Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում արշավ կանցկացնեն՝ հանուն քաղցկեղի «Վաղ և ճշգրիտ» բուժման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում անցկացվում է արշավ՝ ուղղված քաղցկեղի վաղ հայտնաբերմանը: Այն կրում է «Վաղ և ճշգրիտ» կարգախոսը: Արշավն իրականացնող «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպության հիմնադիր նախագահ Նվարդ Քոչարյանը փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ քաղցկեղը մեծ տարածում ունի մեր հանրապետությունում, և ամեն տարի մեծ թվով կանայք ախտորոշվում են, սակայն ցավալին ոչ թե այն է, որ ախտորոշվում են, այլ այն, որ ուշ փուլերում են ախտորոշվում:

«Վաղ ախտորոշման դեպքում և ապաքինման շանսերն են մեծանում, և ապրելիության շանսերը, ինչու ոչ՝ նաև ավելի մատչելի է լինում բուժումը: Ինչու՞ «ճշգրիտ», քիչ չեն դեպքերը, երբ ախտորոշումը ճշգրիտ չի ստացվում, սա այլ խնդիր է: Կարևոր է ոչ միայն վաղ, այլև ճշգրիտ ախտորոշումը»,- ասաց նա:

Քոչարյանը նշեց, որ միջոցառումները շատ են լինելու, նախորդ տարի ևս սկրինինգային հետազոտություններին մեծ ուշադրություն են դարձրել, հանրային իրազեկման միջոցառումներ են իրականացրել թե մարզերում, թե Երևանում՝ սոնոգրաֆիկ հետազոտություն, մասնագետի խորհրդատվություն:

«Նման միջոցառումներ անցյալ տարի շատ ենք ունեցել հատկապես Արցախում: Արդյունքները բավական կարևոր էին՝ վաղ հայտնաբերման դեպքեր էինք շատ ունեցել: Կարևոր է, որ մեր հասարակությունը ոչ միայն գնա բժիշկի, այլև իմանա՝ ինչպես դա անել»,- ասաց նա:

Քոչարյանը տեղեկացրեց, որ արշավի շրջանակներում կունենան ծառատունկ, որի տեղը դեռ չի հրապարակվում, նախատեսում են դեղձենիների պուրակ ստեղծել. կրծքագեղձի քաղցկեղի պայքարի գույնը վարդագույնն է, դեղձենին հենց այդ գույնով է ծաղկում: Ծառատունկն ապրիլի մեկին է լինելու, նախատեսված է նաև մեծ գիտաժողով, որի ժամանակ զեկույցներ են լինելու, խոսելու են նորույթների մասին՝ թե գիտական, թե պացիենտական, դա տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու համար է:

«Ցավալին այն է, որ մեր հասարակությունում բոլորը՝ կանայք թե տղամարդիկ, ստորադասում են իրենց առողջությունը: Կրծքագեղձի քաղկեղի դեպքում դա հայտնաբերման ամենաարագ միջոցն է, բայց անգամ եթե ինչ-որ բան շոշափեցին, կանայք չեն դիմում բժիշկի: Երբ գնում ենք մարզեր, մարդիկ ցանկություն են ունենում գալ, մասնակցել մեր սկրինինգային ծրագրին, նույն ծրագիրը լինում է նաև տեղում, բայց չեն գնում: Շատ անգամ պատկեր է լինում, հարցնում են՝ հաջորդ անգամ ե՞րբ եք գալու»,- ասաց նա:

Քոչարյանը նշեց, որ փորձում են պացիենտի հետ կապը պահել, երբ ցուցում է տրվում մամոգրաֆիայի, հետազոտման, սակայն երբեմն այդ կապը կորչում էլ է: Քոչարյանն ասաց, որ պաշտոնական տվյալներով տարեկան 1200 նոր դեպք է հայտնաբերվում, որի մոտ 40 տոկոսը՝ 3-րդ, 4-րդ փուլում: Բանախոսն ասաց, որ լինում են դեպքեր, երբ պացիենտը դժգոհում է, երբեմն չեն ընդունում մի բժիշկի ասածը, գնում այլ բժիշկի մոտ:

Քոչարյանի խոսքով՝ կարևոր է երկրորդ կարծիքի մշակույթը, որ մեր երկրում այնքան էլ ընդունված չէ:

«Մենք ինքներս երբեմն, եթե նման խնդիր եղել է, դա կազմակերպել ենք: Կա բուժման սխեմաների տարբերություն, որը նորմալ է»,- ասաց նա:

Նույն կազմակերպության անդամ Անի Սահրադյանն ասաց, որ լինելով քաղցկեղ վերապրած մարդ, ընդ որում՝ քաղցկեղը բավական ուշ փուլում հայտնաբերած, միշտ իր խոսքը ուղղել է այն մարդկանց, ովքեր ավելի ուշ փուլում են հայտնաբերում:

«Ես կարծել եմ, որ կօգնեմ նրանց: Իմ օրինակով ուզում եմ բոլորին կոչ անել, որ եթե գոնե տարին մեկ անգամ գնան հետազոտվեն, շատ ավելի մատչելի կլինի թե բուժումը, թե ապրումները, թե կյանքին սպառնացող վտանգը: Մարդիկ վախենում են բախվել այդ ախտորոշման հետ, բայց բոլորն էլ ասում են՝ քաղցկեղը դատավճիռ չէ, անգամ այն փուլերում, երբ թվում է՝ ամեն ինչ վերադարձնել չի լինի»,- ասաց նա:

Սահրադյանը տեղեկացրեց, որ իր մոտ քաղցկեղը հայտնաբերվել է երրորդ-չորրորդ փուլում:

 

 

Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ) Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենաս, որ չիմանաս՝ Սրբազանը կուսակրոն է ու չի կարող որդիներ ունենալ Արևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբը Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը Դասերի վերջին օրը՝ դպրոցներում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Թանկարժեք մետաղների գները նվազել են Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԶորամասերում ուսումնական ծրագրով նախատեսված պարապմունքներ են անցկացվում. ՊՆ Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդը․ Վարչապետի ուղերձը 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ 24 ժամ ջուր չի լինի նշված հասցեներում Բաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Էլեկտրական շչակների գործարկում Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրերում Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է բերման ենթարկվել Այսօր մայիսի 1-ն է՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան