Հրանտ Մելիք-Շահնազարյանը հիասթափված է
ОБЩЕСТВОՀՀ առողջապահության նախարարության կողմից «Պապիլոմա» վիրուսի դեմ պատվաստելու թեմայով սեմինարի ավարտին կատարվեց նաև առաջին ցուցադրական պատվաստումը: Դրա նպատակն էր ազգաբնակչությանը ցույց տալ, որ այն իրականում որևէ վտանգ չի պարունակում: Նշենք նաև, որ առաջին պատվաստվողները Առողջապահության նախարարության աշխատակիցների երեխաներն էին:
Այս մասին քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Ամենավատ բանը, որ կարող էին անել առողջապահության ոլորտի մասնագետները՝ ապացուցելու համար, իբր պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումն անվտանգ է աղջիկների համար, սեփական երեխաներին ցուցադրաբար պատվաստելն էր։ Դա՞ էր ձեր ապացուցողական բազան, պրոֆեսիոնալության ցուցանիշը։ Էս որտե՞ղ եք ախր հասել արդեն, ժողովուրդ։ Գարշելի էր։ Աստված թող ձեր զավակներին շատ-շատ առողջություն տա, ձեզ էլ մի քիչ խելք։ Հիասթափված եմ»։