Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Եթե Մարտին Սկորսեզեն է նկարահանում, բոլորը հավանում են, եթե Զորիկ Հովսեփյանն է նկարահանում, ապա ասում են՝ արյունը շատ է»

ԼԱՅՖ

Մի քանի օր է՝ երևանյան մեծ էկրաններին կարող եք դիտել Զորիկ Հովսեփյանի «Անկում» քրեական դրաման: Այն պատմում է մանկության ընկերների մասին, որոնք հայտնվում են քրեական աշխարհում՝ հեշտ փողեր ունենալու տենչանքով:

Ֆիլմում նկարահանվել են Գագիկ Աթասյանը, Մոսո Գրիգորյանը,Դավիթ Շումսկին, Արթուր Վարդանյանը, Մանանա Գևորգյանը, Սևակ Սարգսյանը, Ալբերտ Սաֆարյանը, Լիլիթ Գալստյանը, Սպարտակ Հարությունյանը և այլք: Նկարահանումները տևել են ութ ամիս, մոնտաժը՝ երկու ամիս:

Զորիկ Հովսեփյանն իր աշխատանքը նվիրել է աշխարհահռչակ բրիտանացի ռեժիսոր Թոնի Սքոթի հիշատակին: Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմում կան դրվագներ և մոնտաժային լուծումներ, որոնք հենց Թ.Սքոթի ոճով են արված: Զորիկ Հովսեփյանն ութ ֆիլմի հեղինակ է, սակայն քրեական դրամայի ժանրում աշխատում է առաջին անգամ: Past.am-ին նա խոստովանեց, որ սիրում է դրամա, դինամիկա և միստիկա, իսկ պատմական ֆիլմեր դեռ չի համարձակվում նկարահանել:

«Ես ցանկանում եմ, որ ցանկացած բնագավառի սկսնակ մարդ իր կողքին ունենա այնպիսի թիմ և ընկերներ, որոնց համար առաջնայինը նյութականը չէ, որոնք գործի համար կմիանան: Օրինակ՝ ծառատունկ է, ինձ կարող է միանալ քսան մարդ: Նրանց համար կարող է էական չլինել, թե այդ ծառը որքան բերք կտա: Իհարկե, մենք ամեն ինչ կտանք, որ ծառն աճի, բայց չենք հուսահատվի կամ փոշմանի, եթե այդպես չլինի: Մենք հովանավոր չունենք, մեր ուժերով ենք ամբողջն արել: Սա մեզ համար հոգևոր սնունդ է, ոչ թե կոմերցիա»,- ընդգծեց Զորիկը:

Մեր զրուցակիցն ասաց, որ հինգ տարի է՝ հեղինակային կինոյի ասպարեզում է, և ամեն նոր ֆիլմ մեծացնում է ճանաչելիությունը:

««Անկում»-ից հետո, կարծում եմ, մարդիկ, այդ թվում՝ դերասանները, կսկսեն համացանցում փնտրել իմ մյուս գործերը: Առաջարկը ստանալիս դերասանները հաճախ ասում են, որ միայն պրոֆեսիոնալ դաշտում են աշխատում, սակայն «ոչ պրոֆեսիոնալ» ասվածը չի ենթադրում վատ ռեժիսոր: Ես նկարահանում եմ հեղինակային կինո:

Հեղինակային կինոն ու պրոֆեսիոնալը տարբեր հասկացողություններ են: Հեղինակային ֆիլմը տալիս է կադրերի ընտրության, մոնտաժի ավելի լայն ազատություն: Բայց այդ ամենն էլ պետք է արդարացված լինի: Պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆիստներն այդ ուղղությունը չեն ընդունում»,- նշեց ռեժիսորը:

Զ.Հովսեփյանն իր ֆիլմերը չի ներկայացնում միջազգային փառատոնների, քանի որ չունի աջակիցներ և պրոդյուսերներ: Այնուամենայնիվ, նա ունի գործեր, որոնք Լեհաստանում բարձր գնահատականի են արժանացել, բայց ինքն անձամբ չի ներկայացրել դրանք: Ինչ վերաբերում է տեղական փառատոններին, ապա, ըստ Զորիկի, իր ֆիլմերը ձևաչափից դուրս են:

Քրեական ֆիլմերը կամ սերիալները հաճախ են քննադատվում: Հնչում են կարծիքներ, որ դրանք բացասական ազդեցություն են թողնում և հակադաստիարակչական են:Այդ կարծիքներին Զորիկ Հովսեփյանը պատասխանեց. «Այդ հարցն իմ սրտով էր: Ցանկացած կինոգետի հարցրեք՝ ո՞ր ռեժիսորին եք սիրում: Նա կասի՝ Տարանտինո, Սկորսեզե, բայց սկսնակ Զորիկ Հովսեփյանը կինո է նկարահանում, իսկ որոշ մարդիկ ասում են՝ արյունը շատ է, ցենզուրայից դուրս խոսքերը շատ են: Մարտին Սկորսեզեն իմ ամենասիրելի ռեժիսորն է, մեծ ռեժիսոր, որի կենսագրությունն անգիր գիտեմ, բայց նույն սպանությունները նրա ֆիլմերում են: 

Մարդկանց հետաքրքիր չէ ասելիքը, նրանց հետաքրքիր է, թե ով է աշխատել ֆիլմի վրա: Եթե ես վաղը դառնամ հայտնի, մարդիկ մեծ սիրով կնայեն կինոնկարներս ու գովեստի խոսքեր կասեն; Եթե չունես անուն, Ռոբերտ Դե Նիրոն էլ խաղա քո ֆիլմում, ֆիլմդ «լավը չէ»»:

Ռեժիսորի կարծիքով՝ քրեական դրամա ստեղծելը ռիսկային քայլ էր: Նա հույս չունի, որ այդ ֆիլմի վրա ծախսված գումարը կփոխատուցվի:

«Այսօր գրեթե չկա այլընտրանք: Ցանկացել եմ ցույց տալ, որ պարտադիր չէ միայն կոմեդիա կամ պատերազմի մասին ֆիլմ նկարել: Բացի այդ՝ պետք է նկարահանման մոտեցումները փոխել, քանի որ 2018 թվականն է»,- եզրափակեց Զորիկ Հովսեփյանը:

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար