Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Գևորգ Պետրոսյան. «Մարդը ՀՀ–ից գնում է, կապիտալն ո՞ւմ համար է կուտակվում»

ЭКОНОМИКА

Եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունը կազդի բոլորի վրա, գրում է «Փաստ» օրաթերթը

 

2018 թվականի հունվարի 1–ից ուժի մեջ են մտել նաև եկամտային հարկի նոր դրույքաչափերը: 150 հազար դրամ աշխատավարձի համար եկամտային հարկը հունվարի 1–ից կազմելու է 23%, 150000–2000000 դրամի դեպքում էլ նախկին 26%–ի փոխարեն սահմանվել է 28%: Իսկ նշվածից ավելի բարձր աշխատավարձի դեպքում հարկը կկազմի 36%:

ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունը տարբեր չափերով ազդեցություն կունենա բոլորի վրա, և թիրախային խումբ այս պարագայում դժվար է առանձնացնել:

«Քանի որ մեր ազգաբնակչության հիմնական հատվածի միջին եկումուտը 150–ից 300 հազար դրամ է, բացասական ազդեցությունը կկրի հենց այդ հատվածը: Մենք դեմ քվեարկեցինք այդ փոփոխություններին ու նշեցինք, որ ժողովուրդը միմիայն տուժելու է: Մենք դեռևս անցած տարի էինք ահազանգել ու մասնագիտական կարծիք հայտնել առհասարակ թանկացումների բացասական հետևանքների վերաբերյալ:

Դեռ նախընտրական քարոզչության ընթացքում էինք ասել, որ ՀՀ–ում վարկային տոկոսադրույքները շատ բարձր են և բացարձակապես համահունչ չեն ժողովրդի հիմնական զանգվածի կենսամակարդակին: Մեր բացասական կանխատեսումներն իրականություն դարձան հունվարի մեկից, ինչն անսպասելի չէր: Ժողովրդի համար չպետք է անսպասելի լիներ, որովհետև մեծամասնությունը ձայն էր տվել այն քաղաքական ուժին, որն այդ նախագիծը կյանքի կոչեց»,–«Փաստ»–ի հետ զրույցում նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ եթե իրեն սոցիալական հռչակող պետությունը պետական բյուջեով ոչ միայն չի ավելացնում, այլև նվազեցնում է սոցիալական ապահովության, կրթության և առողջապահության ծախսերը, ցանկացած ոլորտ դառնում է խոցելի. «Տնտեսությունը գտնվում է քայքայված վիճակում, մեծամասնության մոտ իշխում են հիասթափության և երկիրը լքելու տրամադրությունները: Եթե կառավարությունը նույն ռեսուրսներով ու մեթոդներով է մոտենալու իր առջև ծառացած խնդիրների լուծմանը, ապա կարելի է ասել, որ անհաջողությունները երաշխավորվելու են»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանն ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի քննարկմանն են ներկայացրել «Եկամտահարկի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը՝ առաջարկելով 150 հազարից մինչև 300 հազար դրամ ստացողների համար եկամտահարկը իջեցնել՝ 28%–ից դարձնելով 26%: Նախագիծը մերժվեց, իսկ Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն ասաց, որ առաջարկն ընդունելու դեպքում փոփոխությունը 20–22 մլրդ դրամի դեֆիցիտ է առաջացնելու, որի աղբյուրը կառավարությունը չունի:

«Ես չգիտեմ, թե իրենք ինչ հիմնավորում են գտել մեր դաշինքի առաջարկած նախագծին հակադրվելու համար, բայց մենք ստիպված ենք նորից հիշեցնել, որ նախընտրական քարոզչության ժամանակ, երբ հասարակության դատին էինք հանձնել 15 կետերից բաղկացած ծրագիրը, առանձին անդրադարձ կար նաև բյուջեն համալրելու հարցերի մասին: Մենք մերկապարանոց հայտարարություններ չենք անում, չենք հռչակում մի գաղափար և ձեռնպահ մնում այդ գաղափարը հիմնավորող ու ապացուցող փաստարկներից:

Մենք ցույց ենք տվել, թե բյուջեն համալրելու ինչ միջոցներ կան: Եթե այս կամ ապագա կառավարությունը հաշվի առնի այդ ծրագրային դրույթները, բյուջեի համալրումները չեն ապահովվի սոցիալական խնդիրների հաշվին: Ցանկության դեպքում կարճ ժամկետներում հնարավոր է լուծել հիմնական հարցերը: Բայց նույն մարդիկ են՝ նույն ոճով ու գործելակերպով: Իրենք սոցիալական հարցերի համար բյուջեի միջոցների կրճատման մասին են խոսում՝ պատճառաբանելով կապիտալ ծախսեր կատարելու անհրաժեշտությունը:

Բայց ի՞նչ կապիտալ ծախսերի մասին է խոսքը, երբ մարդը կառավարության անհեռատես գործունեության շնորհիվ ՀՀ–ից գնում է: Այս դեպքում կապիտալն ո՞ւմ համար է կուտակվում: Ամեն ինչ հանուն մարդու պետք է արվի, աշխարհում բոլոր պրոցեսները զարգանում են և պետք է զարգանան մարդու համար սկզբունքով: ՀՀ–ում բոլոր խնդիրները կամ լրիվ անլուծելի են մնում, կամ մասնակի ու թերի են լուծվում: Եթե մարդն ամեն օր արթնանում է հանապազօրյա հացի հարցը լուծելու մտայհոգությամբ, եթե չկա աշխատանք, չկա աշխատավարձի ու կենսաթոշակի բարձրացում, օրեցօր հարկային վարչարարությունն ավելանում է, և պետական վարչարարությունը կարևորվում է մարդու ապահովությունից, սոցիալական և իրավական պետության մասին խոսելն անիմաստ է»,– եզրափակեց Գ. Պետրոսյանը:

 

Աննա Բադալյան

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ