Խոստանում է մինչ տարեվերջ լուծել աշխատավարձերի ուշացման խնդի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Թաղային» տեղեկատվական «բազարներ». «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարորդական վկայական «գնելու» թեման փակվե՞ց. «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Անի Զախարյանը դեռ ուսումնասիրում է Փաշինյանի կառավարության ա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հայկ Սարգսյան. «Թալանածը պետք է հետ բերել, բայց զարգացման տե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 23.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Խոշոր ավտովթար Ձորաղբյուրում. բախվել են Հայաստանի քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի Hyundai-ն և Jeep-ը. 5 վիրավորներից 4-ը երեխաներ են Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ Ջրհեղեղների պատճառով Վիետնամում զոհվել է 10 հոգի (տեսանյութ) Քաղաքացին նետվել է Դավիթաշենի կամրջից. ահազանգ ԱԻՆ-ում Արագածոտնում Կնյազը փախցրել է իր հավանած 17-ամյա աղջկան, բայց հայտնվել է գաղութում «Հաղթանակ» կամրջից քաղաքացի է նետվել «Վարդենիս» նյարդահոգեբանական տուն-ինտերնատում 45-ամյա տղամարդը փորձել է մկրատով սպանել իր թուշը կծած հիվանդին Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր Այս պահին հանգիստս եմ անցկացնում Եվրոպայում. Ռուբեն Թաթուլյան Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել վարկային համաձայնագրով նախատեսված սպառազինությունը Բասկետբոլի հավաքականը 21-րդն է Եվրոպայում Խաղեր, մրցույթներ, երաժշտություն. «Յելլ էքսթրիմ Պարկ»-ը մեծ շուքով նշեց ծննդյան երրորդ տարեդարձը Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Իրանում երկրաշարժ է գրանցվել ՀՀ պաշտպանության նախարարը Փանիկում փակ քննարկում է անցկացրել ՌԴ 102–րդ ռազմակայանի հրամանատարի հետ «Վեոլիա Ջուր»-ն Արարատի մարզում վթարային ջրանջատում է կատարել Աստղաշենը շուտով նոր ջրագիծ կունենա. ԱՀ պետնախարար Մարտիրոսյանը ընդունել է SPFA-ի ներկայացուցիչներին

Սարդարապատի հերոսների եղբայրական գերեզմանի հետքերով

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Այս տարի մայիսին կլրանա Սարդարապատի հերոսամարտի 100–ամյակը: Հերոսամարտ, որը բառացիորեն մեզ նվիրեց հայրենիք: Եթե ծնվեց Հայոց Առաջին հանրապետությունը, դա Սարդարապատի ճակատամարտի շնորհիվ էր:

Եթե հետագայում ԽՍՀՄ կազմում որպես առանձին հանրապետություն գոյություն ունեցանք, պարտական ենք ճակատամարտին: Եթե այսօր էլ մենք ունենք մեր այս հայրենիքը՝ անկախ Հայաստանը, բնականաբար՝ կրկին Սարդարապատի հերոսամարտի շնորհիվ:

Ի՞նչ էր Սարդարապատի հերոսամարտը: Ինձ համար այն կանչ էր: Հոգու ու տեսակի փրկության կանչ էր, որ հնչեց յուրաքանչյուր հայի ներսում ու նրան տարավ Սարդարապատ գյուղի մեձակայք, որտեղ տեղի էր ունենալու վճռական մարտը:

Մենք կկարողանա՞նք կրկին մնալ պատմության մեջ որպես ազգ, որպես հայ, թե վերանալու–գնալու ենք աշխարհի երեսից: Սա՛ էր դրված հարցը:

Ու հաղթեց մեր մնալու ճիգը, ջանքը: Եվ այդ ճակատամարտում մենք ձեռք բերեցինք նաև հայրենիք ունենալու իրավունքը:

Այնպես որ, Սարդարապատի ճակատամարտը սահման էր. կա՛մ վերանում–ոչնչանում ենք, կա՛մ ապրում ենք: Եվ մենք որոշեցինք ապրել: Ուստի և ռազմագիտական տեսակետից տարանք անհավանական, անգամ անտրամաբանական հաղթանակ:

Ինձ համար Սարդարապատի խորհուրդը սա է: Այլ բան չկա նրանում:

Հիմա անցնենք բուն նյութին:

Երրորդ գյուղի գերեզմանոցում գտնվել էր եղբայրական մի գերեզման, որտեղ ամփոփված են Սարդարապատի հերոսամարտի մասնակիցների աճյունները: Այնտեղ հանգչում են ինը զինվոր, ինը սպա: Նաև՝ երեք սպա, որոնք արդեն իրենց մահկանացուն կնքել էին 20–ական թվականների սկզբի բոլշևիկյան խոշտանգումներից:

Տեղեկանալով այս մասին՝ «Վերելք» արժեհամակարգային միության անդամների համար այն դարձավ ուխտատեղի: Գնացին, խնկարկեցին հերոսների շիրիմները, ծաղիկներ դրեցին, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նրանց հիշատակին:

Սակայն վերջերս, երբ կրկին այցելեցին, տեսան բացակայում է եղբայրական գերեզմանի ցուցանակը:

Միության նախագահ Արծրուն Պեպանյանը բաց նամակ հղեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ներկայացնելով իրավիճակը: Եվ ո՞րն է ուրախալին. կարճ ժամանակում ցուցանակը վերականգնվեց: Եվ այս անգամ արդեն այն ավելի գեղեցիկ էր ու ավելի տեսանելի: Նաև քարից էր:

Միության ադամները, անշուշտ, գոհ են ու շնորհակալ են քաղաքապետին՝ այսպես արագ արձագանքելու համար: Բայց իրենց մտադրության մեջ արդեն ավելի առաջ են գնացել: Նրանք ուզում են, որ չբավարարվենք ցուցանակով, հուշակոթող կանգնեցնենք հերոսների հիշատակին: Որպեսզի եղբայրական այս գերեզմանը դառնա ուխտատեղի:

Ճիշտ է, այսօր այցելողները դեռևս իրենք են՝ «Վերելք» ակումբի անդամներն ու համակիրներն են, բայց կամաց–կամաց այն կդառնա նաև բոլորինը, ողջ ժողովրդինը: Մեր ժողովուրդը ուխտի կգնա այդ շիրիմներին, մեր ժողովուրդը, հանձինս այս երկու տասնյակ ընկածների, կտեսնի բոլոր հերոսներին: Նրանց, ովքեր գյուղացի էին, մտավորական էին, հոգևորական ու զինվորական էին, կին ու երեխա էին, հաց հասցնող ու ջուր տվող էին, եղանով էին կամ կանգնած էին թնդանոթի առաջ: Մի խոսքով՝ կտեսնի բոլորին, բոլոր– բոլոր կռվողներին ու հաղթողներին:

Եվ դա հրաշալի կլինի: Հրաշալի կլինի առաջին հերթին հենց մե՛զ համար, հենց այցելողներիս ու այդ նահատակների շիրիմները խնկարկողներիս համար:

«Վերելք» ակումբի անդամները մտահղացել են այս գաղափարը: Ու դրա համար պատրաստվում են կազմակերպել համազգային հանգանակություն: Երբ բավարար գումարը հավաքվի, կհասցնեն մինչև մայիսի 28–ը՝ մինչև հերոսամարտի 100–ամյակը կանգնեցնել հուշակոթողը:

Բանն այն է, որ արդեն իսկ սկսել են նախագծման աշխատանքները: «Վերելքի» անդամներն իրենք են դա անում, նախահաշիվ են կազմում ու նախագծում են հուշարձանը: Իրենց մեջ կան և՛ ճարտարապետներ, և՛ քանդակագործներ:

Կհասցնե՞ն. տեսնենք:

Մի բան էլ. փորձում են բացահայտել նաև, թե ովքեր են ամփոփված այդ գերեզմանոցում, գտնել նրանց անունները: Եթե եղավ՝ շատ լավ, իսկ եթե չկարողացան դա անել, ապա՝ ոչինչ: Կրկին այն կմնա որպես եղբայրական գերեզմանոց, որպես ուխտատեղի, որպես խորհրդանի՛շ–ուխտատեղի մեր սերունդների համար:

 

Գոհար Սարդարյան

 

website by Sargssyan