«Պետական կառավարման հախուռն, անկազմակերպ մոդել ունենք, որն ա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Նոր կոնսոլիդացիայի նախաձեռնություն ներքաղաքական դաշտում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հանրային տրամադրություններն են ուսումնասիրում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչո՞ւ են վրեժ լուծում ԵՊՀ-ից ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈՒՆԻՍԻ). Բողոքի ակցիա՝ ընդդեմ օտարալե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 05.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մաշկի ծակծկոց եւ նյարդաբանական խանգարումներ. Հայտնի է դարձել կորոնավիրուսի նոր անսպասելի ախտանիշների մասին 596 նոր դեպք, մահացել է 7 պացիենտ Արայիկ Հարությունյանը ԵՊՀ ռեկտո՞ր. «Հրապարակ» «Պետական կառավարման հախուռն, անկազմակերպ մոդել ունենք, որն աղետալի հետևանքների կարող է բերել» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 2 մարզերում Նոր կոնսոլիդացիայի նախաձեռնություն ներքաղաքական դաշտում Ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել. աղմկահարույց գործին, բացի Նիկոլ Փաշինյանից, խառնված են ևս 17 անձինք. «Իրատես» Հանրային տրամադրություններն են ուսումնասիրում Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել. «Իրատես» «Պաշտոնապես հայտարարում եմ՝ կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել». Արսեն Թորոսյան Ինչո՞ւ են վրեժ լուծում ԵՊՀ-ից Առյուծներ հնարավոր են լարված պահեր․ հունիսի 5-ի աստղագուշակը Էդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են ԱԺ-ի իր աշխատասենյակում Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Արմատական տեղաշարժեր չկան, բայց լավատեսությունը մնում է. Զախարովան՝ ԼՂ հիմնախնդրի մասին Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսանկարը Ոստիկանությունը փորձում է կարգավորել Մաշտոցի պողոտայի Գլոբինգի հերթը (տեսանյութ) Պարետի որոշմամբ՝ արգելվել է 161 տնտեսվարողի գործունեությունը «Շիրակը» հաղթեց «Արարատին», «Նոան»՝ «Ալաշկերտին» Տուժողն ու 55-ամյա տղամարդը միասին հաց են կերել, ապա վիճել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ (տեսանյութ)

Քշիշտոֆ Պենդերեցկի. «Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով»


Այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում կտրվի մեր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկի՝ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու  փառատոնի մեկնարկը՝ նվիրված երաժշտի 85-ամյա հոբելյանին։

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այս առիթով հրավիրված ասուլիսում նշեց, որ յուրաքանչյուրի համար մեծ պատիվ և ուրախություն է գտնվել մեր ժամանակների լավագույն երաժիշտներից մեկի կողքին և հյուրընկալել նրան, առավել ևս հյուրընկալել նրա 85-ամյա հոբելյանի առթիվ։ «Հոբելյանական տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում նշվելու է մաեստրոյի 85-ամյակը, և մեզ համար մեծ պատիվ է, որ հոբելյանական միջոցառումների շարքը սկսվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից։ Քշիշտոֆ Պենդերեցկին համաշխարհային մեծության աստղ է, մարդ, ով իր երաժշտությամբ կարողացավ փոխել աշխարհը, մարդ, ով իր արվեստով գունավորեց մեր կյանքն ու ապագան»,- ինչպես հայտնում է past.am-ը, ասաց Արմեն Ամիրյանը։

ՀՀ մշակույթի նախարարը մեջբերեց նաև մի հատված Քշիշտոֆ Պենդերեցկու հարցազրույցից, որտեղ մաեստրոն ընդգծել է, որ իր ստեղծագործական աշխարհի վրա լրջագույն ազգեցություն են ունեցել երկու կոմպոզիտորներ՝ Բախը և Կոմիտասը։ Պենդերեցկին նաև ավելացրել է` զարմանալի և յուրահատուկ երևույթ է, երբ կոմպոզիտորը նաև հերոս է, իսկ Կոմիտասը հենց այդպիսին է։

Ինքը՝ Քշիշտոֆ Պենդերեցկին նշեց, որ իր համար կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանում նման փառատոն է տեղի ունենում. «Ես տիկնոջս հետ միշտ սիրով եմ ժամանում Հայաստան։ Հայաստան գալով՝ ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով, և ամենակարևորը՝ հրաշալի մարդկանց ենք այստեղ հանդիպում։ Ես զգում եմ ինձ այստեղ՝ ինչպես տանը։ Ցավում եմ, որ միայն հայոց լեզվին չեմ տիրապետում»։

Պատասխանելով հայկական թեմաներով իր ստեղծագործությունների մասին լրագրողի հարցին՝ կոմպոզիտորը նշեց, որ հայկական արմատներ ունի. տատը Սպահանից էր։ Մի քանի տարի առաջ գրել է ստեղծագործություն՝ 3-րդ սաղմոսը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին։

«Ամեն անգամ Հայաստանում ունկնդրում եմ իմ գործերը։ Հրաշալի դիրիժորներ ունեք, որոնց ղեկավարությամբ ներկայացվում են իմ ստեղծագործությունները, և ես նրանց շատ շնորհակալ եմ դրա համար»,- ընդգծեց մաեստրո Պենդերեցկին, կոմպոզիտոր, ով տարեկան մոտ 60 կոնցերտ է գրում և խոստովանում է, որ ծրագրերը բավականին շատ են։

Նշենք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և Քշիշտոֆ Պենդերեցկու մամուլի ասուլիսը կայացավ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում։ Մինչ ասուլիսի մեկնարկը Պենդերեցկին եղևնի տնկեց երաժշտական դպրոցի բակում, այնուհետև շրջայց կատարեց կրթօջախում։
Տեղեկացնենք, որ Պենդերեցկուն նվիրված փառատոնը տեղի կունենա փետրվարի13-17-ը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Հոբելյանական փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։

Փետրվարի 13-17-ը Երևանում անցկացվելիք փառատոնային չորս համերգների ընթացքում կներկայացվեն Պենդերեցկու սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։ Ընդ որում, դրանցից շատերը Հայաստանում կկատարվեն առաջին անգամ։ Պենդերեցկու փառատոնն իր շուրջն է համախմբել հայաստանյան տարբեր կոլեկտիվներ. ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), ինչպես նաև՝ արտասահմանից ժամանած անվանի մենակատարներ։



website by Sargssyan