Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հրանուշ Խառատյան. «Այս ամենն ընդամենը խալտուրա է և ո՛չ ազգայինի, ո՛չ էթնիկականի, ո՛չ էլ ազատական շուկայի հետ որևէ կապ չունի»

ՄՇԱԿՈՒՅԹ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Ազատ շուկայի տրամաբանությամբ բիզնեսն ինքն է թելարդում խաղի պայմաններն ու կանոնները, սակայն պարզվում է, որ բիզնեսի ազատությունը կարող է ոչ միայն վտանգավոր լինել աղեստամոքսային համակարգի, այլև ողջ օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար: Բացի այդ,ազատություն ասվածն այնքան լայն հասկացություն է, որ փաստորեն սեփական բիզնեսը զարգացնելու համար մարդիկ երբեմն այնքան են լարում սեփական երևակայությունը, որ հատում են անգամ ազգայինի ու ապազգայինի սահմանը:

Ու եթե, օրինակ` գնային քաղաքականության, մենաշնորհային դիրք գրավելու դեմ պայքարելու համար գոնե դե յուրե կազմակերպություններ են գործում, ապա պարզ չէ, թե, օրինակ, գովազի որակի չափանիշները ստուգողներ առհասարակ կա՞ն: Եթե ոչ, ապա հարց է ծագում, թե ինչ պետք է անել ողջամտության սահմանը հատած գովազդային բովանդակության դեմ պայքարելու համար:

Ազգագրագետ, կովկասագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով ազգային տարազով կովին` կաթնամթերք արտադրող ընկերության գովազդային պաստառում ներառելու դեպքին, որի շուրջ, ի դեպ, բավականին մեծ աղմուկ է բարձրացել սոցիալական ցանցերում, նշեց, որ ոչ այդ քայլի էությունն է հասկանում, ոչ էլ տրամաբանությունը:

«Ստացվում է` իշխանությունն իր լրատվամիջոցներով ձեռ է առնում այն մարդկանց, որոնք մեծ հաշվով խոսում են հավասարության, արդարության, իրավունքի մասին: Նրանք մեկնաբանում են, որ պահանջարկով է պայմանավորված առաջարկը, և եթե իշխանությունը գտնում է, որ երկրի հանրային արժեհամակարգում տարազով կովի պահանջ կա, ապա բիզնեսը դա մեզ կմատուցի: Եվ եթե հայ բիզնեսմենները գտնում են, որ հայ կնոջ տարազով կովի գեղագիտական պահանջարկ կա, ապա դա էլ մատուցում են»,– ասաց ազգագրագետը:

Հ. Խառատյանի դիտարկմամբ խալտուրան, կեղծիքը, անճաշակությունը այնքան է հեղեղել երկիրը, որ բոլոր մեկնաբանություններն արդեն անիմաստ են դարձել: Հասարակության նման դեգրադացման դեմ պայքարելու կոչերին ի պատասխան նա նշեց, որ վերջին 15 տարում բոլորն ասում են՝ այլևս դեգրադացվելու տեղ չկա, բայց նման դեպքերը փաստում են, որ դեռ շատ տեղ կա:

«Մենք դեռ իջնելու տեղ ունենք և կիջնենք, քանի դեռ չենք սթափվել: Չնայած այս ամենը բացարձակ անընդունելի է բնակչության առնվազն 95%–ի, այդ թվում՝ իշխանությունում ներգրավվածների 70–80%–ի համար: Եվ նման գովազդ հասարակությանը մատուցելն ամբողջ քաոտիկ, իրարամերժ, սպեկուլյատիվ, վայրենի, ագրեսիվ հեռուստահաղորդումների, կեղտոտ պատկերների, կնոջ հանդեպ բռնության ցուցադրության, տղամարդկանց ցածրագույն մակարդակի ցուցադրության ամբողջ հեղեղի ընդամենը մի հյուլեն է:

Այդ ամենը առաջարկ–պահանջարկով մեկնաբանելով, տպավորություն են ստեղծում, թե մեր հասարակությունը նորմալ գեղագիտական ճաշակ չունի: Եվ մեր պահանջարկն ընդամենը մինուսային արժեք ունեցող երևույթներն են: Եվ նման սերիալների մասին նույնիսկ նախագահն է ասում, որ կա պահանջարկ, բայց ինչպես են պարզել պահանջարկի մակարդակը, պարզ չէ»,– ասաց Հ. Խառատյանը:

Ազգագրագետի դիտարկմամբ, փաստորեն տարիների ընթացքում ստեղծվել է ազգային անարժեքության մի ամբողջ համակարգ, որը ո՛չ ազգայինի, ո՛չ էթնիկականի, ո՛չ էլ ազատական շուկայի հետ որևէ կապ չունի:

«Այս ամենը խալտուրայի հետ կապ ունի, որը պետք է արգելվեր դեռևս 20 տարի առաջ, բայց ես այս ամենից դուրս գալու այլ ելք չեմ տեսնում, քան այն, ինչ առաջարկում էին «Սասնա ծռերը»»,– խոսքը եզրափակեց ազգագրագետը:

 

Արմինե Գրիգորյան

 

Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան