Վեց մարդ Է տուժել Լեսթերում տեղի ունեցած պայթյունից
ՎԻԴԵՈ
Վեց մարդ Է տուժել փետրվարի 25-ի երեկոյան անգլիական Լեսթերի ոչ մեծ պարենային խանութում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետեւանքով: Այս տեղեկատվությունը քաղաքի բժշկական ծառայությունը զետեղել Է Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է Past.am-ը:
«Արտակարգ պատահարի վայրից վեց մարդ Է հասցվել Լեսթերի Թագավորական հիվանդանոց»,- ասված Է հաղորդագրության մեջ: Բժիշկների խոսքով՝ տուժածներից երկուսի վիճակը գնահատվում Է օրհասական: Ինչպես ավելի վաղ հայտնել Է Daily Mail թերթը, պայթյունի հետեւանքով ավերվել Է երկհարկանի շենքը, որի առաջին հարկում գտնվում Էր խանութը:
Հրատարակությունը լուսանկարեր ու տեսագրություններ Է հրապարակել արտակարգ պատահարի վայրից, որոնցում երեւում Է այնտեղ մոլեգնող հրդեհը: Ներկա պահին հայտնի չԷ, թե արտակարգ պատահարի ժամանակ քանի մարդ կարող Էր լինել խանութում կամ դրա վրա գտնվող բնակարաններում: Ինչպես տեղեկացրել Է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրների, հետաքննության նախնական տվյալները չեն վկայում, որ տեղի ունեցած ահաբեկչություն Է եղել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: