Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ատոմակայանի փակման հարցն օրակարգային է, ԵՄ պահանջը՝ հիմնավորված

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Երևանում մեկնարկած էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ՀՀ–ԵՄ ենթակոմիտեի 5–րդ նիստի ընթացքում Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը հայտարարեց, որ հայկական ատոմակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին:

Նշենք, որ ատոմակայանի փակման վերաբերյալ դրույթը ներառված է նաև նախորդ տարի Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում:

Էներգետիկ–փորձագետ Էմիլ Սահակյանի խոսքով՝ Եվրամիության ներկայացուցիչների կողմից ատոմակայանի փակման վերաբերյալ պահանջն արդեն մոտ 10 տարի է, ինչ գոյություն ունի:

«Իրենք դիտարկել են դրությունը և ատոմակայանի ընդհանուր տեխնիկական վիճակը: Դիտարկման արդյունքում եկել են այն եզրահանգման, որ այս պայմաններում ատոմակայանի անվտանգությունը չի կարող ապահովված լինել և համապատասխանել այսօրվա պահանջներին, ինչն ակնառու է:

Այս պահանջը կա, եղել է ու կլինի, և այն հիմնավորված է: Հիմնավորման նախապայմանները կարելի է ժամերով թվարկել, բայց հարցն այն է, որ մերոնք շահարկում են մեր աշխարհագրական դրությունը և հարևան պետությունների հետ ունեցած փոխհարաբերությունները:

Այս համատեքստում իրենք փորձում են ներկայացնել, որ առանց ատոմակայանի մենք կյանք չունենք: Ճիշտն ասած՝ էներգահամակարգում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ իրոք, առաջին հայացքից նայում ու տեսնում ես, որ այլ ելք չկա: Մեր էլեկտրաէներգիայի 30%–ն արտադրում է ատոմակայանը, և եթե ատոմակայանը փակվեց, կորած ենք: Բայց արդեն մոտ մեկ տարի է՝ վերջապես խոսվում է այն մասին, որ Հայաստանում նախապատրաստվում է երկրորդ գազատուրբինային կայան կառուցել: Այդ կառույցը մեզ համար փրկօղակ կդառնա և գաղափարն ամբողջովին կփոխվի: Իսկ ատոմակայանի փակումն օրակարգային հարց է»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Էմիլ Սահակյանը:

Նշենք, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրացավ 2016–ին: Սակայն ՀՀ–ն 10 տարով երկարաձգեց ատոմային երկրորդ էներգաբլոկի շահագործումը` հաշվի առնելով ատոմակայանի փակվելու հետևանքով բազիսային հզորությունների լուրջ պակասի առաջ կանգնելու ռիսկը: Այդ նպատակի համար ՀՀ–ն Ռուսաստանից ստացավ 270 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ և 30 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ:

Էմիլ Սահակյանը նկատեց՝ տասը տարին մի քիչ փորձությունների տարի կարող է դառնալ:

«Ես կառույցների մասին մի փոքր գաղափար ունեմ, իհարկե, աշխատում են, իրենք կգործեն: Բայց բոլոր դեպքերում՝ նոր սարք օգտագործելը մի բան է, մեկ այլ բան է կապիտալ վերանորոգված սարք օգտագործելը: Աստված տա, որ այս տասը տարի երկարացման ընթացքը մենք առանց որևէ վթարի ավարտենք: Ես համոզված եմ, որ 10 տարուց հետո ատոմակայանը կփակվի»,–հավելեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ–ի 2–րդ էներգաբլոկի ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում 2017 թ. նոյեմբերին «Սիլովիյե մաշինի» ընկերությունը Հայաստան ուղարկեց 236 մՎտ հզորությամբ 2 տուրբոգեներատորներից առաջինը: Իսկ 2017 թ. դեկտեմբերին «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը տեղ հասցրեց ՀԱԷԿ–ի 2–րդ էներգաբլոկի համար նախատեսված երկրորդ բլոկային տրանսֆորմատորը:

 

Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. Կուլեբա