Վտանգավոր հիստերիա. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քա­վոր-սա­նի­կա­կան կա­պե­րով եր­կի­րը ջրազր­կում էին. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Մի­ան­շա­նակ պետք է լի­նի մրցակ­ցու­թյուն, բայց այդ մրցակ­ց... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Պետք է զին­վել համ­բե­րու­թյամբ և տես­նել, թե ինչ զար­գա­ցո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Սխալ­ներ և սկան­դալ­ներ հրահ­րող նա­խա­րար­նե­րը խնդիր­ներ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 16.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը Հրդեհ Այգեպատ գյուղում. մեկնել է 2 մարտական հաշվարկ Վարչապետը հանդիպել է Ռոբերտ Աբաջյանի հորը, նրանք չեն արտագաղթել արտերկիր՝ աշխատելու այնտեղ Սյունիքի մարզի տներից մեկում նկատվել է շահմար տեսակի օձ Ամուլսարում որևէ գործողություն չենք կարող իրականացնել, եթե չունենք դրա համար դե յուրե հիմնավորում, այլապես կսկսվի ամենաթողություն. Նիկոլ Փաշինյան Կան մարդիկ, ովքեր ասում են՝ 1-2 ամիս կանցնի, և կմոռանան, կսկսեն կոռուպցիոն սխեմաներ գործել. ՀՀ վարչապետ Մոսկվայի հանձնումը բավարար փոխհատուցում չէ Ռուսաստանի գործած մեղքերի համար. Թրամփ Իրենց փողի պատճառով զինգրքույկներում գրառում չեն անում. «Դիրքապահ» ՀԿ-ն հանրահավաք եւ երթ կանցկացնի Ցավալի է, երբ կասկածի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի անձնազոհությունը. Լեւոն Մնացականյան Քաբուլում մահապարտի մասնակցությամբ ահաբեկչական հարձակման հետեւանքով յոթ մարդ է զոհվել Ֆրանսիայի հավաքականն` աշխարհի չեմպիոն (տեսանյութ, լուսանկարներ) Արմեն Սարգսյանը և Կատարի էմիրը քննարկել են ՀՀ-ում ներդրումային ծրագրեր իրագործելու հնարավորությունները Վրաերթ Երեւանում. հետիոտնը չթույլատրված հատվածով է փողոցն անցել Մի շարք ավիափոխադրողներ ժամանակավորապես չեղարկել են չվերթներն Իրաքի հարավ Փորձ է արվում շահարկումներով ինձ կապել այս եկեղեցաքանդ և մոլեռանդ շարժմանը. Շիրակի թեմի առաջնորդը՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության մասին Ադրբեջանում Սիրիայում ռազմական գործողությունների մասնակիցներ են ձերբակալվել Գյանջայի իրադարձությունների առնչությամբ. ՌԻԱ Նովոստի Ամասիա գյուղի «Սուրիկի աղբյուր» կոչվող տարածքում երեխա է կորել Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետին խորհուրդ է տվել դատի տալ ԵՄ-ին Երևանյան տներից մեկում շահմար տեսակի օձ է հայտնաբերվել Լուսիկ Ագուլեցուն վերջին հրաժեշտը կտան հուլիսի 16-ին

Գագիկ Ծառուկյանն առաջնորդվում է «լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել» սկզբունքով

Կարեն Հակոբյան.

Օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան էին ժամանել աշխարհի ավելի քան 30 երկրներից, 40-ից ավել կուսակցության նախագահներ և 60-ից ավելի պատվիրակներ: 
Այցի շրջանակներում կայացել է Եվրոպայում ամենաազդեցիկ դաշինքներից մեկի՝ Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստեների համաժողովը, որի ընթացքում մի շարք քննարկումների և խորհրդակցության արդյունքում հնարավոր եղավ ավելի պատկերավոր և առարկայական պատկերացնել վերջերս ստորագրված ՀՀ-ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի դրույթներն ու առանձնահատկությունները: 
Իր ելույթում էլ ԲՀԿ առաջնորդն անդրադարձավ նաև այն մտքին, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև, այդկերպ կոտրելով բոլոր այն կարծրատիպերը, որ համագործակցության այս երկու սեկտորները այդքան էլ չեն համապատասխանում միմյանց և ապագայում կարող են խնդիրների առաջ կանգնեցնել Հայաստան պետությանը:
Սա յուրահատուկ ձեռքբերում է մեր պետության համար, երբ անձնական հեղինակության շնորհիվ Հայաստան են ժամանում միջազգային խոշոր և ազդեցիկ քաղաքական ուժերի լիդերներն ու պատվիրակությունները և համաժողով են անցկացնում «Կառուցենք ավելի Բարգաված աշխարհ» խորագրով, որը անկասկած թե՛ ճանաչողության, թե՛ հետագա համագործակցության տեսանկյունից, կտա իր պտուղները: 
Դիվանագիտության տեսանկյունից ևս սա մի մեծ քայլ էր դեպի առաջ, քանզի այցի գագաթնակետը հանդիսացավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով եվրոպացի պատգամավորների այցելելությունը Արցախ:

Բացի այն, որ միջազգային պատվիրակներն ընդլայված կազմով իրենց իսկ աչքերով տեսան և իրական պատկերացումներ կազմեցին, սա նաև դիվանագիտական ապտակ էր Ադրբեջանին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այսքան տարիների ընթացքում միջազգային հանրությանը հակառակն ապացուցելու համար:
Գագիկ Ծառուկյանի այս քայլը մեկ վայրկյանում փոշիացրեց տարիներ շարունակ այն «ճոռոմ» հայտարարությունները, որոնք ոչ միայն որևէ կերպ չեն արտացոլում իրականությունը այլ նաև արդյունավետության տեսանկյունից հավասար են զրոյի:
Կույր պետք է լինել, որպեսզի չտեսնել, որ հենց սա է լավագույն ճանապարհը:Քանզի աշխարհում ցանկացած խնդրի լուծմանը հասնելու համար անհրաժեշտ է օգտագործել անձնական հեղինակությունն ու կապերը՝ հնարավորություն ընձեռնելով անձամբ այցելել և ծանոթանալ իրավիճակին:Ինչպես հայտնի խոսքն է ասում՝ «ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել»:

website by Sargssyan