Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արմեն Գիգոյան. «Երկրորդական, երրորդական կարևորություն ունեցող աշխատանքներն իրականացրել ենք, բայց ամենակարևորը՝ մնացել է»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ





«Հայաստանի պանրագործների միության» նախագահ Արմեն Գիգոյանի կարծիքով հայ պանրագործները հերոսներ են, քանի որ կարողանում են ոչ միայն պանիր արտադրել, այլ ոլորտը զարգացնել:

Ինչ վերաբերում է հումքի ձեռք բերմանն, ապա Past.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ խնդիրը եղել է, կա ու կշարունակի մնալ այնքան ժամանակ, մինչև չլուծվի ֆերմերների ինստիտուտ ձևավորելու հարցը:

«Ավելի քան 10 տարի է, որ պետք է աշխատանքներ տարվեն ֆերմերների ինստիտուտ ձևավորելու համար, բայց սայլը տեղից չի շարժվում: Աշխատանքները պետք է իրականցվեն ոչ միայն կառավարության, այլև մնացած օղակների կողմից, սակայն ունենք այն, ինչ ունենք: Հարցին պետք է արմատական լուծում տրվի, սկսած կաթի արտադրությունից և վերջացրած մնացած բաղադրիչներով»,- ասաց Ա.Գիգոյանը:
Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ առաջինը պետք է ֆերմերի ստատուսի հարցը լուծվի և հայտնի չէ, թե ինչ չափորոշիչների պետք է բավարարի անձը, որպեսզի ֆերմերի ստատուս ձեռք բերի:

«Դրա համար նախ օրենք է պետք ընդունել, հըարկավոր է սահմանել խաղի կանոնները, չափանիշները, քանի որ ֆերմա ունենալու համար պետք է որոշակի համալիր կոմպոնենտների բավարարել: Մինչև հիմա գյուղնախարարությունն անասնապահ գյուղացուն, անկախ նրանից մեկ կով ունի, թե՝ 10, համարում է ֆերմեր: Եվ եթե հարկավոր լինի կաթի արտադրությունն ավելացնել կամ պակասեցնել, հնարավոր չի, քանի որ այն կարգավորելու որևէ գործիքակազմ չկա»,- ասաց Ա. Գիգոյանը:

Մասնագետի խոսքով բավականին աշխատանք կա անելու, որը չի արվում: Եվ ամենամեծ խնդիրն այն է, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր որոշումներ են կայացնում, ոչ թե չեն ցանկանում, այլ պարզապես չգիտեն, որ անհրաժեշտ է այդ ոլորտը կանոնակարգել: Օրեր առաջ գյուղնախարարությունում կազմակերպված հանդիպման ժամանակ բարձրացվել է հարցը, որին հավանություն է տվել նախարար Իգնատի Առաքելյանը: Նա առաջարկել է աշխատանքային խումբ ձևավորել և այդ ուղղությամբ աշխատել, սակայն արդեն երկու շաբաթ է անցել հանդիպումից, բայց խումբն այդպես էլ չի ձևավորվել:

«Կաթի վերամշակման ոլորտը մի քանի անգամ ավելի է զարգացել, քան  կաթի արտադրության ոլորտը: Եվ այստեղ կա լուրջ դիսբալանս, որը պետական շահերից չի բխում՝ սկսած պարենային անվտանգությունից, վերջացրած սոցիալական խնդիրներով: Անշուշտ լավ է, որ կաթի ընդունման կետերի ուղղությամբ աշխատանքեր տարվել են, բայց տպավորությունն այնպիսին է, որ դրանից այն կողմ չեն նայել: Այսինքն, երկրորդական, երրորդական կարևորություն ունեցող աշխատանքներն իրականացրել ենք, բայց ամենակարևորը մնացել է»,-ասաց Ա. Գիգոյանը:

Մասնագետը վստահեցնում է, որ թե՛ պանրագործները, թե՛ կաթնամթերք արտադրող ընկերությունները բոլորը հերոսներ են, քանի որ իրականում նրանց հաջողվում է վերացնել իրական այն վտանգները, որոնք կարող են լինել:

«Այն վտանգները, որոնք կարող են լինել, բայց չեն լինում, դա միայն ու միայն վերամշակողի շնորհքի արդյունքն են: Այսինքն, կաթի հետ եկող այն վտանգավոր մանրէների հոսքը, որը չի հասնում վերջնական սպառողին, վերամշակողի աշխատանքի արդյունք է: Եվ դրա ծավալն այնքան մեծ է, որ բնական է՝ կարող են նաև մի քանի թեթև բացթողումներ էլ լինեն: Երբ հարց է բարձրացվում, որ պետք է կաթի մեջ մանրէների քանակը կարգավորվի, չգիտենք ում հետ պետք է այդ հարցը քննարկվի, քանի որ օրենք չկա: Եվ այս պարագայում հնարավո՞ր է 180 հազար գյուղացու հետ այդ հարցը քննարկել»,- ասաց կազմակերպության ղեկավարը:

Կաթի արտադրությունը զարգացնելու փոխարեն կաթի փոշի ներկրելը մասնագետի կարծիքով այլ երկրներից կախվածություն է առաջացնում: Մինչդեռ ոլորտը զարգացնելու դեպքում մենք կարող ենք 100 %-ով ինքնաբավ երկիր դառնալ:

«Հաշվարկները ցույց են տալիս, որ կարելի է ոչ միայն 100 %-ով ինքնաբավություն ապահովել, այլ կարելի է ավելի շատ արդյունք ստանալ: Ներկա ցուցանիշներն այնքան ցածր են, որ ցանկացած ամենաչնչին չափով կազմակերպչական աշխատանք իրականացնելով, կարելի է երկու անգամ կաթի արտադրության ծավալներն ավելացնել, բայց դա էլ չի արվում, ելներով ներկայի իրողություններից: Բացի այդ, Հայաստանում արտադրվող կաթը որակապես բարձր է այլ երկրներից ներկվող կաթի որակից, ուստի հարկավոր է ոչ թե կաթի փոշի ներկրելու մասին մտածել, այլ կաթի արտադրության ծավալներն ավելացնել»,- ասաց Ա. Գիգոյանը:

Արմինե Գրիգորյան
   

 

Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը