Այսօր ահաբեկչության զոհերի հիշատակման եւ հարգանքի տուրք մատո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

«Անկում» ֆիլմի դերասանները` քրեական դրամայում խաղալու առանձնահատկությունների և իրենց կերպարների մասին. երևանյան վերջին ցուցադրությունը` վաղը

Վաղը՝ փետրվարի 14-ին, տեղի կունենա Զորիկ Հովսեփյանի «Անկում» քրեական դրամայի  վերջին ցուցադրությունը: Արդեն վեց օր է՝ այն երևանյան մեծ էկրաններին է:

Past.am-ի հետ զրույցում ֆիլմի դերասանները խոսել են իրենց կերպարների և ստեղծագործական աշխատանքի մասին:

Գլխավոր դերակատար Արթուր Վարդանյանն ասաց, որ իր կերպարի ասելիքի հետ համաձայն է, չէր խաղա, եթե համաձայն չլիներ: Ռեժիսորի հետ աշխատել է հեշտությամբ, գրեթե բոլոր դրվագները մեկ դուբլով ստացվել են: Հարցին՝ ինչո՞ւ են հայկական ֆիլմերում և սերիալներում հիմնականում նույն մարդիկ խաղում քրեականներին, նա պատասխանեց, որ դա գալիս է խաղի ոճից. «Ականջօղով կամ խուճուճ տղան չի կարող քրեական հեղինակություն խաղալ»,- նշեց նա:

Մոսո Գրիգորյանը նույնպես գլխավոր դերակատարներից է: Խոստովանում է, որ ավելի շատ ինքն իրեն պատկերացրել է սիրային պատմություններում կամ կատագերգություններում, իսկ կրիմինալում՝ ոչ:

«Մտածում էի՝ չի ստացվի, բայց աշխատանքի ընթացքում կարծիքս փոխվեց: Ինձ թվում է՝ ստացանք այն կերպարը, որն ուզում էր ռեժիսորը: Իհարկե, նրա դերակատարությունն այդ գործում շատ մեծ էր»,- անկեղծացավ Մոսո Գրիգորյանը:

Մոսոն գտնում է, որ իր կերպարը հետաքրքիր է: Չնայած այն հանգամանքին, որ Մոսոյի կերպարը՝ Իլյան, խաղամոլ է, ընկնում է քրեական աշխարհ և սպանվում սեփական ընկերոջ կողմից, այնուհանդերձ, մեր զրուցակիցը Իլյային համարում է հումորով ու յուրահատուկ մտածողությամբ կերպար:

Դերասանուհի Մանանա Գևորգյանն առաջին անգամ էր խաղում քրեական դրամայում: Նրա խոսքով՝ դերը շատ մոտ էր իր անձին: «Ես ուժեղ մարդ եմ կարող եմ պայքարել հանուն սիրո»,- ընդգծեց նա:

Image may contain: 1 person, standing and outdoor

Քրեական աշխարհը կոպիտ է և դաժան: Դերասանուհին խոսեց նաև այդ դաշտում կնոջ անելիքների, տղամարդու կողքին գտնվելու և զսպիչ դերակատարման մասին:

«Մեր կյանքում շատ բան է փոխում կնոջ ներկայությունը: Յուրաքանչյուր տղամարդու կողքին կա այդպիսի կին, որն ամենաթեժ պահին նրան զսպում է: Կանայք գույն տվեցին նաև այստեղ»,- նշեց Մանանա Գևորգյանը:

website by Sargssyan