Երկաթաձողերով զինված մարդիկ գրավել են Օդեսայի «Լերմոնտովյան» առողջարանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երեկ առավոտյան 70-100 հոգի, երկաթաձողերով զինված հարձակվել են Օդեսայի «Լերմոնտովյան» առողջարանի վրա: Ինչպես հայտնում է past.am-ը: Նրանք շրջապատել են շենքը, անջատել էլեկտրականությունը, այնուհետև գրավել են շենքը: Հարձակվողները անձնակազմին արգելել են աշխատանքի դուրս գալ: Առողջարանի տնօրեն Դմիտրի Անտիպովի վկայությամբ այնտեղ բուժվում է շուրջ 150 մարդ, այդ թվում ինֆարկտով ու ինսուլտով հիվանդներ: Զավթիչներին ղեկավարում է պետական արտադրական ձեռնարկության մի ղեկավար, ով պնդում է, թե ինքը գործում է օրենքի սահմաններում:
Փաստաբան Իլյա Խալդայը հայտարարել է, որ դատարաններում երկար ժամանակ վիճարկվում է, թե ում է պատկանում առողջարանը: Հակամարտող կողմերն են Ուկրաինայի արդարադատության նախարարությունը և «Ուկրպրոֆառողջարան» կազմակերպությունը: Վերջինս հաղթել է առաջին ատյանի դատարանում, և հավանաբար վերոնշյալ գործողությունների կազմակերպիչն է:
Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի ակտիվիստի: