Երևան, 07.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սցենարիստ Անահիտ Մխիթարյանը՝ «Բախտաբերի» նոր եթերաշրջանի և սկսվող նոր սերիալի մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Շուտով հայկական սերիալային շուկան կհարստանա ևս մեկ ֆիլմով. «Վերջին հայրիկը». Այսպես է կոչվում ATV հեռուստաընկերության նոր սերիալը, որի մեկնարկը կտրվի նոյեմբերի սկզբին:

«Այս վերնագիրը սցենարով արդարացվում է. առաջին իսկ սերիայից հետո բոլորի համար պարզ կլինի, թե ինչո՞ւ «Վերջին հայրիկը»: Առաջին սերիայում տան մայրը ինքնասպան է լինում, որից հետո երեխան նոր գտնում է իր հայրիկին… 12 տարի անց հանդիպում են երեք սերնդի նույն տան տղամարդիկ՝ պապիկ, տղա և թոռ: Նրանց բաժանման պատճառը լավ բանի հետևանք չէ՝ ինքնասպանություն, վատ կյանք: Սերիալը 14 տարեկան տղա երեխայի, պապիկի և նրա որդու բարդ հարաբերությունների մասին է: Փակագծերը շատ չեմ բացի, բայց կասեմ, որ 12 տարի անց, երբ հայրը գտնում է որդուն, այնպիսի մի բացահայտում է լինում, որն այլևս թույլ չի տալիս նրանց մտածել հարաբերություններ պարզելու, դաստիարակելու կամ միմյանց հետ «լեզու գտնելու»  մասին: Նրանք որոշում են պարզապես միասին ապրել և այլևս ոչինչ չճշտել»,-Aysor.am-ին տեղեկացրեց սցենարիստ Անահիտ Մխիթարյանը:

Բնականաբար, դեռևս հստակ չէ, թե սերիալը քանի մասից բաղկացած կլինի, ամեն ինչ պայմանավորված է վերջինիս հաջողությամբ: Թեև նախատեսված էր, որ այն եթերում կլինի նոյեմբերի 2-ից, բայց հնարավոր է հետաձգվի և ցուցադրվի ամսի 9-ից: «Վերջին հայրիկը» սերիալի պրոդյուսերական աշխատանքները ևս ստանձնել է Անահիտ Մխիթարյանը, ռեժիսորն է Արթուր Դավթյանը: Առանցքային կերպարներում են Գուժ Մանուկյանը (պապիկ), Վարդան Հովսեփյանը (հայր), Արման Մարտիրոսյանը (թոռ), Ռոբերտ Հակոբյանը, Դիանա Գրիգորյանը, Սիրանուշ Լազյանը: «Թոռնիկի կերպարը՝ Արման Մարտիրոսյանը, «Սուպեր մամա» ֆիլմի երեխայի դերակատարն է: Դիանային հեռուստադիտողը հաճախ հանդիպել է «Շանթ» հեռուստաընկերության սերիալներում: Նա կերպարանավորելու է մի աղջկա, ով հանդիպելու է մեր հերոսին և չնայած տարիքային տարբերությանը՝ նրանց մեջ սեր է ծնվելու: Իսկ Սիրանուշի կերպարը, թեև, առաջին սերիայում մահանում է, սակայն սերիալի հիմքն է: Ռոբերտ Հակոբյանի կերպարը՝ Լևոնը, նախկին մայոր է»,-մանրամասնեց նա:

Այս սերիայում բացասական կերպարներ ևս կան. «Կա մարդ, ով շահելով ուրիշների վստահությունը, խաբում է: Հենց դրա հետևանքով է տան մայրն ինքնասպան լինում: Ընթացքում շատ բան կբացահայտվի. այն մարդն, ով 12 տարի հետո վերադառնում է բերդից ու կամաց-կամաց սկսում հասկանալ, թե ինչպե՞ս եղավ, որ, փորձելով օգնել մարդկանց, մեղավոր դուրս եկավ և այդքան տարի նստեց»:

Թե որքանո՞վ այս անգամ Անահիտ Մխիթարյանի ձեռագիրը կառանձնանա իր նախորդ սերիալային ձեռագրերից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Գիտեք, ամեն անգամ, երբ նոր սերիալ եմ սկսում, ինքս էլ ցանկանում եմ, որ բոլորից տարբերվի: Բայց միշտ չէ, որ ստացվում է: Մինչև սերիալը եթեր չի գնում, հեռուստադիտողը չի արձագանքում՝ չենք կարող իմանալ, թե ինչ կլինի: Այժմ մեծ հույս ունեմ, որ սա կտարբերվի, քանի որ այստեղ պապ ու թոռի, երեք տղամարդու պատմություն է, որին մինչ այսօր չեմ անդրադարձել: Նաև, այս անգամ կանանց վրա շեշտը չի դրվում:

«Վերջին հայրիկի» սաունդթրեքը կատարել է Քրիստինե Պեպելյանը՝ նվիրելով այն սերիալին: Կոչվում է «Աղոթք»: Խոսքերի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է, երաժշտությունը գրել է Մանե Հակոբյանը:

Անահիտ Մխիթարյանից հետաքրքրվեցինք նաև, թե կունենա՞ իր գրած նախորդ՝ «Բախտաբեր» սերիալը նոր եթերաշրջան, թե՞ սերիալի հանգուցալուծումը կսահմանափակվի միայն «Բախտաբեր» գեղարվեստական ֆիլմով: «Հավանաբար, սերիալը նոր եթերաշրջան չի ունենա, բայց մեր՝ «Ակորդ» թիմը նոր մի պրոյեկտ կսկսի նկարահանել: Շատ լավ կազմ է հավաքված, հաճելի և արդյունավետ է նրանց հետ համագործակցությունը: Իսկ «Բախտաբեր» գեղարվեստական ֆիլմը, որը սերիալի հանգուցալուծումն է, շուտով հեռուստաէէկրաններին կլինի, թեև, չգիտեմ՝ որ հեռուստաալիքով»:

«Բախտաբերի» հետ կապված մնացյալ հարցերը սցենարիստը խորհուրդ տվեց ճշտելռեժիսոր Վահե Սայանի հետ: Aysor.am-ը, բնականաբար, օգտվեց խորհրդից՝ հետաքրքրվելով, թե ի՞նչն է պատճառը, որ «Բախտաբեր» գեղարվեստական ֆիլմը, հնարավոր է, եթեր հեռարձակվի ոչ թե «Արմենիա», այլ՝ մեկ այլ հեռուստաընկերությամբ: Արդյոք ստեղծագործական թիմը և հեռուստաընկերությունը միմյանց հետ ընդհանուր «լեզու» չեն գտել և դա էլ դարձել է սերիալի դադարեցման պատճառ:

«Հեռուստաընկերության հետ որևէ խնդիր, կոնֆլիկտ չկա: Սա պարզապես կոմերցիոն մոտեցում է. հեռուստաընկերությունններից որն ամենալավ պայմանը կառաջարկի, ցուցադրությունը նրան էլ կվստահվի: Ինչ վերաբերում է սերիալի նոր եթերաշրջանի չվերսկսվելուն, ապա պատճառը մեկն էր՝ բավարար էր այն, ինչ արդեն կար եթերում. 140 մասից բաղկացած  պատմություն, որն արդեն ժամանակն էր ավարտել: Պարտադիր չէր, որ տարիներ շարունակ եթերում մնար, ձանձրացներ ու «համը կորցներ»՝ նոր փակվեր: Կան չէ՞ սերիալներ, որ անվերջ ձգվում են ու հեռուստադիտողն է «խնդրում» ավարտել: այնպես որ, մենք ճիշտ ժամանակին ենք վերջացրել, հանգուցալուծումն էլ ֆիլմի տեսքով կա և շուտով կլինի նաև հեռուստադիտողի էկրանին»,-նշեց Վահե Սայանը:

Ի դեպ, ռեժիսորը բացահայտեց, որ շուտով «Բախտաբեր» սերիալի շրջանակներում աշխատող «Ակորդ» ստեղծագործական խումբը կներկայանա նոր հեռուստասերիալով: «Սկզբում այն կցուցադրվի «US Armenia» հեռուստաընկերությամբ, այնուհետև կտեսնենք, թե հայկական հեռուստաալիքներից որը կցուցադրի: Կարծում եմ, ավելի հետաքրքիր սյուժե, մոտեցումներ կլինեն, ավելի ճիշտ հաշվարկներ կկատարվեն: Հավատում եմ, որ հաջողված «Բախտաբերից» շատ ավելի լավն է լինելու: Դեռ շատ փակագծեր չեմ կարող բացել»,-եզրափակեց նա:

ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկըՀունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին գազ չի լինելուԿոտայքի մարզում «Kia Forte»-ում հրդեհ է բռնկվել. վարորդն ու քաղաքացիները մարել են կրակըԱնձնական տվյալներ, ներառականություն և բուլինգի կանխարգելում․ ՄԻՊ խորհրդի նիստի օրակարգըԱրտակարգ դեպք՝ Երևանում. Արամի փողոցում արմատից փտած հաստաբուն ծառը պոկվել ու տապալվել է«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Ստեփանավանում կարկուտից գառնարածը վնասվածքեր է ստացել, 60 գառնուկ uատկել էԵրկրաշարժ է գրանցվել ՀայաստանումԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրելՀայաստան-Ղազախստան՝ 1:1Խոշոր վթար Երևանում. Ցուցանակը կոտրվել է, իսկ երկաթե էլեկտրասյունը՝ տապալվելԱրտակարգ դեպք` Արարատի մարզումՊղծվել է Տեղ համայնքի Հայրենական մեծ պատերազմի հուշարձանը. ԱհազանգՍրտաբանը խոսել է առիթմիայի իրական վտանգի մասինՆոր թվային լուծում` տրանսպորտային համակարգումԵրևանում սպասվում են հորդառատ անձրևներ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըԵրբեք թույլ չենք տա, որ կլիմայի պաշտպանությունը և արդյունաբերությունը դառնան հակադիր․ Գերմանիայի կանցլերՎթար է. գրեթե 38 ժամ ջուր չի լինիԼիբանանի հարավում հրեական բանակը հարվածել է «Հըզբոլլահ»-ի թիրախներինԱննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ (տեսանյութ) Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանՄահացել է Ժակ Շիրակի 93-ամյա այրինԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում եւ հարակից գյուղերում այսօր՝ հունիսի 6-ին մոտ 15-20 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացելՕմարի լեռնանցքում երկու ադրբեջանցի զինծառայող ձորն են ընկել Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Պաղպաղակի պատճառով 8-ամյա տղա է մահացելԱմերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՎարկերի արտոնյալ ժամկետը կփոխվի. ինչ է առաջարկում Էկոնոմիկայի նախարարությունըՎթարվել է Աբովյանի 60 շենքերի մատակարարումն ապահովող ջրագիծը (տեսանյութ) Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 5 տղամարդ 15-ամյա աղջկան խաբեությամբ մեքենա են նստեցրել և տարելՏարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին Ինչ կլինի, եթե չմասնակցես ընտրություններինԱմերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Ինչո՞ւ է որոշվել ջինսերի վրա փակցնել կաշվե պիտակ. «Փաստ»Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հունիսի). Կապույտ ջինսը, էլեկտրական արդուկը, «Տետրիս» խաղը. «Փաստ»Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել «Ծաղիկներ դու ինձ կբերես, ես քեզ էլ ծաղիկ բերել չեմ կարող». կամավոր Հրայր Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Հայաստանի ընտրական պատմության անսպասելի պատկերը՝ թվերով