Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«ՇՊՀ ռեկտորը փորձում է լռեցնել մեզ ու ազատել աշխատանքից». դասախոսները ԿԳՆ հանձնախմբի այց են պահանջում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 

Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը փետրվարի 23-ին Գիտխորհրդի արտահերթ նիստ է հրավիրել և իր կողմից վերահսկվող Գիտխորհրդի միջոցով որոշում է ընդունել էթիկայի հանձնաժողով ձևավորել:

Այս մասին Past.am-ի հետ զրույցում հայտնեց բուհի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ով բուհի մի շարք դասախոսների հետ արդեն մի քանի ամիս է, բուհում առկա խնդիրների մասին է բարձրաձայնում:

«Էթիկայի հանձնաժողովը 10 օրվա մեջ պետք է քննի ու եզրակացություն տա կոնկրետ իմ հրապարակային գործունեության մասին: Այսինքն՝ այն մասին, թե իբրև մենք՝ ես և պարոն Խորիկյանը (ՇՊՀ դասախոս, ով նաև հացադուլ էր հայտարարել խմբ.) վարկաբեկում ենք բուհը, ես գրառումներ եմ անում, ինչի պատճառով բուհը վարկաբեկվում է: Ավելի մեծ մառազմ ես չեմ տեսել: Պարոն Մինասյանը գործում է միջնադարյան կանոններով: Եթե ես քննադատում եմ նրա գործունեությունը և ապացուցված եմ քննադատում, նա գերադասում է ինձ դատի չտալ և շագանակները փորձում է կրակից հանել Գիտխորհրդի և բուհի միջոցով: Այսինքն՝ իրեն ուղղված կոնկրետ մեղադրանքները վերագրում է բուհին: Բուհի հետ է կապված իմ կյանքի կեսը: Իմ գրառումների մեջ ես երբևիցե բուհին չեմ վարկաբեկել: Մենք ինչ գրում կամ ասում ենք, կոնկրետ վերաբերվում են ՇՊՀ ռեկտորի գործունեությանը: Նա ասում է, թե ես բուհին վարկաբեկել եմ՝ հայտարարելով, որ Գիտխորհուրդը գործում է նրա քմահաճույքներով: Ես հիմա էլ եմ այդ կարծիքին: Հիմա պարոն Մինասյանն այսպիսի մեթոդներով փորձում է մեր բերանը «փակել»: Երեխաները բակերում կռիվ-կռիվ, բժիշկ-բժիշկ էին խաղում, հիմա պարոն Մինասյանը որոշել է դատավոր-դատավոր խաղալ»,-ասաց Գ. Համբարյանը՝ ընդգծելով, որ եթե վիրավորել են ռեկտորին՝ թող դիմի դատարան:

 

«Մենք մեր հարազատ բուհը երբևիցե չենք վարկաբեկել: Հարցը Սահակ Մինասյան ռեկտորի գործունեությանն է վերաբերում: Նրան սարսափելի նյարդայնացրել են մեր վերջին բարձրաձայնումները: Մասնավորապես՝ փետրվարի 12-ին բուհում կայացած դեկանների ու ամբիոնի վարիչների ընտրությունների բարձրաձայնումներն այն մասին, որ նա կոպտորեն խախտել է կանոնադրությունը: Հիմա նա փորձում է հաշվեհարդար տեսնել մեր նկատմամբ»,-ասաց նա:

 

Մեր նախորդ համարում ներկայացրել էինք ԿԳՆ-ի պարզաբանումը՝ կապված բուհի կանոնադրությունը խախտելու հետ: Գագիկ Համբարյանը ԿԳՆ պարզաբանումը ծիծաղելի որակեց. «Շատ զարմացած եմ, որ ԿԳՆ աշխատակազմի ղեկավարը կարող է այդպիսի անգրագետ պարզաբանում տալ: Իրենք նշել են հոդվածներ, բայց միևնույն ժամանակ չեն նշել, որ 98-րդ հոդվածի երրորդ կետով պարզ գրված է, որ ֆակուլտետային խորհուրդը սահմանված կարգի համաձայն իրականացնում է ֆակուլտետի դեկանի ընտրություն: 102-րդ կետում էլ գրված է՝ դեկան ընտրվում է գիտական խորհրդում, փակ գաղտնի քվեարկությամբ և հինգ տարի ժամկետով, դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում ամենաշատ, բայց մասնակիցների ձայների առնվազն կեսից ավելի ձայներ հավաքած թեկնածուն: Ֆակուլտետային խորհրդում ընտրված դեկանը նույն Գիտական խորհրդում կարող է չանցնել, դրա համար է 102-րդ կետը: ԿԳՆ-ի պատասխանի մեջ միտումնավոր «մոռացել» են 98-րդ հոդվածի երրորդ ենթակետը: Պատասխանը մեզ ոչ միայն չի բավարարում, այլև վատ վիճակի մեջ է գցում հենց ԿԳՆ-ին»:

 

Գագիկ Համբարյանը շեշտեց, որ Էթիկայի հանձնաժողովի անվան տակ Ս. Մինասյանը փորձում է լռեցնել իրենց. «Նույն Գիտխորհրդին խառնում է իրեն վերագրված մեղադրանքների մեջ և Գիտխորհրդի միջոցով ինձ և պարոն Խորիկյանին ուզում է ազատել աշխատանքից: Մենք պահանջում ենք ԿԳՆ հանձնախմբի շատ արագ այց՝ ՇՊՀ: Պարոն Մինասյանը մեզ մեղադրում է Քրեական օրենսգրքի 135-րդ և 136-րդ հոդվածներով, մեկը՝ զրպարտություն, մյուսը՝ վիրավորանք: Հիմա ինչ իրավունքով է էթիկայի հանձնաժողովը դրել ու քննում այդ հոդվածները: Պահանջում եմ, որ նա ինձ դատի տա: Դատարանում թող պարզվի՝ ինչ իրավունքով է նա բուհը խառնում այս ամենի մեջ: Իմ բոլոր գրառումներն ուղղված են Սահակ Մինասյանի հանցավոր և ապօրինի գործունեությանը»:

 

 

 

Աննա Բադալյան

 

 

 

 

 

 

 

Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ