրինակ է, հատկապես երբ այն համեմատենք ղարաբաղյան խնդրով ռուսական ակտիվ մտահոգությունների հետ անցնող և անցյալ տարիներին:
Փաստացի, ռուսական կողմը եկել է մի իրավիճակի, երբ չկարողանալով իր ուզած սցենարով կարգավորել ղարաբաղյան խնդիրը, որոշում է հետ վերադառնալ հին ստատուս-քվոյին, սառեցնել կոնֆլիկտը, մինչև իրավիճակը կրկին հարմար կլինի նրա համար խնդրով զբաղվելու:
Բայց պարզապես վերադառնալ կոնֆլիկտի նախաապրիլյան մեկնակետին, սառեցնել այն մինչ այդ ժամանակը տիրող աստիճանը չի ստացվի, ինչքան էլ էսկալացիան բացառվի: Ամեն դեպքում կոնֆլիկտը փոխել է թե քաղաքական, թե հասարակական խաղատախտակին դրված խաղաթղթերն ու տրամաբանությունը: Հայաստանը սկսել է ազգ-բանակ կոնցեպտի գործարկումը, ինչը նշանակում է, որ բուն գործողությունների սառեցում ռուսական կողմի մոտ գուցե ստացվի, բայց իրավիճակի զրոյացում կամ ռեստարտ դեպի նախկին խաղի կանոնները դժվար թե:
Սարգիս Մեսրոպյան