ԱՄՆ-ի Կրեմլյան ցուցակն ու հայերը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԱՄՆ ֆինանսների նախարարության նոր ցուցակում հայտնվել էին բազմաթիվ ռուս պաշտոնյաներ ու գործարարներ: Բավականին ընդլայնված տեսք ունեցող ու անխտրական այդ ցուցակն իր մեջ ներառում էր նաև հայկական ազգանուններով մարդկանց, որոնցից հատկապես առանձնանում է Սամվել Կարապետյանը:
Կարապետյանը ՝ լինելով ներդրողների ակումբի, ըստ էության նաև Կարեն Կարապետյանի տնտեսական հենասյունը, վերջին շրջանում ընդլայնում է իր ազդեցությունը Հայաստանի կյանքի մի շարք ոլորտներում: Նրա ՝ ԱՄՆ ցուցակում հայտնվելը, այս իմաստով դարձել է քննարկումների առիթ:
Կարապետյանի ՝ ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում հայտնվելուն նախորդել էր Ռուբեն Թաթուլյանի ՝ Ռոբսոնի հայտնվելը այդպիսի ցուցակներից մեկում: Թե առաջին և թե երկրորդ դեպքերն անուղղակիորեն հարվածում են Հայաստանում ռուսահայ շրջանակների հեղինակությանը: Այլ հարց է, թե ինչքանով են դրանք հարվածում այդ շրջանակների ռեալ ազդեցությանը ու ինչքանով կնվազեցնեն այդ ազդեցությունն ու դրա մաս կազմող ռուսական էքսպանսիան ընդդեմ Հայաստանի:
Արտակ Ասլանյան