Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանն իր խնդիրները պետք է կարգավորի՝ հետևելով սիրիական զարգացումներին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

 

 

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը զրուցել է Past.am-ի թղթակցի հետ՝ անդրադառնալով սիրիական խնդրին և դրա ազդեցությանը մեր երկրի վրա:

 

-Վերջին շրջանում սիրիական կոնֆլիկտի մեջ են ներգրավվել Իրանը և Թուրքիան: Դա որքանո՞վ կարող է վտանգավոր լինել Հայաստանի և առհասարակ տարածաշրջանի համար:

-Նայած, թե որ տեսանկյունից ենք նայում: Եթե բացի Արևմուտքից, Ռուսաստանից, նույն սիրիական ներքին կառավարական ու ընդդիմադիր ուժերից այլ դերակատարներ էլ են ներգրավվում կոնֆլիկտում, բնականաբար այստեղ կան համապատասխան շահեր: Թուրքիան և Իրանը գուցե այս պահին ավելի ակտիվացել են, բայց նրանց ներգրավվածությունը՝ թեկուզ անուղղակիորեն, կոնֆլիկտում եղել է նաև նախորդ շրջանում:

Եվ սրանով իրենք որոշակի շահեր են իրացնում: Սիրիայում Թուրքիայի և Իրանի շահերը բախվում են, նույն հոսքով չեն: Իրանը կառավարական ուժերի կողմնակիցն է, Թուրքիան բացահայտ չի ասում, թե ում կողմնակիցն է, բայց իր խնդիրներն է լուծում հիմնականում Աֆրինում, քրդական բնակչության հետ: Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը փորձում է ինչ-որ կերպ իրացվել, և Էրդողանը փորձում է դա անել՝ օգտվելով նաև ստեղծված իրավիճակից:

-Ներգրավված կողմերից մեկն էլ Իսրայելն է, որը բազմիցս հայտարարել է, որ վտանգ է զգում Իրանի կողմից և պատրաստ է դրան դիմակայել՝ ակնարկելով ատոմային զենքի առկայության մասին: Այս դեպքում նույնպես Հայաստանի համար վտանգ չկա՞:

-Միջուկային զենքի կիրառման մասին խոսք լինել չի կարող, կարող է սա դիսկուրսիվ բնույթի հայտարարություն է: Ուղղակի սիրիական թնջուկը բավական բարդ է: Այնտեղ այնքան կողմերի շահեր են հակադրվում: Նույն Իսրայելի և Իրանի շահերն են հակադրվում Սիրիայի հարցում: Իսրայելը Մերձավոր Արևելքում լուրջ դերակատարություն ունեցող պետություն է և չի ուզում, որ այլ պետություն, որի հետ նա չունի բարեկամական հարաբերություններ, խոսքը Իրանի մասին է, ընդլայնի իր ազդեցությունը:

Սիրիայում ազդեցության գոտիների վերաբաշխում է տեղի ունենում: Պայքարը հիմնականում սրա համար է: Կոնֆլիկտում ներգրավված կողմերը իրենց ազդեցությունն են ուզում հնարավորինս ընդլայնել Մերձավոր Արևելքում: Բնականաբար այդ ազդեցությունների ընդլայնումը մյուս դերակատարների հաշվին պետք է լինի, որոնք էլ դա չեն ցանկանում:

Հայաստանի համար որևէ սպառնալիք չեմ տեսնում: Միջուկային զենքի կիրառում չի կարող լինել, դրա համար ստեղծված իրավիճակ չկա: Հայաստանն իր խնդիրներով պետք է զբաղվի: Իհարկե, մոտ լինելով Մերձավոր Արևելքին՝ մենք պետք է մեր խնդիրները կարողանանք կարգավորել՝ նաև ուշադրության մեջ պահելով սիրիական զարգացումները:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից