Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Աշտարակ կաթը» Գորայքի բնակիչներին տարիուկես է չի վճարում 7,6 միլիոն դրամի պարտքը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է վարչապետի հանձնարարությունն անտեսվելու մասին

 

«Աշտարակ կաթ» ընկերությունը պարտք է Սյունիքի մարզի Գորայք գյուղի բնակիչներին: Ընկերությունը չի վճարել 2016 թվականի հունիս–սեպտեմբեր ամիսներին մթերած կաթի գումարը: Պարտքը 7 միլիոն 600 հազար դրամ է կազմում:

Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում փոխանցեց, որ խնդրի մասին տեղեկացրել է պատկան բոլոր մարմիններին, անգամ ելք է առաջարկում իրավիճակից դուրս գալու համար, համայնքը, ավագանու որոշմամբ, կարող է գնել «Աշտարակ կաթի»` Գորայքում գտնվող գրասենյակի շենքը, որը մանկապարտեզի նախկին շենքն է, և այդ գումարով մարել պարտքերը:

Նա անգամ վարչապետ Կարեն Կարապետյանին է տեղեկացրել: Երբ վարչապետը մարզ էր այցելել, գյուղացիներն իրենց խնդրի մասին ահազանգել էին: Կարեն Կարապետյանը մարզպետին հանձնարարել էր կարճ ժամկետում հասկանալ՝ ինչու գյուղացիների պարտքը չի տրվել և լուծել խնդիրը:

«Ասել են, որ պետք է սնանկացման գործընթացն ավարտվի, պարտքերը մարվի ու նոր գյուղացիների գումարները վճարվի»,– հայտնեց նա:

Գյուղացիները պատմեցին, որ դեռ նախորդ տարվանից է ընկերությունը խաբում իրենց: Անընդհատ գումարի վճարման վերջնաժամկետ են հայտարարել ու ձգձգել այն: Անասնատերերին զգուշացրել են, որ պարտքը մաս–մաս կվճարվի, բայց գումար այդպես էլ չեն ստացել: Գորայքցիները նշեցին, որ ընկերության պատճառով գյուղը սնանկ վիճակում է հայտնվել:

«Մարդիկ անելանելի վիճակում են հայտնվել: Մեր մեկ տարվա ապրուստն ենք կորցրել: Գումար տվեցինք՝ անասնակեր գնեցինք, ամբողջ տարին չարչարվեցինք, 100 դրամով կաթը հանձնեցինք ու այսօր առանց գումար նստեցինք»,– սրտնեղեցին մեր զրուցակիցները:

Գյուղացին հաշվարկել և մի բան հստակ գիտի՝ անասնապահությունից միայն չարչարանքն է մնում: Այլևս եկամուտ չապահովող գործից նրանք մտադիր են հրաժարվել: Այստեղ արդեն կամաց– կամաց կրճատում են անասնագլխաքանակը:

Գորայքցի Սամվելը 24 գլուխ անասուններից միայն 7–ն է թողել:

«Պահեմ ի՞նչ անեմ, որ մի լիտր կաթն ավելի էժան է, քան կես լիտր «Բյուրեղ» ջուրը: Օգուտ չեմ ունենում: Սաղ գումարներովս էլ անասնակեր եմ առնում: Սրանց գլխաքանակն էլ կրճատելու եմ»,– մտահոգություն հայտնեց նա:

Անցյալ տարի «Աշտարակ կաթը» սնանկ ճանաչվեց, սակայն առողջացման ծրագրով կրկին վերագործարկվեց: Գյուղացիների պնդմամբ՝ ընկերության սնանկ ճանաչվելուց հետո ոչ ոք իրենց չի հանդիպել և գումարների մասին չի բարձրաձայնվել:

«Աշտարակ կաթի» Գորայքի մթերման կետի մենեջեր Տիգրան Առուստամյանն ասաց, որ խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում: Նրա կարծիքով՝ գյուղացիները կարող են կաթի գումարները ստանալ միայն դատարանի միջոցով:

«Պետք է գյուղացիներն իրենց պայմանագրերով դատարան մտնեն և պահանջեն գումարները»,– նշեց նա:

Պարտատերերն ասացին, որ գումարները չստանալու դեպքում պատրաստվում են ծայրահեղ քայլերի դիմել:

 

ՄանյաՊողոսյան

Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)