Ինչո՞ւ չինացիները չհանդիպեցին ՔՊԿ-ի հետ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Անմեղ մեղավորները ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ո՞րն է Սամվել Կարապետյանի «սրացման» պատճառը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Խորհր­դա­րա­նը դե­ռևս ար­ձա­կուրդ չի գնա ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Երևան, 25.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ախթալայի հանքի պոչանքը լցվում է Դեբեդ գետը



Դեռևս երկու շաբաթ առաջ, ինչպես հայտնում է հայտնում է Past.am-ը, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանն ու Լենա Նազարյանը այցելել են Լոռու մարզ, որտեղ հայտնաբարել էին Ախթալայի հանքավայրի պոչամբարի արտահոսքը Դեբեդ գետ:

SUT.am-ի թիմը մեկնել էր Լոռվա մարզ ստուգելու, թե արդյոք դադարեցվել է դեպի գետ արտահոսքը և արդյո՞ք խնդիրը լուծված է։ Անգամ անզեն աչքով պարզապես Մ6 միջպետական ճանապարհով անցնելիս կարելի է նկատել Դեբեդ գետի մեջ սպիտակամոխրագույն հեղուկի լցվելը: Պոչանքի` Դեբեդ լցվելն առավել ամբողջական և պատկերավոր ներկայացնելու համար մենք անօդաչու սարքի օգնությամբ այն նկարահանեցինք օդից:

Սակայն ապացուցելու համար, որ Դեբեդ լցվող հեղուկը հենց «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի Մեծ Այրում գյուղի մոտ գտնվող պոչամբարից եկող պոչանքն է, մենք նկարեցինք սպիտակամոխրագույն առվակի ամբողջ ուղին՝ պոչամբարի ամբարտակից մինչև Դեբեդ (մոտ 1600 մետր):

Ավելին, լուսանկարներում հստակ երևում է, որ Մեծ Այրումի պոչամբարը լեփ-լեցուն է, իսկ ամբարտակը՝ վնասված: Փետրվարի 11-ի դրությամբ պոչամբարում պոչանքի մակարդակը ընդամենը մի քանի դեցիմետրով է ցածր ամբարտակից, ինչը նշանակում է, որ անգամ ուժեղ հորդառատ անձրևը կարող է ամբարտակի վրայով պոչանքի արտահոսքի հանգեցնել:

Նկարահանման պահին պոչանքն անցնում էր ամբարտակի միջով և ձևավորում Դեբեդ գնացող առվակը: Սակայն դատելով ամբարտակի վրա առկա պոչանյութի հետքերից և հաշվի առնելով պոչամբարի լցված լինելը՝ կարելի է ենթադրել, որ պոչանքի որոշ քանակ նաև ամբարտակի վրայով է թափվել (ինչը վտանգավոր է, քանզի կարող է քանդել ամբարտակը):



website by Sargssyan