Թունելի Հակոբի թունոտ անկեղծությունը
АНАЛИТИКАՀանրապետականներն իրար հերթ չտալով հեգնում են աղքատներին: Մեկնարկը տվեց Հակոբ Հակոբյանը, մյուսները ՝ շարունակեցին: Ինչ է տեղի ունենում ՀՀԿ-ում, որն է այս հայտարարությունների պատճառը:
Հանրապետականների մոտ մրցակցության պակասից սկսել է անմեղսունակություն նկատվել, նրանք կորցնում են իրականության զգացումը, ցինիզմի հասնող պրագմատիզմով են նայում կյանքին: Միգուցե նրանք ազնիվ են, ազնիվ են այն իմաստով, որ ասում են այն, ինչ մտածում են: Բայց դա, մեղմ ասած, իրավիճակը չի փոխում:
Հանրապետականներն իրենց օտարում են հասարակությունից, համարելով, որ հասարակությունը տգետ է, չի գնահատում իրենց ջանքերը, չի հասկանում իրեն առջև ծառացած դժվարությունները, հետևաբար հասարակությանը հաշվի առնելու կարիք չկա: Չեն փորձում հասկանալ, որ եթե հասարակությունը չի խորանում քաղաքական իրավիճակի մեջ, չի փորձում մտնել իշխանության կաշվի մեջ, ապա դա իշխանության մեղքն է, քանի որ իշխանությունը ժամանակին հետևողական չի եղել նույն հասարակության հետ երկխոսելու համար, հաշվի չի առել նրա ձայնը ընտրություններին, նրա առջև ծառացած խնդիրները:
Հիմա էլ, երբ հասարակությունն արդեն թքած ունի իրենց վրա, իրենք էլ որոշել են հասարակության վրա թքած ունենալ, չհասկանալով, որ իրենք ունեն կորցնելու բան ՝միլլիոններ, բիզեսներ, պաշտոններ, իսկ հասարակությունը չունի: Իսկ հասարակությունը, որը չունի կորցնելու բան, վտանգավոր է: Այստեղ է պետք փնտրել Սասնա ծռերի գործողության նկատմամբ հասարակական լայն համակրանքը: Նաև այստեղ է պետք փնտրել մեկ տարվա մեջ զենքով իշխանությունը վերցնելու միաժամանակ չորս փորձերի պատճառը:
Արտակ Ասլանյան