Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


2018–ին կստուգվի 250 ընկերություն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հրապարակվել է 2018 թ. ընթացքում իրականացվելիք ստուգումների ծրագիրը:

Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018 թ. ընթացքում նախատեսվում է իրականացնել ստուգումներ 250 ընկերություններում, որոնցից 175–ը` բարձր ռիսկայնությամբ, 62–ը` միջին ռիսկայնությամբ, 13–ը` ցածր ռիսկայնությամբ տնտեսվարող սուբյեկտների մոտ:

Ընկերությունների այս ցուցակում կան այնպիսիք, որոնցում ստուգումներ իրականացվել են ընդամենը վերջերս, օրինակ՝ 2017, 2016 կամ 2015 թթ.: Կան այնպիսիք, որոնց վերջին անգամ տեսչությունից այցելել են ութ–տասը տարի առաջ: Կան նաև այնպիսիք, որոնք առհասարակ ստուգումների չեն ենթարկվել, ամեն դեպքում այդ ընկերությունների՝ վերջին անգամ ստուգումներ անցկացնելու տողը դատարկ է մնացել:

Այդպիսիք են օրինակ «Կարիտաս» փայտամշակման կենտրոնը, «Գրանդ–Տոբակոն», «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի–կոլա բոթլեր» ՍՊԸ–ն, «Բարի Սամարացի» ՍՊԸ–ն, «ՀԱԷԿ–ի շինարարություն» ՓԲԸ–ն, «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ–ն, «Թամարա Ֆրութ» ՓԲԸ–ն, «Արարատ գրուպ» ՍՊԸ–ն և մի շարք այլ ընկերություններ ու կառույցներ:

Ընդհանուր առմամբ՝ ստուգման ենթակա են և՛ կրթական, և՛ բժշկական հաստատություններ, և՛ գործարաններ, և՛ արտադրական ձեռնարկություններ, և՛ հիդրոէներգետիկ ու հանքարդյունաբերական ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններ:

Ստուգման կենթարկվեն նաև մի քանի փոքր ՀԷԿ–եր, այդ թվում՝ «Ամբերդ» ՀԷԿ, «ՔԱՐԱՀՈՒՆՋ» ՀԷԿ, «Լեռնապատի Կանթեղ», «Հոսք–Բովաձոր» ՓՀԷԿ, «ԼԵՌ ԵՎ ՋՈՒՐ», «Ապահով տանիք», «Սուրբ Աղբյուր», «Գոշ» ՀԷԿ, «Ֆիրմա ԳԱԽ», «ԱՐԵՆԻ» ՀԷԿ և «Արգելի» ՀԷԿ ընկերությունները:

Հանքարդյունաբերության ոլորտում հայտնի ընկերություններից մի քանիսը նույնպես այս տարի տեսչության ներկայացուցիչներին «կհյուրընկալեն»: Դրանցից են Ագարակի պղնձամոլիբդենային բաց հանքավայրը շահագործող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ն, Շահումյանի բազմամետաղային հանքավայրը շահագործող «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ–ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ն, Շամլուղում հանքարդյունաբերություն ծավալած «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ–ն և Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ–ն:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մետրոյի Նասիմի կայարանում (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու