Շատերն են պարզում, որ հայ են. Թուրքիայում գործարկվել է «Էլեկտրոնային պետություն» նախագիծը
МЕЖДУНАРОДНОЕ
Վերջերս Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը բնակչության և քաղաքացիության հարցերի գլխավոր վարչության «էլեկտրոնային պետություն» նախագծի շրջանակներում գործարկել է մի կայք, որով քաղաքացիներին հնարավորություն է տրվել իրենց նախնիների մասին տեղեկություններ ստանալ և կազմել իրենց ազգի տոհմածառը:
Ինչպես գրում է Past.am-ը, հղում անելով EH-ին, կայքը կարևոր է ինչպես ցեղասպանության ժամանակ իրենց հարազատներին կորցրածների, այնպես էլ՝ այն հայերի համար, ովքեր ժամանակին իսլամ են ընդունել:
Կայքի տրամադրած տեղեկություններով շատ հայեր բացահայտել են, որ ցեղասպանության ժամանակ կորցրած իրենց նախնիներից շատերը դեռ ողջ են:
Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ամբողջ կյանքում իրենց թուրք են համարել, տոհմածառը կազմելիս, հանկարծ պարզել են, որ իրենց նախնիների մեջ հայեր կան: