Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Աստղագուշակ փետրվարի 8-ի համար

ՎԻԴԵՈ

Մանրամասներիհամար՝ այստեղ

Խոյ: Ուշադիր եղեք մանրուքների հանդեպ, քանզի դրանցից է կախված ձեզ համար շատ կարևոր գործերի հետագա ընթացքը: Ցանկացած բնույթի փոփոխություններ կատարելիս սկսեք փոքր քայլերից, դա հնարավորություն կտա խուսափելու չարդարացված ռիսկից և զերծ կպահի ավելորդ լարվածությունից: Հնարավոր է որոշակի ֆինանսական շահույթ, հին պարտքի վերադարձ: Զգացմունքային դաշտը կայուն է: Խնդիրների դեպքում առանձնապես չեք անհանգստանա: Մտերիմներին ձեր արտաքին հանգստությունը զարմանալի կթվա: Նրանք կփորձեն ամեն կերպ հրահրել և հունից հանել ձեզ:

 

Ցուլ: Բարեհաջող օր է նոր գործեր սկսելու համար՝ պայմանով, որ դրանք բարդ և ձանձրալի չլինեն: Գործում ներգրավեք համախոհների, սկզբնական փուլում վերջիններիս աջակցությունը շատ տեղին կլինի, իսկ հետագայում արդեն ինքնուրույն գլուխ կհանեք: Ձեր համբերատարությունն այսօր պարզապես կհիացնի: Հանգիստ կվերաբերվեք անախորժություններին, մտերիմների չմտածված քայլերին, նաև ձեր հասցեին արված քննադատական մեկնաբանություններին: Այսօր միայն երեխաներին կհաջողվի հունից հանել ձեզ, այն էլ՝ միանգամայն պատահաբար:

 

Երկվորյակ: Բարեհաջող, խոստումնալից և հետաքրքիր օր է: Նպատակահարմար գործնական հանդիպումների, ազդեցիկ մարդկանց հետ շփման, կարիերայի հետագա զարգացմանն, ինչպես նաև աշխատավաձի բարձացմանը վերաբերող հարցերի քննարկման համար: Նոր գործեր սկսեք միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ ինքնուրույն կկարողանաք դրանք ավարտին հասցնել: Նրանք, ովքեր սկզբում կաջակցեն ձեզ, ավելի ուշ ստիպված կլինեն զբաղվել իրենց սեփական խնդիրներով: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ: Թեև նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք, սակայն նրանց հանդեպ առանձնակի համակրանք չեք տածի, իսկ շողոքորթություններին նշանակություն չեք տա:

Խեցգետին: Այսօր ստիպված կլինեք զբաղվել մի շարք բարդ ու ձանձրալի գործերով: Համախոհները միայն բարոյապես կաջակցեն ձեզ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր, չեն բացառվում զգալի տույժերը: Կարող եք փոքրիկ գնումներ կատարել: Ջանում եք հարազատներին ամեն գնով պարուրել ուշադրությամբ, սակայն երբեմն կորցնում եք չափի զգացումը, դա կարող է վրդովմունքի պատճառ դառնալ, ուստի պատրաստվեք, սպասվում է մեղադրանքների տեղատարափ: Ցանկացած վեճի դեպքում անհապաղ հաշտության եզրեր գտեք, այլապես լրջագույն խնդրի առջև կկանգնեք:  

 

Առյուծ: Ստիպված եք շատ ջանքեր գործադրել և անգամ ուժասպառ լինել մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Թվում է, թե ձեր ցանկություններն այնքան էլ անիրական չեն, սակայն դրանց իրականացման համար շատ ժամանակ կպահանջվի: Նախկինում ծագած կոնֆլիկտները կսրվեն, վիրավորանքից առաջացած հին սպիներն իրենց մասին զգացնել կտան: Մտերիմներին այսօր անհնար կլինի որևէ բան բացատրել, հույս չունենաք, թե կաջակցեն ձեզ, փոխարենը չպատճառաբանված քննադատության պակաս չեք զգա: Փորձեք խնայել ինքներդ ձեզ, դա անհրաժեշտ է լավ տրամադրություն և ինքնազգացողություն պահպանելու համար:

 

Կույս: Օրը ծանր կանցնի բոլոր նրանց համար, ովքեր գործի բերումով առնչվում են մեծ գումարների և ֆինանսական փաստաթղթերի հետ: Աշխատեք ծայրահեղ ուշադիր ու զգուշավոր լինել: Իսկ նրանց, ովքեր ֆիզիկական աշխատանք են կատարում, թեթև օր է սպասվում: Հարազատների հետ հեշտությամբ լեզու չեք գտնի: Այսօր նրանք չափազանց խստապահանջ կլինեն ձեր հանդեպ: Ամեն դեպքում աշխատեք խուսափել վեճերից, անգամ եթե ձեր բոլոր փաստարկները հիմնված են առողջ դատողության վրա, միևնույն է, դրանք այսօր կանտեսվեն:

Կշեռք: Ձեր բոլոր որոշումներում այսօր հաստատակամ եք, ինչը միմիայն ձեր օգտին է: Նպատակին հասնելու համար ստիպված կլինեք հաղթահարել մի շարք խոչընդոտներ: Հնարավոր է անսպասելի, բայց և շատ գայթակղիչ գործնական առաջարկ մի մարդուց, ում հետ վաղուց եք ցանկացել համագործակցել: Առաջարկի շուրջ փոքր-ինչ կմտածեք և, ամենայն հավանականության, կընդունեք այն, ինչի համար հետագայում չեք զղջա: Կենսական ներուժը ցածր է, հոգ տարեք ձեր մասին: Զգույշ եղեք սուր կտրող գործիքներով աշխատելիս, իսկ կենցաղային քիմիական նյութեր օգտագործելիս պաշտպանիչ ձեռնոցներ կրեք: Մատնահարդարումը ցանկալի է հետաձգել:

Կարիճ: Ուշադրության արժանի հարցերն այսօր ձեզ չեն մտահոգի, փոխարենը կզբաղվեք այն ամենով, ինչն այնքան էլ հրատապ և կարևոր չէ: Որքան էլ զարմանալի է, բայց հարցերին նման մոտեցումն արդյունավետ կլինի: Զբաղվեք այն ամենով, ինչն իրոք հետաքրքրում է, հավատացեք, հաջողությունը սպասեցնել չի տա: Այսօր լավ խորհուրդներ կստանաք ծանոթներից, ընկերներից, հարազատներից և անգամ պատահական անցորդներից: Այն մարդը, ումից առանձնապես սպասելիքներ չունեիք, հաճելիորեն կզարմացնի: Հրաշալի օր է առողջարարական պրոցեդուրաների, մաշկի խնամքի, ինչպես նաև իմիջի փոփոխման համար:  

Աղեղնավոր: Հրաշալի օր է կարճաժամկետ, սակայն ձեզ համար շատ կարևոր ծրագրի շուրջ աշխատելու համար: Կարող եք զբաղվել նաև այնպիսի գործերով, որոնք անմիջապես արդյունք կապահովեն: Երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը կարող եք ձեռնամուխ լինել միայն այն դեպքում, եթե շրջապատում գտնվեն հուսալի աջակիցներ և ազդեցիկ հովանավորներ: Շփման մեջ հնարավոր են տարաձայնություններ, հարազատների շրջանում ձեզ անհրաժեշտ աջակցությունը չեք գտնի: Օգտակար է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, իսկ մարզական «սխրանք» գործելու մտքից աշխատեք զերծ մնալ:

Այծեղջյուր: Այսօր չարժե ռիսկի դիմել: Խուսափեք ամեն տեսակ փորձերից: Ոչ մի դեպքում մի ենթարկվեք սադրանքներին, դրանք այսօր զարմանալիորեն շատ կլինեն: Թշնամիները կրկին կփորձեն շահել ձեր վստահությունը․ բարեբախտաբար, ձեզ կհաջողվի տարբերել անկեղծ հաճոյախոսությունը կեղծ շողոքորթությունից: Նպատակահարմար օր է ինքնուրույն աշխատանք ծավալելու, նաև երկարաժամկետ ծրագրեր կազմելու համար: Ազատ ժամանակ չարժե մեկուսանալ, տրամադրեք այն մտերիմներին, և լավ տրամադրությունն ապահովված է:  

Ջրհոս: Անհապաղ գործի անցեք, քանզի օրվա առաջին կեսին շատ ավելի հեշտ կլինի կենտրոնանալը: Ստացված տեղեկությունները կստիպեն որոշ փոփոխություններ կատարել ծրագրերում: Ստիպված կլինեք հրաժարվել որոշ գնումներից և զվարճանքներից: Նպատակահարմար օր է օտար լեզուներ սովորելու, ինչպես նաև բարձր որակավորում ստանալու համար: Միայն ամենանրբանկատ Ջրհոսներին կհաջողվի խուսափել ընտանեկան վեճերից: Ձեր հարաբերություններն այսօր իսկական փորձության կենթարկվեն: Ավելի ուշ կգիտակցեք թույլ տված սխալները և կաշխատեք շտկել դրանք:

Ձկներ: Եթե ի վերջո ստացվի կենտրոնանալ աշխատանքի վրա, ապա մեծ հաջողություններ կունենաք, անգամ ամենաբարդ հարցերին լուծումներ կգտնեք: Օգնություն, որպես այդպիսին, չի պահանջվի, իսկ շրջապատող մարդկանց խորհուրդներն ու լավ գաղափարները ճիշտ տեղին կլինեն: Հավանական է գումարային շահույթ: Սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ: Նա ասես միտումնավոր կփորձի հունից հանել, նյարդայնացնել ձեզ: Մի՛ կորցրեք հավասարակշռությունը: Փորձեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Խնայեք ձեզ:

«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց է տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում