Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ստեփան Սաֆարյանը ՀՀ նախագահի` միջազգային հանրությանը փոխանցած մեսիջի կարևորության մասին

ПОЛИТИКА

 

 


Առաջին հայացքից թվում է, թե Մյունխենի՝ անվտանգության հարցերին նվիրված հերթական համաժողովին մասնակցող երկրները կարող են դասակարգվել իրենց հզորությամբ ու միջազգային հարթակներում ունեցած կշռի, սակայն հայկական կողմի համար ամենակարևորը ոչ թե դա է, այլ կարևորագույն միջազգային հարթակներում սեփական դիրքորոշում ու արտաքին քաղաքական կողմնորոշումը ներկայացնելու հնարավորություն: Եվ բնական է, որ հայկական պատվիրակությունների ցանկացած նմանօրինակ հանդիպում նաև լավ առիթ է օգնել միջազգային խոշոր գերտերությունների ներկայացուցիչներին հասկանալ, որ Հայաստանը վարկաբեկելու ադրբեջանաթուրքական քարոզչամեքենայի կողմից ամենօրյա ռեժիմով տարածվող տեղեկությունները ոչ միայն սուտ են ու կեղծ, այլև օճառի պղպջակի նման կարող են պայթել իրականությանը հանդիպելիս:

Այս տեսանկյունից անշուշտ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները սպառիչ և դիպուկ էին:

Քաղաքական վերլուծաբան ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ կարևոր էր թե՛ արցախյան հակամարտության կարգավորման մասին և թե՛ նաև Իլհամ Ալիևի վերջին անթույլատրելի հայտարարություններին այդ հեղինակավոր ամբիոնից գնահատականներ հնչեցնելը: Նա նաև նշեց, Հայաստանն առաջին անգամը չէ, որ մասնակցում է այս համաժողովին: Ու թեև 2016 թվականին Հայաստանը ներկայացված չի եղել, սակայն ապրիլյան պատերազմից բառացիորեն օրեր առաջ այնտեղ է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Վերջին տարիներին ՀՀ նախագահը մյունխենյան համաժողովներին ներկա չի գտնվել և շատ կարևոր էր, որ այս անգամ նա ընդունեց հրավերը, քանի որ աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ են մասնակցում այդ միջոցառմանը, որը հրաշալի առիթ է տարբեր հանդիպումներ կազմակերպելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Շենքը, որտեղ տեղի է ունենում այդ միջոցառումը, պարզապես «եռում» է հանդիպումներից և պետությունների ղեկավարներն առիթը բաց չեն թողնում իրենց համար կարևոր հարցերը տեղում բարձրացնելու և լուծելու համար»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Այս ընթացքում հետևելով ադրբեջանական մամուլի արձագանքին, քաղաքագետի տպավորությամբ ավելի շատ փորձ է արվել չտեսնելու տալ ՀՀ նախագահի ելույթն ու հնչեցրած պատասխանները:

«Ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, որ հայ–թուրքական արձանագրությունների հարցն իրեն առանձնապես չի հետաքրքրում, բայց հանուն արդարության նշեմ, որ ամենևին էլ այդպես չէ: Ինչ վերաբերում է թուրքական կողմին, ապա իրենք լավ գիտեն, որ այդ արձանագրություններն ինչքան էլ մեռելածին լինեն, այնուամենայնիվ դրանց վավերացումն առաջին հերթին իրեն է պետք: Բայց այնուամենայնիվ կարող ենք արձանագրել, որ ադրբեջանական կողմն այնքան էլ հիացած չէր ոչ իրենց դիվանագետի և ոչ էլ Սերժ Սարգսյանի հարցուպատասխանից: Եվ կարծում եմ, որ իրենց բախտը չբերեց, քանի որ ՀՀ նախագահն օգտագործելով պահը, Իլհամ Ալիևի հայտարարությունները դարձրեց հրապարակային հետաքրքրության առարկա, որից կարծում եմ դժգոհ է ադրբեջանի քաղաքական վերնախավը»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Զուգահեռներ տանելով Միացյալ Նահանգների հետախուզության կողմից հրապարակված զեկույցի, որտեղ արցախյան հակամարտությունն ամեն րոպե վերաբռնկվելու գոտի էր համարվել, և Ադրբեջանի նախագահի կողմից անընդհատ արվող ագրեսիվ հայտարարությունների և պաշտպանության նախարարի՝ արցախյան հակամարտությունն ամեն րոպե բռնկվելու մասին հայտարարությունների միջև քաղաքագետը նշեց, որ այս ֆոնին կարևոր էր, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրությանը ներկայացներ այն պատկերը, թե ով ինչ դիրքորոշում ունի կոնֆլիկտի կարգավորման հարցում:

«Այս առումով, իհարկե, Հայաստանի նախագահը հիմնավոր ներկայացրեց, որ եղել և մնում է կոնֆլիկտը կառուցողական և փոխզիջումային ճանապարհով լուծելու սկզբունքին հավատարիմ և բացարձակ շահագրգռություն չունի հակամարտության ուժային ճանապարհով կարգավորման հարցում: Եվ այդ մեսիջը միջազգային կառույցներին հասցնելը շատ կարևոր էր»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Արմինե Գրիգորյան


Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ