Ереван, 18.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ղարաբաղ» կոմիտեն ղեկավարում էր մի շարժում, որը բերեց երեք հեղափոխության. Վազգեն Մանուկյան

ПОЛИТИКА

 

«Երազանքը՝ գաղափար, գաղափարը՝ շարժում. արդյունքը հենց երազանքն էր, բայց՝ արդեն տեսանելի ու շոշափելի». past.am-ը ներկայացնում է «Արմենպրես»-ի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի՝ փետրվարի 13-ի համարում լույս տեսած՝ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ (1990-1991), «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺՄ կուսակցության հիմնադիր և նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույցի առաջին մասը:

Արցախյան շարժումն արդեն շուրջ երեք տասնամյակի պատմություն ունի: Այն բոլորիս պատմությունն է, որովհետեւ կերտվել է բոլորիս միջոցով ու բոլորիս երազանքի հիման վրա: Բայց այն նաեւ անհատների պատմություն է, մարդիկ, ովքեր գաղափարի հետեւից գնալուց առաջ նախ միս ու արյուն տվեցին երազանքին՝ այն վերածելով գաղափարի: Վերջինս դարձավ շարժում, շարժումը՝ վերստին երազանք, բայց՝ արդեն տեսանելի ու շոշափելի, ի դեմս նախ անկախ Հայաստանի, ապա եւ՝ անկախ Արցախի:

Վազգեն Մանուկյանը դեռ մինչեւ 1988-ն էր նախանշել այն երազանքը, որը դարձավ նրա՝ արցախյան պայքարի, արցախյան պատերազմի ու Հայաստանի երրորդ հանրապետության տարեգրության մեջ իր մնայուն հետքն ու գաղափարական ազդեցությունը թողած քաղաքական ու պետական այրի կյանքի գործը:

Նորօրյա Հայաստանի ինքնատիպ ու խարիզմատիկ, ոչ ստանդարտ, բայց համակարգված մտածողության տեր եւ ոչ միանշանակ ընկալվող գործիչներից մեկն արցախյան շարժման ակունքներին էր մոտեցել քաղաքական գուցեեւ ոչ այնքան հրապարակային գործունեության հարուստ փորձով:

Պատահական չէր շարժման գաղափարական դրոշակի՝ նրա ձեռքում գտնվելը, որովհետեւ նա գործնականում գիտեր ոչ միայն գաղափարի թանկ գինը, այլեւ գաղափարի արարման գործընթացն իր ողջ վտանգավորությամբ ու պատասխանատվությամբfi

Պատահական չէր, որ Վազգեն Մանուկյանին հավատում էին թե նեղ շրջանակում՝ ի դեմս «Ղարաբաղ» կոմիտեի, եւ թե լայն զանգվածները՝ հանձինս Ազատության հրապարակի հանրահավաքների մասնակիցներիfi

Պատահական չէր «Ղարաբաղ» կոմիտեում նրան հատկացված առանցքային դերը, որն անվերապահորեն ընդունում էին թե կոմիտեում, թե դրանից դուրս:

Պատահական չէր կոմիտեում նրան վստահված կազմակերպչի ու համակարգողի պատասխանատու աշխատանքը, որն իր տրամաբանական ու ծանրակշիռ շարունակությունն ստացավ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին իսկ օրերից, երբ նրան վստահվեց առաջին կառավարության ղեկավարի բարդ պաշտոնը:

Պատահական չէր նրա հաջողությունը նաեւ երկրի պաշտպանական ոլորտը ղեկավարելու ժամանակահատվածում, երբ ռազմադաշտում բեկումնային հաղթանակներ արձանագրվեցին:

-2000-ականների սկզբին լույս տեսած Ձեր ելույթների եւ հոդվածների ժողովածուն վերնագրված է «Հայկական երազանքը՝ գոյատեւման փակուղում»: Ի՞նչ նկատի ունեք հայկական երազանք ասելով. 1988-ին, երբ սկսվեց արցախյան շարժումը, ի՞նչ վիճակում էր հայկական երազանքը:

-Նախ եւ առաջ, ձեւակերպենք՝ ինչ է նշանակում հայկական երազանքն ընդհանրապես, որը մեզ ուղեկցել է եթե ոչ հարյուրամյակներ, գոնե տասնամյակներ: Մենք միշտ մտածել ենք, որ համաշխարհային նշանակություն ունեցող ժողովուրդ ենք եւ համաշխարհային քաղաքակրթությանը շատ մեծ արժեքներ ենք տվել: Եվ եթե ունենանք անկախ պետություն, ապա կկարողանանք բարեկեցիկ կյանքով ապրել մեր ազատ ու անկախ երկրում որպես հպարտ քաղաքացիներ, ինչպես նաեւ՝ վերականգնել մեր դիրքը, այսինքն՝ լինել համաշխարհային ազգ ոչ միայն մեր սփռվածության շնորհիվ, այլ նաեւ մեր ներդրումով, մեր ներքին ուժով:

Վաղուց ի վեր, իհարկե, նաեւ երազանք կար, որ մի օր Վանը մերը կլինի, բայց 1988-ին ավելի տեսանելի էր Ղարաբաղի հարցը, որն այն փոքր բեկորն էր, որը մնացել էր ցեղասպանություններից ու կորուստներից հետո: Երազանքը մեծ նպատակներին հասնելն էր, ոչ թե մի քիչ ավելի լավ ապրելը: Կարծում եմ՝ եթե այդ երազանքը չլիներ, չէր լինի այն անձնազոհությունը, որը մեր ժողովուրդը, մեր երիտասարդությունը դրսեւորում էր շարժման ժամանակ, մենք արդյունքի չէինք հասնի, չէինք կարողանա հաղթել նաեւ պատերազմում: Այդ երազանքն էր մեզ առաջնորդում եւ ուղեկցում:

Բայց իշխանության գալուց հետո սկսեց առաջ մղվել մի գաղափար, թե՝ մենք մի սովորական ժողովուրդ ենք, որ մենք պարզապես պետք է կարողանանք մեր կենցաղը կազմակերպել, ապրել եւ այլն: Իմ հիմնական դժգոհությունը Լեւոն Տեր-Պետրոսյանից այս կամ այն նշանակման կամ այս կամ այն օրենքի վերաբերյալ չէր: Հայաստանում ստեղծվեց մի ընդհանուր մթնոլորտ, որը կոտրում էր երազանքը՝ մարդուն զրկելով արարելու ոգեւորությունից: Մենք հիմա տեսնում ենք դրա հետեւանքները, որովհետեւ նույնիսկ արտագաղթի պատճառների մեջ (սոցիալական հարցն, իհարկե, նշանակություն ունի) մեծ նշանակություն ունի այն, որ երազանքը եւ վստահությունն ապագայի նկատմամբ բավականին խարխլվել է: Վերջին ոգեւորության պահը պատերազմի ժամանակ էր, ինչը ես զգում էի, երբ պաշտպանության նախարար էի եւ հիմնվում էի այդ երազանքի վրա, որը բոլորի ուղեղի մեջ կար: Դա էր հնարավորություն տալիս գնալ առաջ, կառուցել բանակ եւ հասնել ինչ-որ նպատակի:

Մենք հիմա գտնվում ենք մի նոր աշխարհում, որի ամենամեծ բնութագրիչն անորոշությունն է: Աշխարհը մտել է նոր անորոշությունների շրջանակ, որը մեզ համար ստեղծում է նոր հնարավորություններ եւ նաեւ նոր սպառնալիքներ: Այս պայմաններում եթե մենք չկարողանանք համաշխարհային հայկական կառույցներ ստեղծել, եթե չարթնացնենք մեր ժողովրդի ոգին, մենք տանուլ կտանք շատ-շատ հարցերում: Այսինքն, երազանքի հարցը չի վերացել:

-Կարելի՞ է ասել, որ արցախյան շարժումը հեղափոխություն էր, «Ղարաբաղ» կոմիտեն՝ հեղափոխական կոմիտե, իսկ նրա անդամները՝ հեղափոխականներ:

-Նախ, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ պետություններ Ասիայում, Աֆրիկայում եւ այլուր պայքարի արդյունքում անկախություն ձեռք բերեցին: Բոլոր այդպիսի՝ անկախության համար շարժումները, երբ որ դու կախյալ վիճակից հասնում ես անկախ վիճակի, համարվում էին հեղափոխական: Մենք եւս նման վիճակից հասանք անկախության: Հետեւաբար, այդ հեղափոխություն ասվածը որոշակի առումով կար:

Երկրորդ հեղափոխությունը պետական կառուցվածքում էր. մենք տոտալիտար, ավտորիտար ռեժիմից անցանք ժողովրդավարական ռեժիմի:

Երրորդ՝ մենք տնտեսական մի կացութաձեւը փոխեցինք մյուսի: Կոմունիստական, սոցիալիստական համակարգից անցանք ազատ տնտեսական, շուկայական համակարգի: Ընդ որում, հանդիպեցինք աննախադեպ խնդրի, երբ ԽՍՀՄ-ի հսկայական պետական սեփականությունը պետք էր դարձնել մասնավոր: Այդտեղ սայթաքեցինք թե մենք, թե ողջ հետխորհրդային տարածքը, եւ ամբողջությամբ չստացվեց այն, ինչ ուզում էինք:

Այսինքն՝ ուզած թե չուզած՝ «Ղարաբաղ» կոմիտեն ղեկավարում էր մի շարժում, որը բերեց միաժամանակ երեք հեղափոխության:

-Ձեր կենսագրության մեջ նշվում է, որ մինչեւ 1988թ. եղել եք տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ եւ կազմակերպիչ: Որքանո՞վ Ձեր այդ փորձը օգտագործվեց «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծման ժամանակ:

-Հայաստանում այդպիսի կազմակերպությունների ստեղծումը սկսվեց 1965 թվականից, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը: Ես այն ժամանակ երկրորդ թե երրորդ կուրսի ուսանող էի եւ այդ գործընթացների ակտիվ մասնակից: Հայաստանում ստեղծվեցին բազմաթիվ գաղտնի կազմակերպություններ: Երբ տեղափոխվեցի Մոսկվայի համալսարան, այնտեղ գործընկերներիս հետ ստեղծեցինք կազմակերպություն, որը նույնպես, ինչպես մյուսները, հետապնդում էր Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: Այնուհետեւ վերադարձա Երեւան, որոշ ժամանակ մի գաղտնի կազմակերպությունում աշխատեցի, բայց ԽՍՀՄ-ը այնպիսի երկիր չէր, որ գաղտնի կազմակերպության միջոցով հնարավոր լիներ բան փոխել: Կազմակերպության նպատակներն ու կառուցվածքը կարող էին գաղտնի լինել, բայց ինչ-որ ձեւով այն պետք է օրինական դաշտում լիներ: Օրինակ, ԵՊՀ-ում ստեղծեցինք հայ մշակույթի ակումբ եւ դրա անվան տակ ծավալած գործունեությամբ ձգտում էինք արծարծել անկախության, Ղարաբաղի, ժողովրդավարության եւ այլ հարցեր: Հիշում եմ՝ նույնիսկ մի կազմակերպություն ունեինք, որը փլուզվեց շատ տարօրինակ մի վեճից, թե՝ Հայաստանը երբ անկախանա, սոցիալիստակա՞ն պետք է լինի, թե՞ կապիտալիստական:

Երբ որ Մոսկվայում կազմակերպություն էինք ստեղծել, ես, որ մասնագիտությամբ մաթեմատիկոս եմ, սկսեցի հետաքրքրվել նախ եւ առաջ տնտեսագիտությամբ: Ինձ համար մեծ նշանակություն ուներ նաեւ իշխանությունից հեռացած եւ տարագրված դաշնակցական գործիչների գրքերն ընթերցելը, որոնցում նրանք կարեւոր վերլուծություններ էին անում, նշում իրենց սխալները: Երբ ղարաբաղյան շարժումը սկսվեց, ու ինձ էլ բախտ վիճակվեց բավականին երկար ժամանակ ղեկավարել այն, դրանք ինձ շատ օգնեցին: Մենք աշխատում էինք մեր գործունեությունն այնպես կազմակերպել, որ խուսափենք նույն սխալները կրկնելուց:

Մի խոսքով, այս ամենը որոշակիորեն նախապատրաստությունն էր այն բանի, ինչը հետո տեղի ունեցավ:

Անկեղծ ասած, նույնիսկ երազանքների մեջ դժվար էր պատկերացնել, որ մենք ականատեսը կամ մասնակիցը կլինենք այն բաների, ինչի մասին տեսականորեն խոսում ու քննարկում էինք:

-Ինչպե՞ս ստեղծվեց կոմիտեն, եւ արդյո՞ք ենթադրում էիք, թե ինչպիսի շարունակություն, առավել եւս ավարտ է ունենալու ձեր նախաձեռնությունը:

-Ղարաբաղի ժողովրդի եւ Հայաստանի մտավորականության ու հասարակության մեջ միշտ եղել է վերամիավորման ձգտում: Դեռ հազար ինը հարյուր քառասնական թվականների վերջին_հիսունականների սկզբին Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Հարությունովը նամակ էր գրել Ստալինին, որտեղ ապացուցում էր, որ տնտեսական առումով (այդ ժամանակ ազգային տեսանկյունից հարցը բարձրացնելն իմաստ չուներ) նպատակահարմար է Ղարաբաղը միավորել Հայաստանի հետ: Դրանից հետո բազմաթիվ նամակներ են եղել եւ Ղարաբաղի, եւ Հայաստանի մտավորականության կողմից: Բայց երբ Գորբաչովի ժամանակ որոշակի ազատություններ հռչակվեցին, մի խումբ ստեղծվեց Իգոր Մուրադյանի ղեկավարությամբ, որը կապված էր մտավորականության լայն շրջանակների հետ: Այդ հարցում կարեւոր դեր էր կատարում Զորի Բալայանը: Իգոր Մուրադյանին խորհուրդ էին տվել կապվել ինձ հետ՝ որպես ազգային շարժումների որոշակի փորձ ունեցողի: Մանավանդ որ առաջացել էին նաեւ ֆինանսական՝ շարժման համար գումարներ հայթայթելու հարցեր: Խոսքը հետեւյալի մասին էր. Խորհրդային Հայաստանում կատարված առաջին ու վերջին հանգանակությունը կատարվեց Վազգեն վեհափառի նախաձեռնությամբ, իսկ պատասխանատվությունը դրված էր ինձ վրա: Այսինքն՝ ես էի զբաղվում հանգանակությամբ, որն առնչվում էր Լիբանանում քաղաքացիական պատերազմին, եւ նպատակը լիբանանահայ մեր հայրենակիցներին օգնելն էր: Պատկերացրեք, թե դա ինչ էր նշանակում ԽՍՀՄ-ում ՊԱԿ-ի պայմաններում: Դժվարություն էր առաջացնում նաեւ այն, որ մարդիկ, ովքեր փող ունեին, չէին ուզում դա ցույց տալ, որովհետեւ այդ փողը օրինական չէր: Սկզբում այսպես կոչված «ցեխավիկները» փող չէին տալիս, վախենում էին: Մի քանի ընկերներով գնացինք Անտոն Քոչինյանենց տուն, ով այդ ժամանակ արդեն թոշակառու էր: Ինքը մեզ ընդունեց, լսեց, կնոջը ասաց՝ սեղան գցի: Նստած զրուցում էինք, զգում էի, որ այդ ամբողջ ընթացքում նա մտածում էր: Չտալ չէր լինի, մեծ գումար տալն էլ վտանգավոր էր՝ ավելորդ խոսակցություններ չառաջացնելու առումով (այդ ժամանակ բոլորը կարծում էին, թե Քոչինյանը շատ հարուստ է: Հետո պարզվեց, որ այդ ամենը խիստ չափազանցված էր): Նա ճիշտ լուծումը գտավ. ասաց՝ թոշակս ստացել եմ՝ երկու հարյուր հիսուն ռուբլի (նա անհատական թոշակառու էր), ամբողջը տալիս եմ ձեզ: Դրանից հետո երբ գնում էինք այդ ցեխավիկների մոտ, ասում էի՝ Քոչինյանն իր աշխատավարձն է տվել: Նրանք էլ սկսեցին իրենց աշխատավարձը տալ:

Մի խոսքով՝ Իգոր Մուրադյանին խորհուրդ էին տվել, որ ես ե՛ւ շարժումների, ե՛ւ ֆինանսական աշխատանքի որոշակի փորձ ունեմ: Մենք դարձանք գործընկերներ, նա մեծ հարգանքով էր վերաբերվում ինձ, ես էլ շատ էի սիրում նրան: Առաջին «Ղարաբաղ» կոմիտեն ստեղծվեց փետրվարյան հանրահավաքներից մեկի ժամանակ: Չնայած արդեն կար գաղտնի մարմին, որը աշխատում էր՝ Իգոր Մուրադյանը, ես, Մանվել Սարգսյանը, մյուսները, բայց հանրահավաքի ժամանակ ժողովրդի քվեարկությամբ մի մարմին ստեղծվեց: Այդ ժամանակ ես նպատակահարմար չհամարեցի դրա մեջ ընդգրկվել: Հետո ստեղծվեց երկրորդը, որի կազմում արդեն ընդգրկվեցի նաեւ ես: Մի խոսքով՝ ինչ-որ կորիզ արդեն ձեւավորվեց: Հետագայում խնդիր առաջացավ Իգոր Մուրադյանի հետ: Նախ. այդ ժամանակ հանդիպումներ էինք ունենում նաեւ հանրապետության ղեկավարների հետ: Մենք համարում էինք, որ խնդիրները վերաբերում են բոլոր հայերին, եւ նրանց աջակցությունը նույնպես անհրաժեշտ էր: Մեզ մոտ տպավորություն ստեղծվեց, որ Իգորը մի քիչ շատ է հանդիպում իշխանական շրջանակների հետ, եւ նրանց ազդեցության տակ ընկնելու հնարավոր վտանգ էինք տեսնում:

Երկրորդ՝ տարաձայնություն կար ինձ հետ: ԽՍՀՄ ղեկավարությունը կուզենար Ղարաբաղի հարցը ներկայացնել այնպես, թե իբր ավանդաբար իրար չսիրող երկու էթնիկական խմբեր իրար հետ կռվում են: Ես համարում էի, որ շարժումը չպետք է դիտարկվի որպես էթնիկական կամ կրոնական խնդիր, չպետք է դառնա մահմեդականի ու քրիստոնյայի պայքար: Պետք էր այնպիսի խնդիր առաջադրել, որը հասկանալի լիներ ամբողջ աշխարհին: Իմ կարծիքով՝ դա ինքնորոշման հարցն էր, սահմանադրական ճանապարհով գնալու հարցը եւ այլն: Այս առումով մենք ունեինք հակասություններ: Իգորը դառնում էր անկառավարելի, եւ մենք նրան հանեցինք «Ղարաբաղ» կոմիտեից:

Իմ կողմից առաջարկություն եղավ կոմիտեում ընդգրկել Դավիթ Վարդանյանին ու Բաբկեն Արարքցյանին: Համբարձում Գալստյանի երաշխավորությամբ ընդգրկվեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որին ես մոտիկից չէի ճանաչում: Նրա մասին հարցրեցի Ռաֆայել Իշխանյանին, ով ասաց, որ նա ընդունակ ուսանող է եղել: Հին կորիզից էլ եկան Սամվել Գեւորգյանը, Վանո Սիրադեղյանը, Ռաֆայել Ղազարյանը, ինչպես նաեւ՝ Աշոտ Մանուչարյանը, Ալեքսան Հակոբյանը, Սամսոն Ղազարյանը, եւ ձեւավորվեց տասնմեկ հոգանոց կոմիտեն: Ինձ ընտրեցին կոմիտեի համակարգող: Այդ կազմով էլ հասանք իշխանության: Այնուհետեւ ինչ-որ ժամանակ եւս գոյություն ունենալուց հետո «Ղարաբաղ» կոմիտեն տրոհվեց:

Սկզբնական շրջանում օրակարգում միայն Ղարաբաղի հարցն էր: Ինչ-որ մի ժամանակ հետո կոմիտեից մի քանիսս եկանք այն եզրակացության, որ որպեսզի համահունչ լինենք այն գործընթացներին, որոնք տեղի էին ունենում ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլեւ նրա սահմաններից դուրս, որպեսզի հասկանալի լինեն մեր խնդիրները, մենք պետք է ընդլայնենք մեր հարցերի շրջանակը, պետք է լինեն որոշակի գաղափարական սկզբունքներ, որոնց մեջ ընդգրկված լինեն մեր ժողովրդին հուզող եւ առաջնորդող գաղափարներ: Երեք հոգի այս միտքն էին զարգացնում՝ Դավիթ Վարդանյանը, Աշոտ Մանուչարյանը ու ես: Մյուսները այդքան էլ համաձայն չէին, բայց ինչ-որ պահից հետո կոմիտեի կողմից ինձ հանձնարարվեց գրել այդ գաղափարական սկզբունքները: Հանրահավաքներից մեկի ժամանակ ելույթ ունեցա եւ ներկայացրեցի դրանք, որոնք դարձան հայոց համազգային շարժման գաղափարական սկզբունքները: Դրանցում ոչ միայն Ղարաբաղի հարցն էր, այլ նաեւ ընդհանրապես ժողովրդավարությանն ու անկախությանը վերաբերող հարցեր: Անկախություն բառը գրված չէր, սակայն խորամանկորեն այդ սկզբունքների մեջ ընդգրկել էինք ԱՄՆ անկախության դեկլարացիայից այն հատվածը, որ եթե իշխանությունները չեն համապատասխանում ժողովրդի կարիքներին ու ցանկություններին, ապա ժողովուրդն իրավունք ունի վերացնել այդպիսի իշխանությունը եւ այլն:

Փաստորեն, շարժումը ստացավ միս ու արյուն եւ միանգամից շատ կարեւոր դարձավ՝ համահունչ լինելով մեր ժողովրդի իղձերին ու ցանկություններին, ինչպես նաեւ համաշխարհային միտումներին: Ղարաբաղյան շարժման հարցում Արեւմուտքը մեր դաշնակիցն էր, ինչպես այն շարժումները, որոնք առաջացան Խորհրդային Միությունում: Բայց մենք դարձանք առաջամարտիկը:

-Դուք ծնվել եք փետրվար ամսին: Զուգադիպությո՞ւն է, որ արցախյան շարժման սկիզբը եւս փետրվար ամսին էր:

_Կարծում եմ՝ պատահական էր: Մեր պատմության մեջ մի երկու ամիս կա, երբ վճռական բաները կատարվում են՝ մայիսը եւ փետրվարը:

-Լյուդովիկոս 14-րդն ասում էր, թե՝ «Պետությունը ես եմ»: Արդյո՞ք «Ղարաբաղ» կոմիտեում կար մարդ, ով ասում կամ մտածում էր, թե կոմիտեն ինքն է:

-Մեզնից ոչ մեկն այդպիսի բան չի ասել:

-Ձեր հիշյալ գրքում զետեղված՝ 1988թ. հունիսին Ազատության հրապարակում հնչած ելույթը վերնագրված է «ՄԵՆՔ ԸՆՏՐԵՑԻՆՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՈՒՂԻՆ»: Այլ տարբերակ չէի՞ք տեսնում, թե՞ մյուս բոլորը կործանարար էին:

-Իսկապես, բոլոր մնացած ճանապարհները կործանարար էին: Շարժման վերածումը էթնիկական կամ կրոնական հարցի, կամ միայն պատմության վրա հենվելն աղետալի սխալ կարող էին լինել հայերիս համար: Միակ ճանապարհը սահմանադրականն էր, որը քեզ հասկանալի եւ ընդունելի էր դարձնում ամբողջ աշխարհի համար:

-Երբ հայտարարեցիք «գնացքից թռչելու ժամանակի» մասին, դա նույնպե՞ս սահմանադրական ուղի էր ենթադրում:

-Այդ վերնագրով հոդվածում գրվածն ամբողջը սահմանադրական էր: Եթե դու կարող ես խնդիրը լուծել օրինական, միջազգային օրենսդրությանը համապատասխան ճանապարհով, ինչո՞ւ գնալ այլ ճանապարհով: Արցախյան պատերազմին նախորդած՝ հայերի ջարդերի, կոտորածների ու տեղահանումների շրջանում երիտասարդներ կային, ովքեր ասում էին, որ սա հանգեցնելու է պատերազմի եւ պետք է զինվել: Ես այն ժամանակ գաղտնի դիմեցի մի քանի հոգու, ում համարում էի մասնագետ՝ եթե այս պայքարը հանգեցնի պատերազմի, ինչով կավարտվի այն: Այդ իսկապես շատ հայրենասեր մարդիկ համարում էին, որ ամեն ինչ պետք է անել՝ խուսափելու պատերազմից, որովհետեւ զուտ ռեսուրսները հաշվի առնելով՝ Հայաստանը կպարտվի: Սակայն հասկանալի էր, որ դա միայն մեզանից չի կախված, որովհետեւ մեր դիմացինն անընդհատ մտածում էր պատերազմելու մասին, քանի որ կարծում էր, որ դա իր համար շահավետ կլինի: Բայց հետո ինքն ընկավ ծուղակի մեջ:

Ուստի «Ղարաբաղ» կոմիտեով մի կողմից առաջ էինք մղում հարցը սահմանադրական ճանապարհով լուծելու գաղափարը՝ ձգտելով օրենքների, միջազգային իրավունքի հարցում գործընկերներ գտնել ամբողջ աշխարհում, մյուս կողմից, հասկանալով պատերազմի անխուսափելիությունը, ինչ-որ ձեւով, այսպես ասած՝ տակից խրախուսում էինք կամավորական ջոկատների ստեղծումը: Առաջին ջոկատը, որ ստեղծվեց, անձամբ ինձ էր ենթարկվում: Դա աֆղանցիների ջոկատն էր: Հանրահավաքների ժամանակ հավաքվող գումարներով մարդկանց ուղարկում էինք զենք բերելու, ոմանք բռնվում էին, ոմանց հաջողվում էր, բայց մի բան եմ ուզում նշել՝ ոչ ոք այդ գումարներից ոչ մի կոպեկ չյուրացրեց:

 

Кто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Стилист Зверев заверил, что Пугачева вернется в Россию Пашинян обеспокоен предстоящим митингомНовое посольство Азербайджана в Иране откроется в «более безопасном месте» Глава МИД Германии призвала передать Украине дальнобойное оружие, чтобы защитить Харьков Члены движения «Во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии шествием отправились к ЕГУ Цена нефти Brent превысила $83,5 за баррель Архиепископ Баграт: Здесь проблема 2-3 домов или государства? Погода в Армении: снег и заморозки в горах Архиепископ: С представителями Армянского национального конгресса обсудили текущие процессы и их позицию Курсы валют в Армении Для администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценностьГаджиев обсудил с чиновниками Госдепа отношения Еревана и Баку Баграт Србазан: Делается попытка переложить ответственность на жителей села, это проблема 2-3 домов или проблема государства? Алиев и Лукашенко посетили район Варанды оккупированного Арцаха Баграт Србазан: Мы встретились с АНК и поговорили о процессах и их позиции (Видео) Губернатор Тавуша проводит встречу с жителями села Киранц Нарек Малян: Вся агентская резидентура Южного Кавказа будет перенесена на территорию Армении Дорога, ведущая в село Киранц, перекрыта полицией, жители перекрыли межгосударственную дорогу АМИО Банк выпустил драмовые облигации Давид Ананян: Пришло время нам под председательством Баграта Србазана проявить решительность и радикальность в наших действиях и решениях Въезд в село Киранц все еще закрыт: жители ночью оставались на трассе Баграт Србазан: Я не отступлю от этой борьбы Администрация разозлилась от слова «просьба»Компания Ucom поздравляет всех с днем телекоммуникаций Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера ГригорянаУченые обнаружили неожиданную причину глухоты и других заболеваний Бетховена Баграт Галстанян: Либо сегодня, либо никогда «Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваВ Армении семьи без вести пропавших военнослужащих продолжат получать финансовую поддержку еще два месяца Армения утвердила программу обеспечения жильем семей, насильственно перемещенных из Арцаха В Бюраканской школе забастовка: Учителя, ученики и их родители проводят акцию протеста Жители села Киранц не хотят встречаться с правительственным чиновником в Иджеване – пусть сам едет в село Жители села Киранц вновь перекрыли межгосударственную автодорогу Армения-Грузия Шант Арутюнян: Я хочу, чтобы движение «Во имя Родины» увенчалось успехом Некоторые члены движения «Тавуш во имя Родины» отправляются в село Киранц Начальник полиции Тавуша ведет переговоры с жителями села Киранц: он уговаривает их открыть дорогу Экономист: Валютный рынок достаточно чувствителен к политическим процессам