Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում «McDonald's» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում. թո՞ւյլ տալ, թե ոչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 

Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում «Մաքդոնալդս» արագ սննդի խոշորագույն ցանցի հնարավոր բացման մասին է խոսվում: Թեև լուրերը պաշտոնապես հերքվում են, ժամանակ առ ժամանակ այն կրկին շրջանառվում է: Այս առումով բացառություն չէ նաև 2018 թվականը: Հունվարից նորից շրջանառվում է արագ սննդի բացման հնարավորությունը: Իսկ օրեր առաջ վրացի գործարար Թեմուր Չկոնիան Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» հաղորդաշարին տեղեկացրել է, որ բացումն արդեն ծրագրված է:

Այդուհանդերձ, պաշտոնապես այս լուրը չի հաստատվում:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից  Past.am-ը փորձեց ճշտել՝ ընկերության հետ այս փուլում ի՞նչ բանակցություններ են ընթանում:

Ի պատասխան՝ նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը նշեց. «Քանի որ նախորդ տարի կրկին նման շշուկներ էին բարձրացել ԶԼՄ-ների կողմից, նախարարության ներդրումային վարչությունը կապ էր հաստատել «Մաքդոնալդս»-ի հետ: Մենք պատասխան էինք ստացել, որ առաջիկայում ՀՀ-ում արագ սննդի իրենց ցանցը բացելու ծրագրեր չունեն»:


Դիտարկմանը, թե նոր հարցում ուղարկվելո՞ւ է, թե ոչ, նա պատասխանեց. «Չեմ կարծում: Նպատակահարմար չենք գտնում, որովհետև կարծում եմ, որ իրենք առաջիկայի համար սպառիչ պատասխան էին տրամադրել»:

Նշենք, որ զուգահեռ լուրերի, մի շարք փորձագետներ «Մաքդոնալդս»-ի մուտքը սննդի անվտանգության տեսանկյունից խնդրահարույց են համարում:

Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը, սակայն, չի կարծում, որ ցանցի մուտքն արգելելը ճիշտ մոտեցում կլինի:
«Քաղաքակիրթ աշխարհում նման բան չկա: Դա կարելի է անել այն դեպքում, երբ տեսնենք, որ վտանգ կա: «Մաքդոնալդս»-ն ամբողջ աշխարհում տարածված ցանց է: Բացի այդ՝ մեզ մոտ սննդի ոլորտում կան շատ կառույցներ, որոնց սպասարկումն ավելի վատ մակարդակի է: Այնպես որ՝ չեմ գտնում, որ պետք է արգելել, ուղղակի պետք է վերահսկել, որ նորմալ և անվտանգ ծառայություն մատուցվի: Առավել ևս՝ որ այդ կառույցն ամբողջ աշխարհում հայտնի է»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Չիլինգարյանը:

ՀԿ նախագահը շեշտեց. «Իհարկե, եղել են խնդիրներ, բայց  երբ օգտվում ես այդ արտադրանքից, տեսնում ես, որ, համենայն դեպս, սանիտարահիգիենիկ նորմերի առումով ավելի բարձր մակարդակում են, քան Հայաստանում գործող շատ սննդի օբյեկտներ: Այլ հարց է, թե «Մաքդոնալդս»-ում ինչ մթերքներ կօգտագործվեն, որովհետև խոսակցություններ են գնացել նաև, որ ԳՄՕ (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ) է օգտագործվում: Թեև եղել են հայտարարություններ, բայց այս առումով ևս պետք է վերահսկվի: Եթե վերահսկողություն չեղավ, «Մաքդոնալդս»-ը չեղավ, ով ուզում է լինի, խնդիրներ կլինեն: KFC-ին էլ է համաշխարհային ցանց, բայց ինչպես ամբողջ աշխարհում այստեղ ևս նորմալ գործում է ցանցը»:

Իսկ «Մաքդոնալդս»-ն ի՞նչ վերահսկողություն է ենթադրում: Այսինքն՝ բոլոր ցանցերը ենթարկվում են մեկ ընդհանուր կանոնակարգի, թե այն երկրի կանոններին, որտեղ որ գործում են:

Հարցին ի պատասխան՝ Կ. Չիլինգարյանը նշեց. «Թեև հանձն է առնում իր աշխատանքն իրականացնել միջազգային ընդհանուր կանոնադրության համաձայն, բայց միևնույն է, որտեղ բացվում է, նախևառաջ պետք է ենթարկվի տեղական օրենքներին: Եթե մեզ մոտ Սննդի անվտանգության պետական ծառայությունը նորմալ վերահսկվի՝ խնդիր չի լինի: Արդեն տասը տարուց ավելի է՝ Վրաստանում գործում է «Մաքդոնալդս»-ը: Եվ սա այն դեպքում, երբ վրացական խոհանոցը  բավականին ճանաչված է աշխարհում»:
Մեր զրուցակիցը շեշտեց՝ թեև հստակ օրինակներ չունի, թե որ երկրներում են արգելել «Մաքդոնալդս»-ը, բայց եթե անգամ նման օրինակներ կան, մեզ համար դա չափանիշ չպետք է լինի:

«Մենք մանրամասն պետք է ուսումնասիրենք պատճառները, համաձայն որոնց նման արգելանք է եղել: Այդ ուսումնասիրությունից ելնելով էլ նոր կարելի է մտածել, թո՞ւյլ տալ «Մաքդոնալդս»-ի մուտքը Հայաստան, թե ոչ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան




Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին