Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մարդկանց համոզել, ապացուցել է պետք». Գուրգեն Խանջյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

«Փաստի» հյուրն է արձակագիր, պետական մրցանակի դափնեկիր Գուրգեն Խանջյանը:

-Պարոն Խանջյան, ի՞նչ եք կարծում հիմա Հայաստանի համար լավագույն ժամանակաշրջանն է, թե ավելի շատ բեկումնային: Եվ փոփոխությունների կարելի՞ է սպասել՝ դրական իմաստով:

-Խնդիրն այն է, որ փոփոխություններ միշտ էլ հնարավոր են, ուղղակի հավատի պակաս կա: Եթե հավատ չկա, հնարավոր է փոփոխությունները տեղապտույտի մեջ մտնեն: Բայց եթե որոշենք և հավատանք, ինչ-որ տեղ մենք էլ մեր լուման մտցնենք, գուցե փոփոխություններն արդյունքի բերեն, որովհետև լուրջ տրամադրվածություն կա: Իսկապես ժամանակը, պահը բեկումնային է հիմա, հնով շարունակել այլևս անհնար է՝ նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր շատ գոհ էին այս իրավիճակից և շքեղ ապրուստ, կենցաղ ունեին: Նրանց համար էլ է պարզ, որ այսպես շարունակվելու դեպքում՝ իրենք այլևս բան չեն շահի, հնարավոր է և կորցնեն, որովհետև բոլորի վրա է ազդում հուսահատ, վհատված վիճակը:

Նախևառաջ անհրաժեշտ է ժողովրդի ոգին բարձրացնել, որպեսզի հավատան: Եթե չհավատան, ոչինչ չեն անի:

-Ի՞նչպես կարելի է այն բարձրացնել:

-Հասկանում եք, որքան էլ, որ կոչեր լինեն, անողը մարդիկ են, որոնց համոզել է պետք, ապացուցել է պետք, 2x2-ի նման դնել առջևը և ասել այս բանն այսպես է փոխվելու և այսպես է լինելու:

-Ապացուցողներն ովքե՞ր պետք է լինեն:

-Ովքեր առաջարկում են, նրանք էլ պետք է լինեն:

-Պարոն Խանջյան, արվեստագետները, մտավորականները, գրողներն իրենց լուման նույնպես կարո՞ղ են այս հարցում ունենալ, մարդկանց մեջ հավատ ներարկել կամ ինչ-որ դերակատարություն ունենալ այս գործում:

-Եթե իրենք հավատում են, իհարկե կարող են: Ես չեմ կարող բոլորի փոխարեն ասել: Արվեստագետներից մենք ուրիշ բան ենք պահանջում, նրանք այլ բանի են ծառայում, այլ գործի: Իսկ մենք անընդհատ նրանցից քաղաքական գնահատականներ ենք պահանջում: Արվեստագետը պետք է լավ արվեստ ստեղծի, և դա արդեն մեծ ներդրում է պետականության ու պետության կառուցման գործում:

Մտավորականներն էլ անընդհատ էկրաններին են, թերթերի էջերին կամ ռադիոյի խոսափողների մոտ: Լսում ենք նրանց կարծիքները: Ինձ թվում է ողջամտություն կա մտավորականների ասածների մեջ, և այդքան հուսահատ չեն: Առհասարակ հուսահատությունն այս դեպքում անիմաստ է: Պետք է լծվել գործի, որովհետև հուսահատությամբ բան չի ստացվի:

-Լուծման տարբերակներ տեսնում եք:

-Այո: Ես, իհարկե, չեմ հավատում, որ մեր երկիրը մոտ ապագայում կլինի չափազանց բարեկեցիկ եվրոպական երկրների նման, ինչի համար օբյեկտիվ պատճառներ կան ՝ աշխարհագրական դիրք, հարևաններ, փակ ճանապարհներ, Ղարաբաղի խնդիրը, որ ոչ մի կերպ չի լուծվում և քամում է մեզ: Բայց եղած իրավիճակում, եղած հնարավորությունները մաքսիմալ օգտագործել, քաղաքականապես ճկուն լինել այս իրավիճակում պարտավոր ենք:

-Ձեր գրիչը նույնպես կարո՞ղ եք նման նպատակներով օգտագործել:

-Ես հրապարակախոս չեմ, մաքսիմում այն, ինչ կարող եմ անել՝ ձեզ հետ զրուցելն է: Իմ գրիչն ավելի շատ մարդուն է վերաբերում և ավելի գլոբալ ժամանակների վերաբերյալ է: Այս ամենն ինձ որպես գրող այնքան էլ չի հետաքրքրում: Որպես քաղաքացու, իհարկե, բայց որպես գրողի՝ ոչ:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ) Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենաս, որ չիմանաս՝ Սրբազանը կուսակրոն է ու չի կարող որդիներ ունենալ Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը