Խոստանում է մինչ տարեվերջ լուծել աշխատավարձերի ուշացման խնդի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Թաղային» տեղեկատվական «բազարներ». «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարորդական վկայական «գնելու» թեման փակվե՞ց. «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Անի Զախարյանը դեռ ուսումնասիրում է Փաշինյանի կառավարության ա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հայկ Սարգսյան. «Թալանածը պետք է հետ բերել, բայց զարգացման տե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 23.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Հրազդանը երեխա է, որին պետք է որդեգրեմ». 24-ամյա Լեւոն Ստեփանյանը կառաջադրվի Հրազդանի ընտրություններում Փրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել արգելափակված վերելակից Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Խոշոր ավտովթար Ձորաղբյուրում. բախվել են Հայաստանի քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի Hyundai-ն և Jeep-ը. 5 վիրավորներից 4-ը երեխաներ են Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ Ջրհեղեղների պատճառով Վիետնամում զոհվել է 10 հոգի (տեսանյութ) Քաղաքացին նետվել է Դավիթաշենի կամրջից. ահազանգ ԱԻՆ-ում Արագածոտնում Կնյազը փախցրել է իր հավանած 17-ամյա աղջկան, բայց հայտնվել է գաղութում «Հաղթանակ» կամրջից քաղաքացի է նետվել «Վարդենիս» նյարդահոգեբանական տուն-ինտերնատում 45-ամյա տղամարդը փորձել է մկրատով սպանել իր թուշը կծած հիվանդին Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր Այս պահին հանգիստս եմ անցկացնում Եվրոպայում. Ռուբեն Թաթուլյան Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել վարկային համաձայնագրով նախատեսված սպառազինությունը Բասկետբոլի հավաքականը 21-րդն է Եվրոպայում Խաղեր, մրցույթներ, երաժշտություն. «Յելլ էքսթրիմ Պարկ»-ը մեծ շուքով նշեց ծննդյան երրորդ տարեդարձը Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Իրանում երկրաշարժ է գրանցվել ՀՀ պաշտպանության նախարարը Փանիկում փակ քննարկում է անցկացրել ՌԴ 102–րդ ռազմակայանի հրամանատարի հետ

ՀՀ Նախագահ ընտրվելու դեպքում Արմեն Սարգսյանը պատրաստակամ է աշխատել «Ելք»-ի հետ

Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը բավարարված է զգում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ տեղի է ունեցել կառուցողական և բաց հանդիպում:

«Շատ բաց, պրոֆեսիոնալ քննարկում ենք ունեցել, միմյանց հարցեր ենք ուղարկել: Ես ինքս ինձ բավարարված եմ զգում այս հանդիպումից: Եվ ասեմ, որ սա միակ հանդիպումը չի լինի: Մենք արդեն պայմանավորվել ենք հետագայում նոր հանդիպումների վերաբերյալ»,- նշել է Սարգսյանը:

Նա հավելել է նաև, որ մինչև «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը արդեն գիտեր, որ նրանք իր թեկնածությանը դեմ են քվեարկելու, բայց հարգում է նրանց որոշումը:

«Դա չի նշանակում, որ նախագահ ընտրվելու դեպքում ես նրանց հետ չեմ աշխատելու: Նրանք ընդդիմադիր քաղաքական ուժ են, ներկայացնում են հասարակության որոշ հատվածի կարծիքը, ուստի ես առաջ եմ նայում նրանց հետ համագործակցության առումով»,- եզրափակեց Արմեն Սարգսյանը:

Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև գիտնականների, շրջանավարտների, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ: Հանդիպումներ են կայացել նաև Սփյուռքում:

Փաստորեն, մարտի 2-ից, այսինքն, նախագահի ընտրություններից առաջ մինչ օրս տեղի ունեցած հանդիպումների շարքում Ա. Սարգսյանն առաջին անգամ է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպում:

Ուշագրավ է, որ նախագահի թեկնածուն նաև նշել է, որ առաջ է նայելու և առաջիկայում «Ելքի» հետ նորից է հանդիպելու: Բայց նկատենք, որ «Ելքն» էլ Արմեն Սարգսյանի նման առաջ է նայելով է նրա թեկնածությանը դեմ քվեարկելու: 

Մնում է հասկանալ, թե ով ումից ավելի հեռատես կգտնվի և այս քվեարկությունից ո՞վ ինչքան կշահի և կամ՝ կկորցնի:

 

Արմինե Գրիգորյան

website by Sargssyan