Որոշում չկա, բայց երևի կմասնակցեն. «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Անսխալականության սևեռում և հանրության նկատմամբ նեղացկոտ տոնա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Իբր ներդրումներ ու բարեփոխումներ են անում, բայց սպառողը փոփ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Կարևորն ու անկարևորը խառնվել են իրար. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Շատ լավ փողոց են կարողանում փակել, բայց պաշտոն ստանձնելով` ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 19.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նախատեսվում է դպրոցական զինղեկների համար տարիքային շեմ սահմանել. ԿԳՆ պաշտոնյա «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» տնօրենն ու փոխտնօրենը վաճառել են ՊՈԱԿ-ին հատկացված 1260 կգ միսն ու 3569 լիտր կաթը՝ պատճառելով մոտ 3 մլն դրամի վնաս Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն անընդունելի է. Նիկոլ Փաշինյան Վտանգ միշտ էլ կա, բայց Արցախի նախագահի՝ բանակի հրամանատարական կազմի հետ խորհրդակցությունն առօրյայի մի մաս է. Դավիթ Բաբայան Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում բացվել է Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն Բավարարվել է 22 տարվա վաղեմությամբ կատարված չարաշահումներով պետությանը պատճառված վնասը վերականգնելուն ուղղված հայցը Գեորգի Ավետիսյանը խոստանում է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել փոքր ու միջին բիզնեսին Հնդկաստանում մարդկանց տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. կա 14 զոհ Իջեւանում կոտրել են ավտոմեքենայի կողային ապակին ու փախցրել այն. կասկածյալը բերման է ենթարկվել Պահանջում են ներողություն կամ՝ հարցը կվիճարկեն դատարանում Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը նախատեսված է հուլիսի 26-ին, այն կտեսագրվի. ՀՔԾ պետ Բելառուսական անձնագրով Ադրբեջան այցելած բլոգերը Հայաստանում է Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի Կիևյան կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է Սինգապուրցիներին հատկապես հետաքրքրել է IT ոլորտը Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը 6 է Արևային էներգիա ՓՄՁ-ների համար. Յունիբանկի և Շտիգենի նոր առաջարկը Տերյան փողոցի այգում ատրճանակ է հայտնաբերվել. կողքին տոպրակ է եղել Կառավարությունը զինվորական զորակոչից տարկետում տվեց մի քանի տասնյակ ուսանողների Արայիկ Հարությունյանը կոչ է անում ուսումնական հաստատությունների ղեկավարներին զերծ մնալ կոնկրետ բանկերում հաշիվներ բացելու ուղղորդումներից

ԵԼՔ-ը նորից պառակտվու՞մ է

past.am-ը գրում է.
ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ երկրի թիվ 1 խնդիրը Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալն է: Նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, սակայն, Փաշինյանի սույն հայտարարությունից հետո ասաց, թե արդեն ուշ է այդ գործընթացի դեմ պայքարելու համար:

ԵԼՔ-ը, կարելի է ասել, հերթական անգամ պառակտվում է: Ինչու՞ հերթական, որովհետև առաջին անգամը չէ, որ ԵԼՔ-ի տարբեր անդամներ տարբեր կարծիքներ են հայտնում նույն թեմայի վերաբերյալ, ընդ որում ՝ իրար զուգահեռ: Արդյոք սա քաղաքական տարաձայնության հետևա՞նք է, թե պարզապես քաղաքական անփորձության ու կուսակցական միասնական օրակարգի հետ աշխատելու հմտությունների պակաս, դժվար է ասել:

Դժվար է նաև խոսել, այսպես ասած, արժեհամակարգային տարբերությունների մասին: Ինչ արժեհամակարգային տարբերությունների մասին կարելի է խոսել մի դաշինքի պարագայում, երբ բավական տարբեր ու իրար հանդեպ ագրեսիվ ու տհաճ քարոզչություն վարած ուժերը միավորվում են ՝ պարզապես պառլամենտի անցողիկ շեմը հաղթահարելու համար:

Խնդիրը, թերևս ավելի շատ ամբիցիաների տարբեր չափաբաժինների ու գործելաոճի առանձնահատկությունների մեջ է: Փաշինյանը ամբիցիոզ է ու պատրաստ է ցանկացած ֆորս մաժորի մասնակցել կամ դամ պահել:

Մարուքյանն, ընդհակառակը, սիրում է աշխատել լուռ ու այսպես ասած «կառուցողական» երկխոսության մեջ լինել իշխանության հետ: Սրան զուգահեռ կա նաև Արամ Սարգսյան, ով այս պահին, փաստացի որոշիչ դերակատարություն չունի ԵԼՔ-ում ու կոնֆլիկտի սրացման դեպքում ստիպված է լինելու «հարել» կամ Մարուքյանին կամ Փաշինյանին:

Սարգիս Մեսրոպյան

website by Sargssyan