Պաշտոնյաները եկել էին գազելով
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԵրեկ ՝ Եռաբլուրում պաշտոնական միջոցառման ժամանակ պաշտոնյաների մեծ մասը եկել էր մարդատար միկրոավտոբուսներով: Չկար նախկին ճոխությունը: Պաշտոնյաները նաև տեղյակ չէին, թե ինչու էր այդպես որոշվել ու հորդորում էին ճշտել արարողակարգից:
Թե ինչու էր արարողակարգը, այս դեպքում նախագահականի արարողակարգն այդպես որոշել, դժվար է ասել: Թերևս եղել է Սերժ Սարգսյանի ցուցումը ՝ բանակի օրվա առթիվ ներկայանալ առանց ճոխ մեքենաների, մեկ թիմով ՝ մեկ միկրոավտոբուսով:
Ակնհայտ էր սակայն, որ այդ ամենից պաշտոնյաները դիսկոմֆորտի մեջ էին հայտնվել: Մասնավորապես միկրոավտոբուսի առաջին շարքում նստած վարչապետ Կարեն Կարապետյանն այդպես էլ իր տեղը չէր գտնում:
Թե ինչու է Սերժ Սարգսյանը վերնախավի հետ նման խաղեր խաղում, դժվար է ասել: Չի բացառվում, որ հիմա, երբ Սարգսյանն ակտիվ փոխում է վերնախավի էությունն ու կազմը, նրա համար ցանկացած առիթ կարևոր է ցույց տալու իր ՝ այդ փոփոխություններն անելու հնարավորությունն ու ուժը:
Արտակ Ասլանյան