Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և ամերիկահայերը պետք է դատի տան «Դեյլի քոլեր»-ին և «Ֆորբս» ամսագրին

АНАЛИТИКА

 

 

 

 

Վերջին տարիներին բազմաթիվ «վարձու գրողներ» վիրավորական հոդվածներ են գրել Հայաստանի և ամերիկահայերի մասին: Այս հակահայ մեկնաբաններից շատերը վարձատրվում են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կողմից:

 Ցավալի է, որ որոշ երկրներ դիմում են նման էժանագին հնարքների՝ իրենց վարկաբեկված հեղինակությունը վերականգնելու և ուրիշներին նսեմացնելու համար: Այս երկրները լուրջ ներքին խնդիրներ ունեն, որոնք հայտնի են ամբողջ աշխարհին՝ առանց դրանց հանրայնացման համար որևէ մեկին վճարելու: Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները միլիոնավոր դոլարներ են վճարել հանրային կապերի և լոբբիստական ընկերություններին Միացյալ Նահանգներում և Եվրոպայում, փորձելով մաքրագործել իրենց արատավորված հեղինակությունը: Սակայն այս հնարքներով չի հաջողվում խաբել քաղաքական ղեկավարներին Վաշինգտոնում, Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում և Մոսկվայում: Նրանք քաջատեղյակ են այս երկու թուրքական երկրներում մարդու իրավունքների ոլորտում տիրող ծանր իրավիճակի մասին:

Այսօր ես ինձ պարտավորված եմ զգում պատասխանելու հատկապես մի կեղծ հոդվածի, որը 2018 թ. փետրվարի 5-ին հայտնվել է «Դեյլի քոլեր» (Daily Caller) լրատվականում, որը «Վաշինգտոնում հիմնված լուրերի և տեսակետների ամերիկյան պահպանողական կայք է: Այն հիմնադրել են քաղաքագետ Թաքեր Կառլսոնը և նախկին փոխնախագահ Դիկ Չեյնիի խորհրդական Նիլ Փաթելը»՝ ըստ Վիքիպեդիայի: Կառլսոնը հեռացել է կայքից իր՝ Fox News հեռուստատեսային «Թաքեր Կառլսոնն այս երեկո» ծրագրի վրա կենտրոնանալու համար:

Ռաուլ Կոնտրերասի՝ «Դեյլի քոլեր»-ում գրված հոդվածը վերնագրված է. «Հայկական ազդեցությունը ներկայացնում է մի ուսումնական նմուշ Արտասահմանյան գործակալների գրանցման ակտի վերաբերյալ»: Հեղինակը մեջբերում է «Ֆորբս» ամսագրում 2017 թ. նոյեմբերի 27-ին հրապարակված հոդվածից, որը կեղծորեն պնդում է, որ «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) համարվում է որպես «հասարակական կազմակերպություն», սակայն լայնորեն հայտնի է, որ այն խորապես կապված է ռուսական ազդեցության հետ: Հանձնախումբը տարածում է Հայաստանի որպես նախկին խորհրդային երկրի  երկարատև ավանդույթը՝ որպես նրա նախկին հայրենիքի փոխանորդ»: Այս նախադասությունը լիարժեք սուտ է, քանի որ Հայ դատի հանձնախումբը չի ներկայացնում Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի քաղաքականությունը: Այն ընդամենը ներկայացնում է ամերիկահայ համայնքի մի ստվար հատվածի տեսակետները: «Ֆորբս» ամսագրի հոդվածի հեղինակը Աֆրիկայի մասնագետ Մֆոնաբոնգ Նսեհն է, որը շատ քիչ բան գիտի Հայաստանի կամ Հայ դատի հանձնախմբի մասին:

«Ֆորբս»-ի հրապարակած կեղծիքի հիման վրա, «Դեյլի քոլերը» պնդում է, որ «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ներկայացնում է Հայաստանի, և միջանկյալ, Ռուսաստանի կառավարության տեսակետները։ Առանց գրանցման, դա կարող է խախտել FARA-ի [ԱՄՆ օտարերկրյա գործակալների գրանցման ակտ] և լոբբիստական օրենքները»։

Կոնտրերասը կարևորում է այն փաստը, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմական դաշինք է կնքել, սակայն չի հասկանում, որ Հայաստանը այլընտրանք չունի, նման պաշտպանական դաշինքի մեջ մտնելուց բացի: Արդյոք Հայաստանը պե՞տք է անխոհեմորեն վտանգի ենթարկի իր գոյությունը, երբ մի օր Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնեն իրենց թշնամական և սպառնալից նախազգուշացումները: Կոնտրերասն անտեսում է այն փաստը, որ Հայաստանը նաև ունի տնտեսական, քաղաքական և ռազմական սերտ հարաբերություններ Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ:

Կոնտրերասը մեկ այլ սուտ է հորինում՝ հիշատակելով ամերիկահայերի նվիրատվությունները ԱՄՆ քաղաքական թեկնածուներին։ Նա կեղծորեն դրանք անվանում է «կասկածելի քարոզչական վճարներ»: Քաղաքական նվիրատվության փոքր գումարները տրվել են ANC PAC-ի (Քաղաքական գործողությունների կոմիտե) կողմից, որը Հայ դատի հանձնախմբից առանձին և ամբողջովին օրինական կառույց է։ Բացի դրանից, թվում է թե Կոնտրերասը տեղյակ չէ, որ Հայ դատի հանձնախումբը 501(c)(4) IRS (Ներքին հարկային ծառայություն) մարմին է, որն իրավունք ունի քաղաքական աջակցություն ցուցաբերել։ Կոնտրերասը Հայ դատի հանձնախմբի աջակցությունն անվանում է «հավանական ապօրինի»։ Ըստ ամերիկյան օրենքների՝դրանք ապօրինի չեն…

Այնուհետև Կոնտրերասն առաջ է քաշում վաղուց պարզաբանված մի խնդիր՝ 2009 թ. Վաշինգտոնում CREW-ի («Քաղաքացիները հանուն պատասխանատվության և էթիկայի» կազմակերպություն) բողոքը Արդարադատության դեպարտամենտին, IRS-ին և Կոնգրեսին, պնդելով, որ Հայ դատի հանձնախումբը խախտել է FARA-ն՝ չգրանցվելով որպես «օտարերկրյա գործակալ»: Այս բողոքը հանգամանորեն ստուգվել և մերժվել է ինը տարի առաջ… Կոնտրերասն ազնվություն չունի հայտնելու, որ  CREW-ի բողոքը մերժվել է IRS-ի կողմից:

 

Կոնտրերասը շարունակում է պատմել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաջողության՝ Մեթյու Բրայզային Ադրբեջանում որպես դեսպան Սենատի հաստատումը կանխելու մասին: Սա մեծ հաջողություն է, և Հայ դատի հանձնախումբն արդարացիորեն հպարտանում է դրանով:

Վերջում, Կոնտրերասը մեջբերում է «Վաշինգտոն փոստ»-ի 2010 թ. խմբագրականը, որը պնդում է, որ Հայ դատի հանձնախմբի «լոբբիստական ​​գործունեությունն ավելի է դժվարացրել Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտությունը, դրանով իսկ նպաստելով Հայաստանի աղքատացման խորացմանն ու Ռուսաստանից  Հայաստանի գերկախվածությանը»։ Ծիծաղելի է, երբ Կոնտրերասի նման օտարները, ամերիկյան հրատարակությունները, ինչպես նաև Ադրբեջանի ու Թուրքիայի նման թշնամական պետությունները, հայերին սովորեցնում են, թե որն է նրանց իսկական շահը։ Հայերը բոլորից լավ գիտեն իրենց շահերի մասին։ Նրանք որևէ մեկի դասախոսության կարիքը չունեն…

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին որպես օտարերկրյա գործակալ գրանցվելու խորհրդի փոխարեն, Կոնտրերասն ինքը պետք է դա անի՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերը Միացյալ Նահանգներում պրոպագանդելու համար…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և ամերիկահայերը պետք է դատի տան Կոնտրերասին, «Դեյլի քոլեր»-ին և «Ֆորբս»-ին՝ հակահայկական զրպարտության մեղադրանքով: «Դեյլի քոլերը» իր հրապարակած հոդվածի վերջում նշել է, որ «հոդվածում արծարծված տեսակետներն ու կարծիքները հեղինակինն են և չեն արտացոլում «Դեյլի քոլեր»-ի պաշտոնական տեսակետը»։ «Ֆորբսը» ևս նման մի նշում է կատարել իր հոդվածի վերջում։ Սուտ լուրերի հրապարակումը զրպարտություն է և կապ չունի գրողի կարծիքի հետ։ Այս երկու հրատարակությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն կեղծիքներ տարածելու համար։

 

 

Հարութ Սասունյան       

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Акции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на Пашиняна