Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թանկացումներ կաթնամթերքի շուկայում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Գնաճը չի շրջանցել նաև կաթնամթերքի շուկան: Թանկացել է պանիրը: Աշոցքի պանրի գործարանի արտադրանքի գինը տարեսկզբից 10%–ով բարձրացել է: Ընկերության տնօրեն Գեորգի Բաղդասարյանը թանկացման պատճառներն է թվում:

«Մոտ 40%–ով կաթի մթերման գինն է ավելացել, ինչն արտադրանքի վրա ազդել է: Այսօր կաթը քիչ է արտադրվում՝ կովերի 10–12%–ն է կաթ տալիս: Կաթի թանկացումը բերել է պանրի գների աճին»,– «Փաստ»–ի հետ զրույցում պարզաբանեց տնօրենը:

Գործարանը կաթի լիտրը գյուղացուց 180–190 դրամով է գնում: Նախորդ տարի այս ժամանակաշրջանում ավելի էժան էին գնում: Թանկացման պատճառը ոչ միայն արտադրության ծավալների պակասն է:

«Անասնակերը՝ խոտը, գյուղացին թանկ է գնել, որի հետևանքով իր արտադրանքը բարձր գնով է վաճառում: Եթե այսպես շարունակվի, գնաճ կլինի: Իմ ենթադրություններով պանիրը կրկին կթանկանա, եթե կաթի արտադրության ծավալների և մթերման գնի փոփոխություն չլինի»,– նկատեց արտադրողը:

Անդրադառնալով կարագի գներին` նա ասաց, որ տեղական արտադրության կարագի ծավալները քիչ են, դրսից ներկրվածն էլ բարձր գներով է սպառվում:

Արագածոտնի մարզում կաթի մթերման գինը 190–200 դրամի սահմաններում է տատանվում: Գնորդներից մեկը Ապարանի պանրի գործարանն է: Գներից ելնելով` առայժմ պանիր չեն արտադրում, իսկ կաթնամթերքը չեն թանկացրել: Տնօրեն Տիգրան Հովհաննիսյանի խոսքով, սակայն, գների բարձրացումն անխուսափելի է:

«Դեռ ծինը չի սկսվել, սեզոնայնությամբ պայմանավորված` կաթի գինը բարձր է: Այս պայմաններում աշխատելը մեզ շահույթ չի բերում: Եթե կաթի գինը բարձր մնա, անպայման կաթնամթերքը թանկանալու է: Առայժմ ես իմ արտադրանքը չեմ թանկացրել, բայց ուրիշ «վարյանտ» չունենք: Չեմ կարծում, որ առաջիկայում գները այսպես մնան: Հունվարի վերջն է, բայց դեռ ծինը չի սկսվել, այս տարվա նման դեռ չի եղել»,– մանրամասնեց մեր զրուցակիցը:

Նրա դիտարկմամբ՝ կաթնամթերքի շուկայում գնաճից խուսափելու համար կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ խրախուսելով անասնապահության զարգացում:

«Կաթի արտադրության ծավալները պետք է շատ լինեն, որ էժան լինի»,– նշեց նա:

Օրեր առաջ էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են կաթի վերամշակման հարցեր: Մթերումը կկանոնակարգվի նոր ծրագրով:

2019 թվականին ԵՄ աջակցությամբ նախատեսում են կաթի մթերման գործընթացի կանոնակարգման նպատակով ծրագիր իրականացնել, որը ենթադրում է, ի դեմս վերամշակողների, մթերման միջանկյալ օղակի ձևավորում: Նախատեսվում է աջակցել վերամշակողներին մթերման կետերի կառուցման գործում, իսկ նրանք իրենց հերթին պետք է օգնեն գյուղացիներին. կերով ապահովեն, խորհրդատվություն տրամադրեն, և երաշխավորված կերպով մթերեն անհրաժեշտ որակի և քանակի արտադրանք:

Ի դեպ՝ 2017 թվականը կաթնամթերքի հայաստանյան շուկայի համար առավելապես անկումային տարի է։ Տարվա կտրվածքով՝ կրճատվել են գործարանային արտադրության պանրի, մածնի, թթվասերի ու կաթնաշոռի ծավալները։ Ավելացել են միայն կաթի ու պաղպաղակի ծավալները։

 

 

Մանյա Պողոսյան

 

Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է