«Վիզդ կկտրեմ». Սիրված դերասան Արտյոմ Կարապետյանը զինված հարձ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ գույք է ձեռք բերել Կոտայքի փոխմարզպետը և ի՞նչ եկամուտնե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ալա­վերդ­ցի Վա­հա­գը ազատ կար­ձակ­վի՞ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ար­հա­մար­հա­կան վե­րա­բեր­մունք. նպա­տակ չու­նեն հաշ­վի առ­... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 20.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Շատ հուզված եմ այստեղ լինելուս համար». Փաշինյանը՝ Սուրբ Ղազար կղզում Ես այստեղ եմ օգնելու «Ռոմա»-ին արդյունքների հասնել. Մխիթարյան Արցախում տեղի է ունեցել ՊԲ ռազմական խորհրդի նիստ Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերին ՄԱԿ-ը նշել է աշխարհի ամենաքիչ զարգացած 47 երկրները Հայաստանում չկա մրցունակ բուհ կամ անգամ ֆակուլտետ. Փաշինյան «Վիզդ կկտրեմ». Սիրված դերասան Արտյոմ Կարապետյանը զինված հարձակման է ենթարկվել ոստիկանների ներկայությամբ Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Տավուշում որսորդի վրա կովկասյան ընձառյուծ է հարձակվել. Էրիկ Գրիգորյան Դավիթ Տոնոյանն ընդունել է Անջեյ Կասպրշիկին. Քննարկել են հակամարտության կարգավորման ընթացքը Փաշինյանը գրառում կատարեց Մխիթարյան միաբանության մատյանում Շմոլ գազի թունավորումից մահացած ընտանիքի անդամների հուղարկավորությունը Նոր Հաճնում Արագածոտնի մարզում մահացել է Ցեղասպանությունը վերապրած Գունյա Մարկոսյանը ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող խորհրդատվություններին Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին «Գնում ենք սուրբ Ղազար կղզի». Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն Իտալիայում է (ուղիղ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նող մաս­նա­կի­ցը հաղ­թող է ճա­նաչ­վել ման­կա­կան «Եվ­րա­տե­սիլ» եր­գի մրցույ­թում

Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին

Տիգրան Մանսուրյանի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Ռեքվիեմ» ստեղծագործությունն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում: Մրցույթը տեղի է ունեցել ս. թ. հունվարի 18-20-ը Լյուքսեմբուրգում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Մանսուրյանն ասել է, որ խորապես հուզված է մրցույթի կազմակերպիչների՝ իր երկի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից և շնորհակալ:

«Ռեքվիեմ»-ը ներկայացված է նաև հունվարի 28-ին կայանալիք «Գրեմմի» 60-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում: Խոսելով «Գրեմմի»-ի մասին` Մանսուրյանն ասաց, որ, անշուշտ, սպասում է այդ կարևորագույն մրցանակաբաշխությանը: «Եթե մրցանակի արժանանամ, կարծում եմ` բոլորս էլ ուրախ կլինենք, եթե ոչ, Դասական երաժշտության միջազգային մրցանակը կա ու կա»,- կատակեց կոմպոզիտորը:

Մանսուրյանը ներկայումս լարված աշխատում է երեք ստեղծագործության վրա (փակագծերը չցանկացավ բացել), որոնք պետք է սուղ ժամկետներում ավարտին հասցնի:

Դասական երաժշտության եվրոպական միջազգային մրցանակաբաշխությունը սկսել է անցկացվել 2011 թվականի ապրիլի 6-ից Կաննում: Ժյուրին բաղկացած է տարբեր երաժշտական հեղինակավոր ամսագրերի երաժշտության քննադատներից:

website by Sargssyan