Արմեն Սարգսյանի խորհրդանշական այցը Եռաբլուր
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԱրմեն Սարգսյանի առաջին հրապարակային ակտը եղավ բանակի օրվա առիթով Եռաբլուր գալը: Ընդ որում, Արմեն Սարգսյանը եկավ Վազգեն Սարգսյանի եղբոր ՝ իր անվանակից Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ: Նպատակը պարզ էր ՝ մամուլում շրջանառվող այն խոսակցությունները, թե Վազգեն Սարգսյանն է Արմեն Սարգսյանին արտաքսել Հայաստանից, պետք է հիմնովին ցրել ու ցույց տալ, որ Արմեն Սարգսյանները լավ հարաբերություններ ունեն:
Ընդհանրապես, նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին բավականին բարդ ճանապարհ է սպասվում, քանի որ նրա մրցակիցները փորձելու են անուղղակի կերպով նրա անվան շուրջ դավեր հյուսել: Եվ փորձելու են որոշակի դետալներ գտնելով կառուցել այդ դավերը, փոխանակ Սարգսյանի քաղաքական կշիռն ու նրա թեկնածության նպատակահարմությունը քննարկելու:
Արմեն Սարգսյանն, այս առումով բավական շահեկան դիրքում է, քանի որ նրա մրցակիցների քայլերը առավելապես կարճ մտածողության ու մեկքայլանի կոմբինացիաների արդյունք են: Իսկ Սարգսյանը բրիտանական վերնախավի մարդ է ու ավելի բարդ մանիպուլացիաների հետ է հարաբերվել:
Ջոն Սեբաստիան