Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քաղաքականացված ՅՈՒՆԵՍԿՕ–ն

ՄՇԱԿՈՒՅԹ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 4–9–ը տեղի է ունենալու ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվելու են հայկական քոչարին ու տոլման՝ որպես ադրբեջանական գրանցելու հայտերը։

Ի դեպ՝ Ադրբեջանն ու Իրանը հայտ են ներկայացրել, որ նաև քամանչան ընդգրկվի նույն ցանկում և ճանաչվի որպես իրենց ազգային երաժշտական գործիք: Այն, որ Ադրբեջանն իր խավիարային դիվանագիտությունը փորձում է նաև մշակութային ոլորտ տեղափոխել, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով, վաղուց արդեն քննարկման խնդիր չէ: Շատ պարզ է, որ այդպես է: Ըստ ազգագրագետի, սակայն, այստեղ խնդիրը շատ ավելի մեծ տիրույթում է, քան ուղղակի հայ–ադրբեջանական հարաբերություններն են:

«Հասկանալի է, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն ոչ նյութական մշակութային ժառանգության ամբողջ գործընթացն ընդհանրապես բավականին քաղաքականացված է տանում: ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումների վրա այդ ցանկերում ընդգրկվող մշակութային տարրերի պատմական, գիտական և էթնիկ ծագումնաբանության հիմնավորումները քիչ են ազդում: Շատ ավելի մեծ դեր են խաղում երկրների մասնավոր գործոնները, հարաբերությունները և ազդեցության մակարդակները:

Մրցակցություն է գնում, և այդ մրցակցության մեջ առավելապես ընդունվում ու ներգրավվում են վիճելի տարրերը: Ամեն երկիր աշխատում է միջազգայնորեն ինչ–որ ձևով իրավականացնել այդ տարրերը: Բարդ խնդիր է: Բնականաբար, այդ երկրներում և ամբողջ առաջավոր Ասիայում էթնիկական իրավունքների բարձրաձայնած կամ չբարձրաձայնած հայտեր ունեն շատ ժողովուրդներ»,– «Փաստ»–ի հետ զրույցում նշեց ազգագրագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ոչ ի նպաստ մեզ հնարավոր որոշումների վրա ազդելու հնարավորությանը, Հրանուշ Խառատյանը նշեց.

«Սա Հայաստանից անկախ գործընթաց է: ՀՀ–ն կարող է միջամտել կամ փորձել միջամտել այդ գործընթացին միայն այն ժամանակ, երբ դրանք կհասնեն ՅՈՒՆԵՍԿՕ: Այլ խնդիր է, որ գիտական բանավեճը, եթե, իհարկե, այն կա, ըստ էության չի հասնում ՅՈՒՆԵՍԿՕ և տեղի է ունենում բոլորովին այլ հարթություններում: Տեսե՛ք, կան այսպես կոչված քաղաքականացված հրապարակումներ:

Նույն միջազգային կառուցների կայքերում զետեղվել են Ադրբեջանի զեկույցները: Անկախ նրանից, զեկույցն ինչի մասին է, այդ երկիրն անընդհատ իր զեկույցներում գրում է, որ Կովկասը թուրքերի նախահայրենիքն է, և թուրքերն այստեղ են մ.թ.ա. երրորդ հազարամյակից: Իսկ ի՞նչ են անում այդ կառույցները, մի՞թե դա հայերի և միայն հայերի խնդի՞րն է: Նույնիսկ այդ խնդիրներից շատ հեռու հեղինակներն են հղում կատարում այդ կառույցների կայքերում կախված նյութերին՝ որպես միջազգայնորեն ընդունելի մոտեցումներ: Խայտառակություն է, որ այդ տեքստերը դրված են այդ կայքերում, և սա միայն Հայաստանի խնդիրը չէ»:

Հրանուշ Խառատյանի դիտարկմամբ, նույնիսկ հայ–ադրբեջանական համատեքստից դուրս կարող է նման խնդիր լինել, որն, օրինակ, կարող է առնչվել Վրաստանին: «Ադրբեջանա–իրանական հարաբերություններն էլ են բարդ: Հիմա Իրանի լավագույն միջնադարյան մշակութային գործչին թուրք կամ ադրբեջանցի են համարում: Այս հարցերը շատ վաղուց քաղաքականացված են: Ավելի շատ քաղաքական բանավեճ է, քան, ցավոք սրտի, գիտական խոսակցություն, և առավել ևս՝ հանրային քննարկումների թեմա»,–նկատեց մեր զրուցակիցը:

Ազգագրագետի խոսքով, ինչպես միջազգային շատ կառուցներ, ՅՈՒՆԵՍԿՕ–ն ևս դեռ վաղուց քաղաքական բանավեճի հարթակ է դարձել.

«Եվ ամեն ինչ կախված է նրանից, թե որ երկիրն է ավելի շատ նյութական միջոցներ տալիս այդ կառույցներին: ՅՈՒՆԵՍԿՕ–ում և UNDP–ում (United Nations Development Programme–ՄԱԿ–ի զարգացման ծրագիր) կատարված թուրքական ներդրումները տարան նրան, որ պատրաստվում էին այդ կառույցների եվրոպական գրասենյակները տեղափոխել Ստամբուլ»:

 

Աննա Բադալյան
Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին