Հանգչող դեմքերը չեն կարող սթափ գնահատել քաղաքական իրավիճակը
ԲԼՈԳՄակար Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
Քաղաքականության մեջ հիմա մեր երկրում բավականին ակտիվ շրջան է, քանի որ սպասվում է կառավարական սիստեմի փոփոխություն, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին պետք է ընտրի Ազգային ժողովը՝ հետևաբար կարևոր է խորհրդարանակն ուժերի դիրքորոշումը ՀՀ նախագահի թեկնածուի՝ Արմեն Սարգսյանի վերաբերյալ։ Խորհրդարանական երկրորդ ուժը համարվող «Ծառուկյան» դաշինքը երկար քննարկումներից ու թեկնածուի հետ հանդիպումներից հետո պաշտոնապես հայտարարեց, որ սատարելու է նախագահի միակ թեկնածուին։
Կարծես թե օրինաչափ երևույթ է, երբ կոնսոլիդացիայի կարող են հանգել ու որոշումներ կարող են կայացվել հենց հանդիպումների ու քննարկումների ընթացքում, ինչը և եղավ այս պարագայում։ Դրանից հետո «Ծառուկյան» դաշինքը բավականին հիմնավոր կերպով ներկայացրեց Արմեն Սարգսյանի թեկնածությունը սատարելու բոլոր հիմքերը։
Արտագաղթը դադարելցնելու, ներգաղթի համար հնարավորիս պայմաններ ստեղծլու, աղքատության ծավալների կրճատման ու երկիր ներդրումներ բերելու դրույթները և դրա համար գործունեության ծավալումըը լիովին համապատասխանում են «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրին ու այս խմբակցության կողմից վարած քաղաքականությանը։ Հետևաբար ամենից ադեկվատ որոշումը, որ կարող էր կայացվել «Ծառուկյան դաշինքի կողմից, դա նախագահի թեկնածությունը սատարելն էր։ Ինչպես ասում են՝ մի ձեռը ձեռք կլվանա, երկու ձեռքը՝ երես։
Բայց արի ու տես, որ սա հասարակական-քաղաքական դաշտի մի շարք հանգած աբլիգացիաների կողմից անտեղի մի քիչ «ծուխ հանելու» առիթ։ Ստյոպիկ Սաֆարյանը, ով վաղուց է վառվել այս ու այն ընկնելով, ով ունի մաքիմալ աղավաղված անցյալ, իրեն վերապահում է գնահատական տալ քաղաքական թիմի անցայլ ուղուն ու կայացրած որոշումներին։
Մոռանում է, Ստյոպիկ Սաֆարյանը, որ ոչ վաղ անցյալում «Ժառանգությունից» հավաքեց է իր ժառանգած իրերը, գնաց դեպի դեմոկրատների ազատ գիրկը, ու հիմա էլ մեկ ուրիշ գիրկը, եթե նրա առջև բացվի, սիրով կգնա այն կողմ։
Այսինքն չի կարող ճամբարափոխ մեկը, ով վաղուց հանգած հրաբուխի կարգավիճակում է հայտնվել, քաղաքական անցուդարձին տալ անկողմնակալ և որևէ սթափ գնահատական, այն պարագայում, երբ ամեն բան բոլորի համար ավելի քան հստակ է։ Ավելի լավ է Ստյոպայի նման հանգչող դեմքերը չպայքարեն ժամանակի դեմ ու գնան վերջնական մոխրացման։