Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ինչու ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 


 Եվրոպական խորհրդարանի 16 պատգամավորներ նամակ են հղել Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին, որում հարցրել են, թե ինչո՞ւ Վրաստանում և Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչները երբեք չեն այցելել Լեռնային Ղարաբաղ` չնայած իրավական բոլոր հիմքերի առկայությանը:

Ինչպես հաղորդում է Past.am-ը, այս մասին հայտնում է Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը:

Նախաձեռնության հեղինակը դանիացի պատգամավոր Անդերս Վիստիսենն է: Նամակի հեղինակները նաև հետաքրքրվել են` որքանո՞վ են  Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը և ԵՄ բարձր ղեկավարությունը հաշվի առնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձայնը, քանի որ դա կարևոր նշանակություն ունի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը շնորհակալություն է հայտնել Եվրոպական պատգամավորներին ցուցաբերած նախաձեռնության համար: Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանն ընդգծել է, որ Ադրբեջանն առանց որևէ միջազգային իրավական հիմքի ստեղծել է այսպես կոչված  «սև ցուցակ»-ը, որն օգտագործում է շանտաժի համար, մասնավորապես` արևմտյան քաղաքական և հասարակական գործիչների այցելությունները Լեռնային Ղարաբաղ կանխելու համար: «Ադրբեջանը օգտագործում է բոլոր միջոցները Լեռնային Ղարաբաղը մեկուսացնելու իր քաղաքականությունը իրականացնելու համար` նպատակ ունենալով խոչընդոտել  Լեռնային Ղարաբաղում  միջազգային կառույցների ներգրավվածությունը»,- ասել է Կարապետյանը:

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված ձևաչափը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է, որն ընդունում են նաև հակամարտող կողմերը, սակայն շեշտել է, որ Եվրոպական Միությունը կրթական և մարդասիրական ծրագրեր է իրականացնում տարածքաշրջանում հակամարտության այնպիսի գոտիներում, ինչպիսիք են Հարավային Օսեթիան և Աբխազիան: «Եվ մենք դեռ բացատրություն չունենք, թե ինչո՞ւ  Եվրոպական Միությունը Արցախում նման ծրագրեր չի իրականացրել կամ չի լսել այնտեղ ապրող մարդկանց»,- ընդգծել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավարը:

Նրա խոսքով` այն փաստը, որ Եվրախորհրդարանի բոլոր քաղաքական խմբակցությունները ներկայացնող պատգամավորները բարձրաձայնել են այս հարցերի մասին, ցույց է տալիս, որ ԵՄ օրենսդիրներն ավելի շատ են տեղեկացվել Արցախի ժողովրդի սոցիալական ու տնտեսական մեկուսացման մասին, և նրանց սկսել է անհանգստացնել ԵՄ-ի պասիվ պահվածքը:

«Այս հարցերը շատ կարևոր են, որպեսզի հասկանանք, թե ինչո՞ւ են Եվրոպական Միության պաշտոնյաները խուսափել Արցախ այցելելուց, քանի որ դա առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու լավագույն միջոցն է»,- եզրափակել է Կարապետյանը:

 

Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»