Շրջանակային համաձայնագիր. փաստաթու՞ղթ, թե՞ հրաշքի հերթական սպասում
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՇրջանակային համաձայանգրի ստորագրումը ոգևորության ալիք է առաջացրել Հայաստանում: Ցնծում է իշխանությունը, ցնծում է ՀԿ սեկտորը: Մեծ հաշվով, սակայն, բացի կարճաժամկետ ոգևորությունից, այս համաձայնագիրը չի կարող ոչինչ տալ Հայաստանին, քանի դեռ Հայաստանն ապրում է հերթական չափաբաժինը ամեն կերպ ճարելու թմրամոլի մարտավարությամբ:
Եվրոմիության ներսում առկա ճգնաժամը այժմ ցույց է տալիս, որ այն չի կարող լինել արդիականացվելու ամբողջական գործիք: Եվ եթե սառը պատերազմից հետո այն կարողացավ արևելաեվրոպական շատ պետությունների ինտեգրել իր ընտանիք ու որոշակի բարեկեցություն բերել, ապա հիմա Եվրոպայի ուժեղներն ունեն սեփական խնդիրները:
Անշուշտ, քաղաքական բալանսի առումով սա որոշակի առաջընթաց է Հայաստանի համար: Սակայն բալանսն ինքնին հարաբերական է, հաշվի առնելով, թե ստորագրվելուց առաջ քանի անգամ Մոսկվա մեկնեց Սերժ Սարգսյանը, տպավորություն ստեղծելով, թե համաձայնագրի բոլոր կետերը մանրամասն քննարկվում էին Պուտինի հետ:
Մեծ հաշվով, հրաշքի սպասումը որևէ տեղ չի տանում, անկախ նրանից այդ սպասումը Եվրոպայի, Ռուսաստանի թե մեկ այլ ուղղությամբ է: Եթե պետությունը որպես համակարգ ունակ չէ արտադրել քաղաքական ու տնտեսական արժեքներ, բոլոր տեսակի համաձայնագրերը կշարունակեն մնալ բացառապես որպես թուղթ:
Արտակ Ասլանյան