Նոր կրոնամոլության ալիք
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՀրապարակ թերթը գրում է, որ 2017 թ. նոյեմբերին Փարաքարի հիմնական դպրոցը վերամիավորվեց նույն համայնքի միջնակարգին, իսկ արդեն հիմա այդ դպրոցի տնօրեն է ընտրվել քահանայի կին: Թերթը նաև գրում է, որ հոգևորականի կնոջ համար պայքարում էին ոչ միայն «հյուրընկալվող» դպրոցի ուսուցիչները, այլև՝ ծնողները:
Այս կրոնամոլության հետևանքներն արդեն հասել են ռեալ կյանք ու բավական ցավոտ արդյունքներ են գրանցում: Փաստացի եկեղեցու պատմության ուսուցիչն օգտագործելով հոգևոր կապերն ու մարդկանց համակրանքը տնօրեն է դառնում: Սա նույնիսկ ավելի վատ է, քան եթե տնօրեն նշանակվեր հանրապետական մեկը:
Չնայած պարզ է, որ առաջիկայում հենց այդպես էլ կլինի ՝ տնօրենը կդառնա կամ հանրապետական կամ դաշնակցական: Ընդհանրապես ՝ կրոնականության տարածումը դառնում է պետական համակարգի մեկ այլ աղետ, տոտալ հանրապետականացմանը զուգահեռ:
Սարգիս Մեսրոպյան