Սեպտեմբերի 21-ին հազարավոր երեւանցիներ առաջին անգամ էին Գյու... ԲԼՈԳ
Հանդիսավորությամբ նշվել է Մուսա լեռան հերոսամարտի 104-ամյակը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արցախում անցկացվելու են եռափուլ զորախաղեր ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր». Գագիկ Սուրենյան ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օրվա խորհուրդը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Թրամփն աշխատավարձի քառորդ մասը փոխանցել Է ենթակառուցվածքային ծրագրերին

ԱՄՆ-ի ախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 13-ին տրանսպորտի նախարարությանն Է փոխանցել իր աշխատավարձը 100 հազար դոլարի չափով, որը պետության ղեկավարի պաշտոնում աշխատանքի համար ստացել Է անցյալ տարվա չորրորդ եռամսյակում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է past.am-ը, հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը լրագրողների համար կայացած ճեպազրույցում:

«Այսօր նախագահը 2017 թվականի չորրորդ եռամսյակի իր աշխատավարձը նվիրեց տրանսպորտի նախարարությանը՝ մեր քանդվող ենթակառուցվածքի վերականգման եւ արդիականացման նրա ծրագրին աջակցելու նպատակով»,- նշել Է Սանդերսը:

Փետրվարի 12-ին ԱՄՆ-ի վարչակազմը ներկայացրել Է երկրի ենթակառուցվածքում 1,5 տրիլիոն դոլար գումարի ներդրումներ կատարելու ընդգրկուն պլանը: Ըստ որում 21 միլիարդ դոլարը կծախսվի միայն 2019 ֆինանսական տարում (ԱՄՆ-ում սկսվում Է հոկտեմբերի 1-ից), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

website by Sargssyan