Սեպտեմբերի 21-ին հազարավոր երեւանցիներ առաջին անգամ էին Գյու... ԲԼՈԳ
Հանդիսավորությամբ նշվել է Մուսա լեռան հերոսամարտի 104-ամյակը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արցախում անցկացվելու են եռափուլ զորախաղեր ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր». Գագիկ Սուրենյան ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օրվա խորհուրդը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հրդեհ Էջմիածին քաղաքում. Այրվել են արագ սննդի վաճառակետի առաստաղի փայտյա կառուցատարրերը Խոշոր ավտովթար՝ Երեւանում. Երեք մեքենա վերածվել են մետաղե ջարդոնի 48-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Opel-ին, այնուհետև մեկ այլ Mercedes-ի, վերջինս էլ բախվել է մեկ այլ Opel-ի, կա վիրավոր. Shamshyan.com Մահացել է «Աստղային ճանապարհ» սերիալից հայտնի դերասան Արոն Էյսենբերգը Անդրանիկի փողոցում բախվել է 4 ավտոմեքենա Մերձմոսկվայում ձյուն է տեղացել, որն ուղեկցվել է կարկուտով Կյանքից հեռացել է «Սթարտրեկ» սերիալի դերասանը Հիշե'ք , ձերը սորոսն ու "յուբկեն" են,իսկ մերը՝ հերոսն ու ավանդական արժեքները. Էդուարդ Շարմազանով Ավստրալիան կհատկացնի NASA-ին 101 մլն դոլար Լուսինն ու Մարսն ուսումնասիրելու համար Վլադիմիր Պոզները Նիկոլ Փաշինյանի մասին. նկատելի էր՝ ինչպես են նրան շողոքորթում Այն, որ Արմեն Գրիգորյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, հայտնի էր ի սկզբանե, սակայն, ինքը մեղավոր չէ. Աշոտյան

Տնտեսական զարգացման համար պատասխանատուն Հարկայինը չէ, այլ՝ կառավարությունն ու քաղաքային իշխանությունը. տնտեսագետ

Հայաստանում հունվարի մեկից հետո ուժի մեջ մտած հարկային փոփոխությունները նոր հոգսեր են ավելացրել ժողովրդի ուսերին: Հիշեցնենք, որ նոր «Հարկային օրենսգրքի» ընդունմամբ փոփոխություններ կրեցին շահութահարկի կանխավճարների կարգը, Ավելացված արժեքի հարկի շեմը, շահաբաժինների հարկումը, ԱԱՀ-ի վերադարձը, եկամտահարկի դրույքաչափերը և այլն:

Տնտեսագետ Հայկ Բալանյանը Past.am-ի հետ զրույցում մատնանշեց, որ իրավիճակը կարող է փոփոխվել միմիայն մենաշնորհների վերացման դեպքում:

-Տարին սկսեցինք հարկային նոր փոփոխություններով, որոնք անդրադարձան բնակչության կյանքի որակի վրա: Նման կերպ շարունակվելու դեպքում «Հարկային օրենսգիրքն» ինչպե՞ս կազդի տնտեսության վրա:

-Կարծում եմ, որ դրական չի ազդի: Չնայած միայն հարկային օրենսդրության պատճառով չէ այս ամենը: Տնտեսական քաղաքականությունը ընդհանուր է, դրա մեջ մտնում է դրամավարկային քաղաքականությունը, մենաշնորհների դեմ պայքարը և այլն: Միայն հարկային խնդիրը չէ, գլոբալ հարցեր կան, որոնք հարկային ֆունկցիաների մեջ չեն մտնում:

Այս տեսակետից, բեկում կամ տնտեսության էական բարելավում այս փոփոխություններից չեմ ակնկալում: Կարծում եմ՝ կարող են բացասաբար ազդել: Ի վերջո եկամտային հարկը բարձրացվել է, հարկային բեռը աշխատողների և հիմնարկների վրա բարձրանում է: Դրական փոփոխություն չի լինի, համենայն դեպս՝ այդպիսի ակնկալիքներ չունեմ:

Որոշ հարցերում պահանջներն ավելի են բարդացել, օրինակ՝ հաշիվները չեղյալ համարելու մեխանիզմները կամ հաշիվ-ապրանքագրերի դուրս գրման սահմափակումը, որ պետք է պարտադիր նույն օրով գրել: Այդտեղ կան և՛ դրական, և՛ բացասական գնահատականի արժանի կետեր:

-Որո՞նք են դրական կետերը:

-Շատ պետք է խորանալ: Դա միայն հաշվապահներին հասկանալի կլինի: Ամեն դեպքում գլոբալ փոփոխություն չէ:

Տեսեք, խնդիրը միայն հարկայինը չէ և բնավ հարկայինը չէ: Խնդիրը ռազմավարության մեջ է: Եվ առանձին վերցրած հարկային փոփոխությունները գնահատել չի կարելի: Իմ կարծիքով պետք է գնահատել որպես միասնական մեկ երևույթ:

Հարկայինը պատասխանատու չէ տնտեսական զարգացման համար, դրա համար պատասխանատու է կառավարությունը և քաղաքային իշխանությունը: Հարկայինի ֆունկցիան հարկ հավաքելն է:

-Այդ դեպքում ինչպիսի՞ ռազմավարություն պետք է մշակի կառավարությունը, որպեսզի ոտքի հանի տնտեսությունը:

-Իրենք դա շատ լավ գիտեն, շատ վաղուց, և չեն անում ու չեն էլ անելու, իմ կարծիքով: Բազմիցս դրա մասին գրվել է ու խոսվել: Ես նոր բան ասել չեմ կարող: Առաջին հերթին մենաշնորհների հարցը պետք է լուծել:

-Մեր երկրում դա հնարավո՞ր է լուծել՝ հաշվի առնելով, որ այսօր մեր երկրում մենաշնորհ ունեցողների ձեռքում է նաև իշխանությունը:

-Համաձայն եմ: Պարզ է, որ իրենք իրենց դեմ չեն պայքարի:


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

website by Sargssyan