Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով Արմեն Սարգսյանի մոտ ամեն ինչ կստացվի
ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հրանտ Մելիք-Շահնազարյանը թեև ուշադիր չի հետևում ՀՀ նախագահի 4-րդ թեկնածուի հայտարարություններին, սակայն հույս ունի, որ ընտրվելու դեպքում նրա մոտ ամեն ինչ կստացվի:
Իսկ օրինակ քաղաքագետ Արա Պապյանը լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան ասել է, որ հիմա բոլորը նախագահի 4-րդ թեկնածուին են գովում, բայց եթե ՀՀԿ-ն հարևան Վարդուշի թեկնածությունն առաջադրեր, ապա բոլորը նույն տեմպով նրան կգովեին:
Ու թեև կանխատեսել սկզբնական շրջանում քաղաքական մյուս ուժերն իսկապես ոգևորված էին, ապա հիմա այդ ոգևորությունը գնալով պակասում է: Քաղաքական գործիչները դեռևս սպասումների մեջ են, իսկ քաղաքական որոշ վերլուծաբաններ սկսել են տարակուսել, նշելով, որ ճիշտ է՝ թեև թեկնածուն ընդունելի կերպար է, սակայն թերահավատ են, որ նրան կհաջողվի հասարակությանը կոնսոլիդացնել:
Արմինե Գրիգորյան