Գևորգ Դանիելյանը սկզբում քրիստոնեաբար լռել է, սակայն վերջում մի լավ «ամփոփել» է
ԲԼՈԳԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, ՍԴ նախագահի խորհրդական Գևորգ Դանիելյանն անդրադառնալով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկմանընթացքում տեղի ունեցածին, Facebook սոցիալական ցանցի իր միկրոբլոկում գրել է.
«Վենետիկի հանձնաժողովի փորձագետները երեկ հրավիրել էին ԵՄ Երևանյան գրասենյակ՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկմանը, որին մասնակցում էին նաև գրանցված կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Փորձագետները առաջարկեցին հարցեր տալ իրենց, որից հետո մի պահ բոլորը շփոթված լռեցին և փորձում էին հաղթահարել հրապարակայնորեն առաջին հարցը հնչեցնելու բարդույթը, ուստի հարմար գտա ինքս հարցով առաջինը դիմել: Եվ երբ փորձագետները պատրաստվում էին պատասխանել, անմիջապես կրոնական կազմակերպությունների մասնակիցներն ակտիվացան ու սկսեցին ինձ մեղադրել հարց նախաձեռնելու և քողարկված ձևով իրենց նկատմամբ ճնշում գործադրելու մեջ: Քրիստոնեաբար լռեցի, սակայն վերջում մի լավ «ամփոփեցի» ...